17:43 12.10.2018
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի ամփոփիչ ասուլիսի ժամանակ անդրադարձավ Հայաստանի` իբրև Ֆրանկոֆոնիայի կազմակերպության գործող նախագահի հետագա անելիքներին, ամփոփեց գագաթնաժողովի այս երկու օրերին իրականացված աշխատանքը:
«Հայաստանն այսօր մեծ հպարտություն է զգում միջազգային այդչափ կարևոր հանդիպման բեմահարթակ լինելու և դրա մեծ հաջողությունը տոնելու համար: Հայ ժողովուրդը, հավատարիմ իր նախնիների հյուրընկալության ավանդույթներին, գրկաբաց ընդունեց 5 մայրցամաքից ժամանած Ֆրանկոֆոնիայի երկրների ներկայացուցիչներին: Ողջ երիտասարդությունն է ներգրավվել իր խանդավառությամբ, դինամիզմով, ֆրանսերենի ու ֆրանկոֆոն մշակույթի հանդեպ իր սիրով: Չեմ կարող այս անմոռանալի պահերը հիշատակել` առանց հիշելու այն տխրության պահերը, որ ապրեցինք Շառլ Ազնավուրի` մեզնից հեռանալու պատճառով, այդ մեծ արվեստագետի, որ այդքան բան է տվել Ֆրանսիային և ֆրանսիական մշակույթին և այդքան բան նվիրել Հայաստանին: Այդ կապակցությամբ ցանկանում եմ կրկին իմ երախտագիտությունը հայտնել նախագահ Մակրոնին` հոկտեմբերի 5-ին Շառլ Ազնավուրի պատվին Ազգային հարգանքի տուրքի արարողությանը Հայաստանին մասնակից դարձնելու համար»,- ասաց նա:
Նախարարի խոսքերով` իբրև հուշ վառ կմնան նաև համակեցության այն վառ օրերը Երևանի սրտում, որոնք, շնորհիվ ֆրանկոֆոնիայի ավանի, մի քանի օրում դարձան մշակութային բազմազանության արտահայտության հիանալի վայր: Մնացականյանն անդրադարձավ այն փաստերին, որոնք նշանավորեցին գագաթնաժողովը, նախ` ընդգծելու համար անդամ և դիտորդ երկրների ղեկավարների և կառավարությունների` զգալի թվով մասնակցությունը: Նախարարն ընդգծեց, որ ուրախ է հատկապես մտքերի փոխանակման որակի և կառուցողական երկխոսության համար, որ ունեցան Հայաստանի կողմից առաջարկված «Ապրել միասին» թեմայի շուրջ:
«Ընդունելով Երևանի հռչակագիրը և «Ապրել միասին» ֆրանկոֆոն կոչը` մենք մշակեցինք մի ճանապարհային քարտեզ, որը սահմանում է այն նպատակները, որ մենք որդեգրել ենք մեր հասարակությունների առջև ծառացած հիմնական մարտահրավերներին պատասխանելու համար, այն միևնույն ժամանակ կուղղորդի մեր կազմակերպության առաջիկա տարիների գործունեությունը:
Այս ճանապարհային քարտեզը վերահաստատում է Ֆրանկոֆոնիայի հիմնարար արժեքների հենքը, նրա կայուն հանձնառությունը` հանուն խաղաղության, ժողովրդավարության, մարդու իրավունքների, կանանց և տղամարդկանց իրավահավասարության, նրա նվիրվածությունը կրթական և լեզվամշակութային բազմազանությանը, այն խթանում է համերաշխության և փոխանակման սկզբունքները, որոնք անհրաժեշտ են ավելի արդար և հավասար հասարակությունների զարգացման համար, այն նաև հիմնվում է ֆրանսերենի վրա` որպես շաղախի, որ միավորում է ֆրանկոֆոն ընտանիքը: Այս բոլոր տարրերը միասին կազմում են «Ապրել միասին»-ի հիմքը Ֆրանկոֆոնիայում, այն ընդհանուր ժառանգության, որին սերտորեն կապված ենք, և որը պետք է պահպանվի և ամրապնդվի»,- նշեց նախարարը:
Մնացականյանն ասաց, որ որպես Ֆրանկոֆոնիայի կազմակերպության գործող նախագահ՝ Հայաստանն իր նախագահության ընթացքում մի շարք նախաձեռնություններ կիրականացնի ՖՄԿ-ի հետ համատեղ, բայց նաև սերտ համագործակցություն զարգացնելով միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների հետ, ինչպիսիք են ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ԵԽ-ն` մշակութային բազմազանության և ՄԻ բնագավառներում:
Նախարարն ասաց, որ աշխատանքներ կտարվեն նաև Երևանում կայացած տնտեսական ֆորումի ժամանակ ստեղծված թվային տեխնոլոգիաների հարցերով նախարարների ցանցի հետ՝ թվային տնտեսության բնագավառում նախագծեր զարգացելու համար:
Մնացականյանը խոստացավ, որ Ֆրանկոֆոնիայի տնտեսության ռազմավարությանը համապատասխան Հայաստանում կկազմակերպվի տնտեսական ֆորում` Ֆրանկոֆոնիայի և տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիոն գործընթացների միջև համագործակցության վերաբերյալ տարածաշրջանային և ենթատարածաշրջանային տնտեսական տարածքների հետ գործընկերություններ հաստատելու նպատակով:
23:59 10.04.2025
Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակԵրևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվում է բակերի բարեկարգում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ապօրինաբար կառուցված ավտոտնակները քանդվում են, ընդլայնվում են բակային տարածքները: Մասնավորապես Արաբկիր վարչական շրջանում՝ Նիկողայոս Տիգրանյան փողոցի 10 հասցեում, հեռացվում է շուրջ 10 ավտոտնակ: Տեղում կառուցվելու է խաղահրապարակ, հարակից հատվածները կանաչապատվելու են: Կատարվող աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: ...
23:54 10.04.2025
Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացինՎրաստանը միշտ բաց է երկխոսության համար և պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Դելֆիի տնտեսական ֆորումի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ: Բոճորիշվիլին նշել է, որ Թբիլիսին պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացին։ Նրա խոսքով՝ Վրաստանը ցանկանում է օգնել երկու կողմերին երկխոսության […] ...
23:50 10.04.2025
Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառն արմատից պոկվել էր և փակել մայթըԱպրիլի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ՓԾ 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թբիլիսյան խճուղում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը տապալվել է և փակել հետիոտնի համար նախատեսված մայթը, ինչի հետևանքով վնասվել են նաև էլեկտրալարեր։ Ինչպես հայտնել է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել Երևանի հրշեջ փրկարարական […] ...
23:44 10.04.2025
Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հեռանում է իր պաշտոնիցՈւկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինկը մտադիր է վաղաժամկետ հեռանալ իր պաշտոնից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «Այո՛, նա տուն է վերադառնում: Նա հիանալի աշխատանք է կատարել, և մենք նրան մաղթում ենք ամենայն բարիք», – ասել է Բրյուսը, երբ լրագրողները խնդրել են նրան հաստատել Բրինկի՝ Կիևում ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավարի […] ...
23:41 10.04.2025
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահը կայցելի ՀայաստանԵվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Սերգեյ Լագոդինսկու գլխավորած պատվիրակությունը ապրիլի 14-16-ը կայցելի Հայաստան։ Այս մասին նշվում է ԱԺ կայքում: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրության մեջ, մասնավորապես, նշվում է. «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ. 1. Կազմակերպել 2025 թվականի ապրիլի 14-16-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ […] ...
23:35 10.04.2025
«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Նաիր Թիկնիզյանին«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանին, հայտնում է Sport Express-ը: 25-ամյա պաշտպանի գործող պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Թիկնիզյանը թիմին է միացել 2021 թվականին: Այս մրցաշրջանում նա անցկացրել է 27 հանդիպում, գրանցել է 2 գոլ, 4 գոլային փոխանցում: Transfermarkt-ը հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում […] ...