17:24 12.10.2018
ԵԽԽՎ-ում ընդունված զեկույցը, որով կազմակերպությունը մտադրություն է հայտնում մարդու իրավունքների թեմաներով մոնիթորինգ իրականացնել նաև չճանաչված պետություններում, ընդհանուր առմամբ ընդունելի է պաշտոնական Ստեփանակերտի համար, միայն թե ձևակերպումներն անհաջող են այդ զեկույցի մեջ։ Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը։
«Ի՞նչ է նշանակում մոխրագույն զոնաներ կամ տարածքներ։ Սա իր մեջ պարունակում է բացասական ինչ-որ երանգ։ Իհարկե, նրանք փակագծերում նշում են՝ ինչ են հասկանում այս մոխրագույն զոնաների կամ տարածքների տակ՝ չճանաչված երկրներն են հասկանում։ Բայց այնուամենայնիվ շատ ավելի լավ կլիներ և քաղաքական առումով ավելի կոռեկտ կլիներ, որ պարզապես օգտագործեին չճանաչված տարածքներ, չճանաչված երկրներ բառակապակցությունները»,- նշեց Բաբայանը։
Արցախի նախագահի խոսնակի պնդմամբ՝ զեկույցում նաև նշվում է, թե Արցախն Ադրբեջանի մի մասն է, որ հիմա որպես ինքնանկախ պետություն է հանդես գալիս։ Ո՛չ պատմական, ո՛չ էլ քաղաքական առումով սա ընդունելի չէ և ճիշտ չէ։ Ու նաև, ըստ Բաբայանի, բացասական է նաև այն, որ Արցախը համարվում է Հայաստանի վերահսկողության տակ գտնվող տարածք։
Բաբայանը օգտակար է համարում, որ փաստաթղթերում ի վերջո ընդունվում է այն փաստը, որ, անկախ ամեն ինչից, փաստացի գոյություն ունի Արցախի առանձին պետություն, ընդ որում՝ դե ֆակտո կայացած պետություն, իսկ փաստաթղթերից մեկում Լեռնային Ղարաբաղը նշվում է հենց Արցախ անունով։
«Մեզ համար դրական է նաև այն, որ եթե լինի այսպիսի մշտադիտարկում, այն լինելու է զուգահեռ եղանակով, այսինքն՝ մշտադիտարկում տեղի է ունենալու նաև Ադրբեջանում։ Եվ եթե Արցախում՝ որպես առանձին սուբյեկտում, դա նույնպես տեղի ունենա, դրանով նախ և առաջ կծանոթանան Արցախի հետ։ Եվս մեկ անգամ միջազգային հանրություն հնարավորություն կունենա ավելի լավ ճանաչել Արցախը և նաև համեմատել այն իրավիճակը, որ կա այստեղ ժողովրդավարության զարգացման, պետականաշինության, մարդու իրավունքների ոլորտում, և նույնը Ադրբեջանում։ Բնական է, որ տարբերությունը լինելու է շատ ակնհայտ։ Այս է նաև պատճառը, որ ադրբեջանական կողմը, ըստ ամենայնի, փորձում է խոչընդոտել և չի ընդունում նման գաղափարը»,- նշեց Բաբայանը։
Ի տարբերություն Ադրբեջանի, Արցախում, ըստ խոսնակի, պատրաստ են ընդունել այդպիսի դիտորդական առաքելությունների, և այդպիսի առաքելություններ նախկինում էլ են եղել, ինչպես օրինակ՝ ԵԱՀԿ, ՄԱԿ-ի փորձագետների առաքելությունները ընտրությունների, հանրաքվեների և այլ հարցերով։
«Այսինքն՝ մենք միշտ պատրաստ են և միշտ դրա մասին հայտարարում ենք՝ որևէ խոչընդոտ չենք տեսնում, որովհետև մենք վախենալու բան չունենք։ Ընդհակառակը, այսպիսի առաքելություններն ու այցելությունները, նաև դիտարկումները ինչ-որ տեղ նաև օգտակար են մեր պետականաշինության համար, մենք հաշվի ենք առնում այս կամ այն մոտեցումները և նաև պրակտիկորեն կիրառում ենք նրանց առաջարկները, դիտարկումները։ Այսինքն, որևէ՝ ո՛չ քաղաքական, ո՛չ տեխնիկական առումով մենք որևէ խնդիր չունեն»,- ամփոփեց Դավիթ Բալայանը։
12:48 11.04.2025
Պատասխան խաղը հիանալի կստացվի, ոչինչ դեռ ավարտված չէ․ Ռիվալդոն՝ «Արսենալ»–«Ռեալ» դիմակայության մասինԿատալոնական «Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռիվալդոն խոսել է «Արսենալի»` «Ռեալի» նկատմամբ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում 3-0 հաշվով հաղթանակի և մադրիդյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից Անչելոտիի հնարավոր հեռանալու մասին, հաղորդում է AS-ը: «Չնայած դժվար է, բայց ֆուտբոլում անհնարին ոչինչ չկա, հատկապես, երբ խոսքը վերաբերում է «Ռեալին» և այն խաղացողներին, որոնք նրանք ունեն: […] ...
12:37 11.04.2025
Դատախազը դատարան է հանձնել պաշտոնեական անփութության մեջ մեղադրվող դատավորի վերաբերյալ քրեական վարույթըԴատախազը 2025 թվականի ապրիլի 3-ին Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է հանձնել պաշտոնեական անփութության մեջ մեղադրվող դատավորի վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը: Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը 2025 թվականի հունվարի 21-ին, դռնփակ նիստում, հիմք ընդունելով Գլխավոր դատախազի կողմից 2025 թվականի հունվարի 20-ին ներկայացված «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գ.Ս.-ի […] ...
12:27 11.04.2025
Վիթքոֆը ժամանել է ՌուսաստանԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկովը ժամանել է Ռուսաստան։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այո, հաստատում եմ, նա իսկապես ժամանել է», – լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակը։ Axios-ն ավելի վաղ հայտնել էր , որ Վիթքոֆը մեկնում է Ռուսաստան՝ հանդիպելու նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: ...
12:20 11.04.2025
Վահե Հովհաննիսյանն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանըՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Արժույթի միջազգային հիմնադրամի պահուստային ծրագրի 5-րդ վերանայման արդյունքների ամփոփման շրջանակներում ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է Արժույթի միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացվող պահուստային ծրագրի ներքո սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման մանրամասներին: Կողմերը քննարկել են նաև «Տնտեսական և ֆինանսական քաղաքականության» հուշագրի նախագծին առնչվող մի […] ...
12:12 11.04.2025
Պետք չէ սպասել, որ ընթացիկ մրցաշրջանում Զախարյանը կվերադառնա խաղադաշտ․ Գոլուբին«Ռեալ Սոսյեդադի» և Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանն ընթացիկ մրցաշրջանում այլևս խաղադաշտ դուրս չի գա, հայտնում է Матч ТВ-ն։ «Պետք չէ սպասել, որ ընթացիկ մրցաշրջանում Զախարյանը կվերադառնա խաղադաշտ։ Վնասվածքը կրկնվել է, իսկ մրցաշրջանի վերջին խաղերի համար ոչ ոք չի ցանկանում ռիսկի դիմել։ Այժմ նա ֆիզիկական վարժություններ է կատարում` ապաքինվելով ըստ ծրագրի»,- ասել է հայ […] ...
12:05 11.04.2025
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատում անդրադարձել են ԼՂ ժողովրդի էթնիկ զտմանը, Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների խնդրինՀայազգի պատգամավոր Խոսե Լուիս Սաջյանի նախաձեռնությամբ՝ Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նիստի ընթացքում պատգամավորներն անդրադարձել են Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին: Այս մասին հայտնում է Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը։ Պատգամավոր Սաջյանի նախաձեռնությանն աջակցել ու ելույթներով են հանդես եկել խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները՝ հպարտությամբ նշելով, որ Ուրուգվայը Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած առաջին երկիրն է: Պատգամավորներ Խոսե Լուիս Սաջյանը, […] ...