Հանրահավաքի բեմահարթակում է հայտնվել նաև քայլարշավի մասնակից հայտնի շունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
12:02:10
Ամսաթիվ
17 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+16.09 oC

Հանրահավաքի բեմահարթակում է հայտնվել նաև քայլարշավի մասնակից հայտնի շունը

19:14 29.04.2018

Նիկոլ Փաշինյանն իր ելույթի ընթացքում հանրահավաքի մասնակիցիների ուշադրությունը հրավիրել է իրենց քայլարշավի մասնակից հայտնի շան՝ Քայլոյի վրա, որը վրաերթից հետո նոր է ապաքինվել, և այսօր արդեն Հանրապետության հրապարակում էր: Նիկոլ Փաշինյանի համակիրները շանը բարձրացրել են բեմահարթակ:

«Ժողովուրդ մեր Չալոն է եկել: Չալոն լավացել է, եկել է, ծափահարեք Չալոյին, խնդրում եմ: Նրանք, ովքեր չգիտեն, ասեմ՝ Չալոն հենց մեր քայլարշավի առաջին օրը Գյումրի քաղաքից դուրս, երևի մեկ-երկու կիլոմետր, միացավ մեզ և մեզ հետ քայլեց մինչև Երևան: 14 օր հսկեց մեր ճամբարը, 14 օր մեզ  հետ քայլեց, և հենց Երևան մտանք, նա վրաերթի ենթարկվեց: Ճիշտ է՝ եկավ հասավ նաև Ազատության հրապարակ, Ֆրանսիայի հրապարակ, բայց արդեն լավ չէր զգում իրեն, և մեր համակիր համաքաղաքացիները նրան տարան և բուժեցին: Եվ ահա Չալոն ողջ և առողջ է», -ասել է Փաշինյանը:

Փաշինյանն ասել է, որ ուրախացել է՝ տեսնելով շանը:

«Չալոն իսկապես լավ ընկեր է եղել: Քայլո են ասում պաշտոնապես, բայց մենք իրան տանը Չալո էինք ասում», – ասել է Փաշինյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Յուրաքանչյուր ահազանգ պետք է ստանա օպերատիվ արձագանք՝ բարձր մասնագիտական պատասխանատվությամբ․ ՆԳՆ ՓԾ տնօրենը Սյունիքում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

15:55 17.04.2025

Յուրաքանչյուր ահազանգ պետք է ստանա օպերատիվ արձագանք՝ բարձր մասնագիտական պատասխանատվությամբ․ ՆԳՆ ՓԾ տնօրենը Սյունիքում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Ապրիլի 11-ին Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն ու Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Արթուր Վարդանյանն աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզում՝ տեղում գնահատելու փրկարարական ստորաբաժանումների պատրաստվածությունը, օպերատիվ արձագանքման կազմակերպվածությունն ու առկա մարտահրավերները։ Նրանք այցելել են մարզի միջպետական ճանապարհի՝ Սիսիանի, Գորիսի և Կապանի հատվածներում տեղակայված առաջնային օգնության հենակետեր, որոնք նախատեսված են նաև […] ...

«Նյուքասլը» բարձրանում է ԱՊԼ-ի 3-րդ տեղ

15:51 17.04.2025

«Նյուքասլը» բարձրանում է ԱՊԼ-ի 3-րդ տեղ

Անգլիայի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրից հետաձգված խաղում «Նյուքասլը» 5-0 հաշվով հաղթել է «Քրիսթալ Փելասին»։ Էդի Հաուի գլխավորած թիմը 59 միավորով բարձրացել է երրորդ տեղ, «Քրիսթալ Փելասը» ունի 43 միավոր և 12-րդն է։ ...

Շուրջ 30 տարի կառուցել ենք պետության մոդել, որը հիմնականում նվիրված է եղել Ղարաբաղի հարցի լուծմանը. Փաշինյան

15:43 17.04.2025

Շուրջ 30 տարի կառուցել ենք պետության մոդել, որը հիմնականում նվիրված է եղել Ղարաբաղի հարցի լուծմանը. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ անկախ պետականության գաղափարական հիմքերին՝ վերլուծելով, թե ինչ նպատակի շուրջ է ձևավորվել Հայաստանի անկախության գործընթացը 1980-ականների վերջին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ զեկույցի քննարկման ժամանակ նա նշեց, որ 1980-ականների վերջին Հայաստանի անկախության գաղափարը գեներացվել է ոչ թե հանուն անկախության, այլ հանուն […] ...

Ընդունվում են հայտեր «Պատանի ստեղծարար» կրթական ծրագրի մասնակցության նպատակով

15:40 17.04.2025

Ընդունվում են հայտեր «Պատանի ստեղծարար» կրթական ծրագրի մասնակցության նպատակով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ «Ավանդույթ և արդիականություն» կրթամշակութային ՀԿ-ն իրականացնում է «Պատանի ստեղծարար» կրթական ծրագիրը։ Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև 2025 թվականի ապրիլի 25-ը ներառյալ: Ծրագիրը կանցկացվի մայիսից հուլիս ընկած ժամանակահատվածում։ Նախատեսվում է դասընթացներ կազմակերպել 15 մանուկների և պատանիների համար հետևյալ մասնագիտություններով. Դիզայնի նախագծում՝ արհեստական բանականության միջոցով Գորգագործություն Կարպետագործություն Թաղիքագործություն […] ...

Նորակերտի դպրոցում հայտնաբերվել է չհաշվառված զինամթերք

15:29 17.04.2025

Նորակերտի դպրոցում հայտնաբերվել է չհաշվառված զինամթերք

Ապրիլի 15-ին Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողներն այցելել են Արմավիրի մարզի Նորակերտ գյուղի միջնակարգ դպրոց` ստուգելու ուսումնական նպատակով հաշվառված զենքի և զինամթերքի պահման պայմանները: Հայտնաբերվել է առանց թույլտվության, արտաքինից մարտականի նմանվող, ութ նռնակ և երեք պայթուցիչ: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին: ...

Տեսչական մարմնի պաշտոնյան կաշառքի դիմաց փոխել է Դեբեդ գետից վերցված ջրի նմուշները. քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան

15:22 17.04.2025

Տեսչական մարմնի պաշտոնյան կաշառքի դիմաց փոխել է Դեբեդ գետից վերցված ջրի նմուշները. քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Լոռու մարզում գտնվող՝ պղնձի հանքանյութի արդյունահանմամբ զբաղվող ընկերության տնօրենը, տեղեկանալով, որ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակցի կողմից Դեբեդ գետից վերցված ջրի նմուշների հետազոտության արդյունքները խնդիրներ են առաջացնելու ընկերության համար, կազմակերպել է իր աշխատակցի կողմից տեսչական մարմնի գլխավոր տեսուչին կաշառք տալու գործընթացը: Մասնավորապես՝ աշխատակցին հանձնարարել […] ...

BACK_TO_TOP