Երկու շաբաթ է` Մանթաշի ջրամբարից Արթիկի գյուղերին կասկածելի բաղադրության ջուր է հասնում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+6.09 oC

Երկու շաբաթ է` Մանթաշի ջրամբարից Արթիկի գյուղերին կասկածելի բաղադրության ջուր է հասնում

16:05 12.10.2018

Շիրակի մարզում ոռոգման սեզոնին ջրի բացթողնման, ինչպես նաև տեղումների բացակայության պատճառով Մանթաշի ջրամբարում ջրի մակարդակը նվազել է, ինչն էլ անհետևանք չի մնացել, քանի որ հենց այս ջրամբարից է խմելու ջուր հասնում Արթիկի տարածաշրջանի տասնյակ գյուղերի: Ջրի ծավալը նվազելու հետևանքով տիղմը և այլ մանրէներ ջրի երես են դուրս եկել: Բաց ջրամբարով սպառողը ստանում է չմանրէազերծված ջուր, տասնյակ գյուղերի բնակիչներ բողոքում են ջրի որակից: Հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մարզային կենտրոնի մասնագետները ստուգումներ են անցկացրել և հայտնաբերել են վտանգավոր շեղումներ:

Նահապետավան գյուղի բնակիչները երկու շաբաթից ավելի է՝ կասկածելի բաղադրության ջուր են խմում: Մանթաշի ջրամբարից եկող ջրից գյուղի մեծ մասն է օգտվում, նրանք էլ աղիքային տարբեր գանգատներով դիմել են հիվանդանոց, վստահ են, որ պատճառը հենց ջուրն է: Գյուղի բուժքրոջն ամեն օր մեկը դիմում է: Նա էլ չի բացառում, որ մեծերի ու փոքրերի մոտ առաջ եկած գանգատները Մանթաշի ջրի պատճառով են: Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մարզային կենտրոնի մասնագետները եղել են գյուղում, կրկնակի լաբորատոր ստուգում են արել ու բացատրել, որ խմելու ջուրն իսկապես մաքուր չէ: Այսինքն` վիճակը գյուղերում կրկնվում է, երբ Մանթաշի ջրամբարում ջրի մակարդակն է իջնում: Նույն գյուղից չեն, բայց նույն գանգատներն ունեն հարևան Հառիճ գյուղում:

Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Շիրակի մարզի տարածքային կենտրոնը յուրաքանչյուր երեք ամիսը մեկ ջրի որակի լաբորատոր ստուգումներ է անում, իսկ պարբերականությունը փոխվում է, երբ բողոքներ են ստանում: Այդպիսի բողոքներ հաճախակի են լինում Արթիկի տարածաշրջանի գյուղերից: 119 բնակավայրից մոտ 50 գյուղական համայնքներում ջրի վարակազերծման համար պատասխանատու են համայնքի ղեկավարները, իսկ մյուսներում «Վեոլիա ջուր» ընկերությունը: Արթիկի տարածաշրջանի տասնյակ գյուղերում լաբորատոր ստուգումները պարզում են, որ քլորացում չի էլ եղել: Սպառողին անորակ ջուրն օգտագործելն արգելելու լիազորություն ունեն համայնքի ղեկավարները, բայց սովորաբար դա չի էլ լինում, իսկ պատճառն ու հետևանքները գալիս են Մանթաշի ջրամբարի աղտոտվածությունից: Խնդիրը ոչ թե մի քանի, այլ տասնյակ տարիներով մնում է անլուծելի: Ոռոգման, նաև խմելու նպատակներով օգտագործվող ջրամբարից բաց եղանակով սպառողին հասնում է առանց մանրէազերծման, ընդամենը քլորացված ջուր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

00:00 24.11.2024

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

Մալայզիայի Պետալինգ-Ջայա քաղաքի լքված առևտրի կենտրոնում ահազանգ է հնչել և ոստիկանները գնացել են ստուգելու՝ արդյոք այնտեղ ամեն ինչ կարգին է, հայտնում է coasttocoastam.com-ը։ Արդյունքում նրանք կալանավորել են Մուհամմադ Զայնուդին Ասարոնին, ով միայնակ թափառելիս է եղել տարածքում։ Հարցաքննության ժամանակ Մուհամեդն ասել է, որ իրականում մտել է առևտրի կենտրոն, որպեսզի պարանորմալ հետազոտություններ անցկացնի և պարզի՝ արդյոք այնտեղ […] ...

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

23:50 23.11.2024

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

Կորեական թերակղզում ԱՄՆ-ի սադրիչ գործողությունները, մշտական զորավարժությունները և այլ քայլերը պայմաններ են ստեղծում ռազմական բախման համար, ասվում է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն պաշտպանության նախարարության՝ շաբաթ օրը Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության (KCNA) տարածած հաղորդագրության մեջ։ «Միացյալ Նահանգների սադրիչ գործողությունները Կորեական թերակղզում, որտեղ առկա է ռազմական հակամարտության մշտական վտանգ, պատճառ են, որ իրավիճակը տարածաշրջանում հասել է անդառնալի […] ...

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

23:40 23.11.2024

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

Իսրայելը հարձակվել է Սիրիայի և Լիբանանի սահմանին գտնվող «Ջուսիա» անցակետի վրա։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։ «Ջուսիա» անցակետը գտնվում է Սիրիայի Հոմս նահանգի Ալ-Քուսեյր շրջանում։ Ինչպես գործակալությանը հայտնել է Դաբահ ալ-Մաշալ սահմանային անցակետի ղեկավարը, օբյեկտը նյութական վնաս է կրել։ Sham FM ռադիոկայանի հաղորդմամբ՝ այն հատվածը, որտեղ գտնվում է անցակետը, հարվածի տակ է հայտնվել առնվազն […] ...

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

23:30 23.11.2024

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

Solar Orbiter տիեզերական ապարատը Երկիր է ուղարկել մինչև օրս արված ամենաբարձր որակի Արեգակի մակերևույթի լուսանկարները։ Այս նկարները մանրամասնորեն ֆիքսել են մեր լուսատուի դինամիկ մակերեսը, որը հայտնի է որպես ֆոտոսֆերա: Արեգակի տեսանելի մակերեսը՝ Արեգակի տեսանելի մակերեսի վրա նյութի շարժման արագությունը։ Կապույտ հատվածները շարժվում են դեպի Solar Orbiter, իսկ կարմիր հատվածները հեռանում են նրանից՝ Արեգակնային սկավառակի մագնիսական […] ...

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

23:25 23.11.2024

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

Նոյեմբերի 23-ին, ժամը 18:29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թթուջուր գյուղից Բերդ քաղաք տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թթուջուր և Գետիկ գյուղերին հարակից դաշտերում: Հրդեհը մեկուսացվել է […] ...

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

23:20 23.11.2024

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունում են երեկ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի կողմից հակաիրանական բանաձևի ընդունումը, ասվում է չորս երկրների՝ բրիտանական կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «Մենք՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կառավարությունները ողջունում ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհրդի կողմից Իրանի վերաբերյալ բանաձևի ընդունումը»,-ասվում է հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ […] ...

BACK_TO_TOP