11:36 30.04.2018
Հեղինակավոր Whoscored պարբերականի վարկածով Անգլիայի Պրեմիեր լիգայի 36-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Արսենալ» դիմակայության լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «զինագործների» և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Հայ զինագործը ստացել է ամենաբարձր գնահատականը՝ 7.9:
Նույնքան՝ 7․9 միավոր է ստացել նաև «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան, սակայն լրացուցիչ ցուցանիշներով լավագույնի կոչմանն արժանացել է հենց Մխիթարյանը: Հատկանշական է նաև, որ «Արսենալի» նախկին խաղացող Ալեքսիս Սանչեսը, որ այս խաղում գոլային փոխանցման հեղինակ էր դարձել, 6.9 բալ է ստացել և ուղիղ մեկ միավորով զիջել է Հենրիխին: Հիշեցնենք, որ ընդամենը ամիսներ առաջ կայացավ Մխիթարյան-Սանչես փոխանակումը: Դրանից հետո ակնհայտ է, որ Մխիթարյանի օգտակարության գործակիցն ավելի բարձր է, քան չիլիացունը:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը այդ հանդիպման ժամանակ 51-րդ րոպեին գրավեց իր նախկին թիմի դարպասը և հաշիվը դարձրեց 1:1: Չնայած Մխիթարյանի գոլին, «Արսենալը» պարտվեց, քանի որ մրցավարի ավելացրած առաջին րոպեին Ֆելաինին հերթական գնդակն ուղարկեց լոնդոնցիների դարպասը և հաղթանակ պարգևեց Ժոզե Մոուրինյոյի թիմին։
Այս պարտությունից հետո «Արսենալը» 57 միավորով շարունակում է մնալ 6-րդ տեղում, իսկ «կարմիր սատանաները» 77 միավորով 2-րդ տեղում են։
Այս ուրախալի ցուցանիշները, սակայն, ստվերում է նաև մի հանգամանք, որի մասին հետխաղյա ասուլիսում խոսել է «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը:
«Հենրիխ Մխիթարյանը ծնկի վնասվածք է ստացել։ Նա բուժզննում կանցնի, որից հետո պարզ կլինի թե որքանով է վնասվածքը լուրջ»:
Սա կասկածի տակ է դնում Եվրոպա լիգայի շրջանակում կիսաեզրափակչի Մադրիդի «Ատլետիկո»-ի հետ պատասխան խաղում մեր ֆուտբոլիստի մասնակցությունը:
Հիշեցնենք, որ սա Մխիթարյանի առաջին խաղն էր ծնկի վնասվածքի ապաքինումից հետո: Հայ ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել և փոխարինվել «Եվոպա» լիգայի խաղարկության քառորդ եզրափակչի ԲԿՄԱ-ի հետ խաղում։
15:30 19.04.2025
Արարատի մարզում «Toyota Vitz»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում. կա տուժածԱյսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 51 կմ հատվածում` Արարատ գյուղի վարչական տարածքում, «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել […] ...
15:22 19.04.2025
Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդինԱպրիլի 16-ին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մարզադաշտում գտնվող քաղաքացու մոտ կա մարտական ատրճանակ: Նույն օրը` ժամը 19:30-ին, համայնքային ոստիկանները ձերբակալել և Կոտայքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդին: Նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, նաև` մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ […] ...
15:11 19.04.2025
Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացունԱպրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...
14:50 19.04.2025
Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճԱյս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...