20:04 28.04.2018
Քիչ առաջ SHANTNEWS-ը հաղորդել էր, որ Գագիկ Ծառուկյանը սատարում է Նիկոլ Փաշինյանին: Գագիկ Ծառուկյանը «Կենտրոն» ՀԸ-ի «Ուրվագիծ» հաղորդման եթերում արդեն ներկայացրել է իր դիրքորոշումները կապված երկրի ներքաղաքական իրավիճակի հետ: Նա նշել է, որ շարժմանը շատ դրական է վերաբերվում:
«Ամենակարևորը ուզում եմ ասել, որ այս շարժումը ոչ թե 1 տարվա, կամ 2 տարվա հարց էր, այլ ժողովդրի մեջ կուտակված դժգոհությունն էր, իրենց խոսքը անարդարության հանդեպ, կոռուպցիայի հանդեպ, մենաշնորհի, տնտեսական, քաղաքական, հարկային բանակային: Այդ թվարկվածները տարիների ընթացքում կուտակված հարցեր էին և ՀՀԿ-ն ոչ ճիշտ պահվածքն ուներ ժողովրդի հանդեպ և ժողովրդի մեջ արդեն կուտակվել էր ատելություն, անվստահություն: Ամեն անգամ ընտրություն ասելով, հասկանալի էր դառնում, որ բոլոր ճանապարհները տանում են դեպի Մելիք Ադամյան: Ժողովրդի մոտ պայթյունավտանգ իրավիճակ է և մենք գիտակցում էինք, զգում էինք, բայց չգիտեինք, թե երբ է դա լինելու ու ամենակարևորը տեսանք, որ եղավ: Այո՛, ժողովուրդը միանգամից ոտքի կանգնեց»,- ասաց Գագիկ Ծառուկյանը: Այնուհետև խոսքը շարունակելով ասաց, որ այս վերջին իրադարձությունները, իրապես, կարելի է համարել հենց ժողովրդի հաղթանակը, նրանք պայքարել են հանուն իրենց ապագայի, արդարության և հանուն իրենց կյանքի:
Այս խոսքերից հետո հաղորդավար Պետրոս Ղազարյանը Ծառուկյանից հետաքրքրվել է, թե նա ինչ դիրքորոշում ունի մայիսի 1-ին կայանալիք ԱԺ հատուկ նիստում վարչապետի թեկնածության և ընտրության վերաբերյալ: Հարցին ի պատասխան՝ Ծառույանը նշել է.
«Մեր դիրքորոշումն այլ կերպ չի կարող լինել: Հաղթանակը ժողովրդինն է, և որիցե մեկը բարոյական իրավունք չունի այդ հաղթանակն իր վրա վերցնելու: Հաղթանակը ժողովրդինն է, ժողովուրդը պետք է որոշի ու առաջարկի թեկնածուին: Ես իմ ամբողջ թիմով, մեկ մարդու պես իմ ձայնը տալու եմ ժողովրդի թեկնածուին: Մենք թեկնածու չենք առաջադրելու, դա ժողովդրի հաղթանակն է, և մենք պաշտպանել ենք ժողովրդի ներկայացրած թեկնածուին»,- ասել է Գագիկ Ծառուկյանը:
Ղազարյանը դիտարկում է արել, թե ժողովդրի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է, ինչին Ծառուկյանն այսպես է արձագանքել.
«Ժողովրդի թեկնածուն Նիկոլն է, Սասունն է, թե Արարատը, նորից եմ ասում, ժողովրդի թեկնածուն նա է, ում կհայտարաի ում կներկայացնի, մենք մի մարդու պես մեր ձայնը տալիս ենք ժողովրդի թեկնածուին»,- ասել է Ծառուկյանը:
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...
14:16 19.04.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա ԲալաևայինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...
13:58 19.04.2025
Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլըՀռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման բանակցությունների երկրորդ փուլը։ Այս մասին հայտնում է Իրանի պետական հեռարձակողը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Խորհրդակցությունները անցկացվում են Օմանի դեսպանի նստավայրում։ Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտնել էր, որ Իտալիայի մայրաքաղաքում անուղղակի բանակցություններ կանցկացվեն Օմանի ԱԳ նախարարի միջնորդությամբ։ ...
13:50 19.04.2025
Այսօր կկայանան վերջին տուրի հանդիպումները. Հոկեյի ԱԱԱյսօր Երևանում կկայանա տափօղակով հոկեյի Աշխարհի IV դիվիզիոնի առաջնության վերջին տուրը։ Հայաստանի հավաքականն ԱԱ-ի շրջանակում վերջին հանդիպումը կանցկացնի՝ մրցելով Ինդոնեզիայի հետ։ Հանդիպումը կմեկնարկի 17։00-ին։ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը․ Մալայզիա — Ուզբեկստան / 14։00 Հայաստան — Ինդոնեզիա / 17։00 Իրան — Քուվեյթ / 20։00 Հայաստանի հավաքականն ունի 9 միավոր և երկրորդն է մրցաշարային աղյուսակում, իսկ առաջատարն Ուզբեկստանի […] ...
13:33 19.04.2025
Իրանի ԱԳ նախարարը ժամանել է ՀռոմԻրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմ՝ մասնակցելու Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին։ Ինչպես տեղեկացնում է իրանական IRNA գործակալությունը, Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցություններ են վարում Իսլամական Հանրապետության քաղաքացիական միջուկային ծրագրի և Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների դադարեցման շուրջ քննարկումների համար: ...
13:22 19.04.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 21-24-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 19-ի ցերեկը, 20-22-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին […] ...