Վստահ եմ՝ վաղը ԱԺ-ն Նիկոլին կընտրի վարչապետ․ Արարատ Միրզոյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+14.09 oC

Վստահ եմ՝ վաղը ԱԺ-ն Նիկոլին կընտրի վարչապետ․ Արարատ Միրզոյան

19:48 30.04.2018

Այս օրերին իրար հետ գտնվելու ենք անկեղծ երկխոսության մեջ՝ քաղաքական թիմը, որ նախաձեռնել է և դուք, որ իրականացրել եք։ Այդ երկխոսության մեջ դուք ցուցաբերել եք իմաստություն, հասկանալու, գնահատելու ունակություն։ Հանրապետության հրապարակում հավաքված հանրահավաքի մասնակիցներին ուղղված իր խոսքում հայտարարեց ՀՀ ԱԺ պատգամավոր Արարատ Միրզոյանը։

«Այդպես էր ապրիլի 16-ին, երբ հասկացանք՝ Բաղրամյան պետք չէ գնալ ու մնալ, այդպես էր, երբ հասկացանք՝ Ֆրանսիայի հրապարակից գալու ենք այստեղ, երբ հասկացանք՝ գիշերը պետք չէ մնալ։ Այդպես էր, երբ հասկացանք, որ փողոցները պետք է փակել ժ. 12.00-ից»,– նշեց Միրզոյանը։

Պատգամավորի խոսքով՝ իրենք հիմա նոր փուլ են թևակոխում, վերջնական ու հաղթական փուլ, բայց նաև ավելի դժվար փուլ և պետք է եռակի ավելի ուշադիր ու անկեղծ լինել, եռակի ավելի իմաստուն և կազմակերպված։

«Վաղը՝ մայիսի 1-ին, ԱԺ-ն Նիկոլին կընտրի վարչապետ, վստահ եմ, որից հետո պետք է կազմվի ժամանակավոր կառավարություն, էականը ժամանակավոր բառն է»,– նշեց պատգամավորը։

Նրա խոսքով՝ ժամանակավոր կառավարությունից մի քանի պահանջ կա․

  • ապահովել հնարավորինց լայն քաղաքական համերաշխություն, երկրի բնականոն գործունեություն, տալ օպերատիվ լուծումներ առաջնային հարցերին և տալ ամենակենսական առաջնային տնտեսական լուծումներ,
  • ստեղծել մեխանիզմներ ընտրական համակարգի բարեփոխման համար, Ընտրական օրենսգրքի փոփոխությունը և գործառնական համակարգի բարեփոխում,
  • պետք է բարեփոխվեն մի շարք օրենքներ, որ էական ազդեցություն են ունենալու Ընտրական օրենսգրքի վրա,
  • արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպում։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կանանց իրավունքների խթանումը ոչ թե արտոնություններ տրամադրելու, այլ հավասար հնարավորություններ երաշխավորելու մասին է. Անահիտ Մանասյան

17:39 23.11.2024

Կանանց իրավունքների խթանումը ոչ թե արտոնություններ տրամադրելու, այլ հավասար հնարավորություններ երաշխավորելու մասին է. Անահիտ Մանասյան

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 23-ին Դիլիջանում մասնակցել է «Կատարինե-Տավուշ» թիմի կանանց քաղաքական առաջնորդության համաժողովին և որպես բանախոս հանդես է եկել «Կանանց իրավունքների խթանումը՝ որպես գենդերային հավասարության երաշխիք» թեմայով, հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։ «Հանդիպմանը մասնակցել են ՄԻՊ աշխատակազմի, Դիլիջանի համայնքապետարանի, կրթության, մշակույթի, առողջապահության համակարգի ավելի քան 50 կին ներկայացուցիչներ: Ողջունելով ներկաներին՝ Մարդու իրավունքների պաշտպանը […] ...

Էրդողանը խոսել է Նեթանյահուին ձերբակալելու ՄՔԴ որոշման իրականացման կարևորության մասին

17:30 23.11.2024

Էրդողանը խոսել է Նեթանյահուին ձերբակալելու ՄՔԴ որոշման իրականացման կարևորության մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խիզախություն է անվանել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նկատմամբ կալանավորման օրդեր տրամադրելու Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) որոշումը՝ նշելով դրա իրականացման կարևորությունը։ «Մենք մոբիլիզացրել ենք մեր բոլոր ուժերը միջազգային մակարդակով, որպեսզի ճանաչենք Պաղեստինի պետությունը։ Ես ցանկանում եմ մեր աջակցությունը հայտնել Նեթանյահուի և պաշտպանության նախկին նախարար Գալանտի նկատմամբ կալանավորման օրդեր տրամադրելու ՄՔԴ որոշմանը։ […] ...

Ողջի գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր

17:23 23.11.2024

Ողջի գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր

Նոյեմբերի 23-ին, ժամը 11:46-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ողջի գյուղում այրվում է խոտի դեզ: ...

Թուրքիայի արտգործնախարարը չի բացառել Թրամփի օրոք Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերումը

17:18 23.11.2024

Թուրքիայի արտգործնախարարը չի բացառել Թրամփի օրոք Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերումը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հանրապետական ​​վարչակազմը կարող է գործնականում իրականացնել Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման նախագիծը, քանի որ այնտեղ նրանց ներկայությունը խանգարում է հենց ԱՄՆ-ին։ «Իրականում 800 զինվորների ներկայությունը Սիրիայում մեծ օգուտ չի բերում ԱՄՆ-ին, ընդհակառակը, նրանց ներկայությունը տարածաշրջանում միայն խանգարում է ամերիկյան ռազմական գործողություններին: Ամերիկացի զինվորները Սիրիայում և Իրաքում […] ...

Թալիբները Գերմանիայից հետ են կանչել դեսպանին և գլխավոր հյուպատոսին

17:08 23.11.2024

Թալիբները Գերմանիայից հետ են կանչել դեսպանին և գլխավոր հյուպատոսին

Թալիբները հետ են կանչել Բեռլինում Աֆղանստանի դեսպան Յամա Յարին և Բոննում գլխավոր հյուպատոս Սաիդ Լյուֆթուլլահ Սադաթին։ Տարաձայնություններ են եղել երկրում իշխանությունը վերահսկող շարժման և դիվանագետների միջև, հայտնում է գերմանական Der Spiegel հրատարակությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Թալիբներն ավելի վաղ հայտարարել էին, որ այլևս չեն ընդունի վիզաներն ու անձնագրերը, որոնք տրվում են Բեռլինում և Բոննում գտնվող իրենց […] ...

Ռոբերտ Լևանդովսկու կինը մարզասրահ է բացել Բարսելոնայում

17:00 23.11.2024

Ռոբերտ Լևանդովսկու կինը մարզասրահ է բացել Բարսելոնայում

Ռոբերտ Լևանդովսկու կինը՝ Աննան, մեկ տարի շարունակ ջանքեր է գործադրել իր երազանքը իրականացնելու՝ Բարսելոնայում սեփական մարզասրահ բացելու համար։ Եվ մի քանի օրից «Edan Studios»-ը կսկսի ընդունել բոլոր ցանկացողներին։ Մարզասրահի բացման արարողությունը տեղի է ունեցել նոյեմբերի 21-ին։ Աննային աջակցելու էր եկել նաև Վոյցեխ Շչենսնին իր կնոջ հետ։ Աննան նախկին մարզիկ է, կարատեի սև գոտի և աշխարհի […] ...

BACK_TO_TOP