18:26 12.10.2018
Ամերիկացի հոգևորական քարոզիչ Էնդրյու Բրանսոնը (Andrew Brunson) թուրքական իշխանությունների որոշմամբ բաց կթողնվի կալանքից, ու նրա վրայից կհանվի նաև Թուրքիայից հեռանալու արգելանքը։ Հոգևորականը, որ մեղադրվում էր թուրքական իշխանությունների կողմից վերագրված բոլոր «մահացու» մեղքերում, կկարողանա վերադառնալ ԱՄՆ։ Այս մասին քիչ առաջ հայտնեց թուրքական մամուլը։
Թուրքիայում վերջին տարիներին բնակվող ամերիկացի հոգևորականը, որ մեղադրվում էր լրտեսության, գյուլենական շարժմանն անդամակցելու և քրդական զինված խմբերի հետ կապեր ունենալու մեջ (բոլոր երեք մեղադրանքները Թուրքիան առաջադրում է նրանց, ում ուղղակի ուզում է ձերբակալել), պատճառ էր դարձել թուրք-ամերիկյան հարաբերությունների խիստ սրման համար։
Ի թիվս այլ խնդիրների (մարդու իրավունքների վիճակ, դաշնակիցներից երես թեքել և այլն)՝ Միացյալ Նահանգները նաև իր քաղաքացի այս հոգևորականին կալանավորելու և պահելու համար էին մեղադրանքներ առաջադրում Թուրքիային, ինչը վերաճեց նույնիսկ ռազմատեխնիկական համագործակցության սահմանափակումների։
«Կոնգրեսը թույլ չի տա որևէ արտերկրյա կառավարության կողմից ԱՄՆ քաղաքացուն որպես քաղաքական լծակ օգտագործելը»,- նշվում էր ԱՄՆ ռազմական բյուջեի ծրագրերի հիմնավորման մեջ։
Սրա և թուրքական կողմի պահվածքի այլ տարրերի վրա հիմնվելով՝ ամերիկացի օրենսդիրներն առաջարկում էին Թուրքիային հեռացնել F-35 նորագույն կործանիչների արտադրության ծրագրից (թուրքական ընկերություններն են արտադրում որոշ դետալներ ու համակարգեր)։
Ավելին, քննարկվող փաստաթղթով առաջարկվում էր սառեցնել F-35 ինքնաթիռների մատակարարումը Թուրքիային, ինչն էլ ի վերջո իրականություն դարձավ։ Օգոստոսին էլ ԱՄՆ նախագահը հաստատեց այդ որոշումը։
Բրանսոնի արձակումը, սակայն, կարող է թուրքական կողմի մեղայականը լինել, որի հիման վրա հարաբերությունների ջերմացման ֆոն կստեղծվի։
12:42 28.04.2025
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 482 դեպք, որից 122-ը՝ արտակարգԱպրիլի 21-ից 27-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 482 դեպք, որից 122-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 54, փլուզման՝ 3, պայթյունի, դարափուլի, սողանքի, վայրի կենդանիների հարձակման, ջրահեղձման, դժբախտ պատահարի՝ 1-ական, քարաթափման, որոնողափրկարարական՝ 2-ական, տեղատարափ անձրևի՝ 4, թունավորման, օձի նկատման՝ 8-ական, կեղծ ահազանգի՝ 10, ինքնասպանության փորձի՝ 21, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 46, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 155, […] ...
12:35 28.04.2025
Չինաստանի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալինԱպրիլի 28-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: Նախարարի տեղակալ Սաֆարյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին իր առաքելությունն սկսելու առթիվ և մաղթել արդյունավետ գործունեություն երկկողմ կապերի հետագա զարգացման ուղղությամբ՝ պատրաստակամություն հայտնելով ցուցաբերել ամենայն աջակցություն: Կողմերն գոհունակությամբ […] ...
12:28 28.04.2025
3 միլիոն դրամի ոսկեղեն գողացած տղամարդը կալանավորվել է․ Գեղարքունիքի քրեական ոստիկանների բացահայտումըԲնակարանային գողության վերաբերյալ ահազանգը Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ստացվեց ապրիլի 18-ի ժամը 22.17-ին: Մարզի Աստղաձոր գյուղի բնակիչը հայտնում էր, որ կոտրել են պատուհանն ու տարել ոսկեղեն: Գեղարքունիքի քրեական ոստիկանները մեկնեցին դեպքի վայր: Ըստ տանտիրոջ` տնից դուրս էին եկել երեկոյան ժամը ութին, վերադարձել մեկուկես ժամից, ու քիչ անց նկատել նախ կոտրած ապակին, ապա` նաև մոտ […] ...
12:17 28.04.2025
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՊՆԱդրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 28-ին՝ ժամը 00:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ «Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Հայաստանի Հանրապետության […] ...
12:07 28.04.2025
Թրամփը կարծում է, որ Զելենսկին պատրաստ է հրաժարվել ՂրիմիցՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է հրաժարվել Ղրիմի նկատմամբ իր հավակնություններից, այս կարծիքն է հայտնել ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը Վատիկանում նրա հետ հանդիպումից հետո։ «Կարծում եմ՝ այո»,- պատասխանել է Թրամփը լրագրողի այն հարցին, թե արդյոք Զելենսկին պատրաստ է հրաժարվել Ղրիմի նկատմամբ իր հավակնություններից։ Ամերիկացի առաջնորդն ասել է, որ Զելենսկու հետ հանդիպումը լավ է անցել։ «Նա […] ...
12:02 28.04.2025
Հաղարծին բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակԱպրիլի 29-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Հաղարծին բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...