2019 թվականի հունվարի 1-ից Հայաստանում կբարձրանա նվազագույն կենսաթոշակի շեմը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+15.09 oC

2019 թվականի հունվարի 1-ից Հայաստանում կբարձրանա նվազագույն կենսաթոշակի շեմը

10:53 12.10.2018

ծերության կենսաթոշակ

Պետական կենսաթոշակային ապահովության համակարգում 2019 թվականի հունվարի մեկից կներդրվի նոր մոդել ու կսահմանվի նվազագույն կենսաթոշակի չափ  հասկացությունը: Կառավարություն ներկայացրած օրինագծով նախատեսվում է շուրջ 60 տոկոսով բարձրացնել ներկայում գործող կենասթոշակի նվազագույն շեմն ու այն սահմանել 25 հազար 500 դրամ:Սրանով պետությունը ինչ-որ տեղ կթեթևացնի ոչ բոլոր կենսաթոշակառուների սոցիալական բեռը:ծերության կենսաթոշակ

Հայաստանում կենսաթոշակների ավելացում տեղի է ունեցել 2015 թվականին, որը վերաբերում էր բոլոր թոշակառուներին: Իսկ նոր օրինագծով բարձրացումը տարածվում է միայն նվազագույն թոշակի չափի վրա:թոշակների բարձրացում

«Այն բոլոր թոշակառուները, որոնց կենսաթոշակի չափը ցածր է քան 25 500 դրամը, 2019 թվականի հունվարի մեկից կստանան 25 500 դրամ կենսաթոշակ։Այս նախագիծը վերաբերում է նաև հաշմանդամություն ունեցող անձանց ու կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացողներին»,- պարզաբանում  է  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության պետ Անահիտ Գալստյանը։

Այսինքն՝ այն քաղաքացիները, ովքեր հիվանդության պատճառով չեն աշխատել, կամ աշխատել են և ունեն 12 տարուց պակաս աշխատանքային ստաժ և ստանում էին  16 հազար դրամ նվազագույն կենսաթոշակ կամ ծերության նպաստ, հաջորդ տարվանից պետությունը այս խմբերին կտրամադրի նվազագույնը 25500 դրամ կենսաթոշակ:Միայն նվազագույն կենսաթոշակի չափի ավելացումը սոցիալական դաշտում այս դեպքում լուծում է հիմնականում հաշմանդամություն ունեցող և աշխատանքային ստաժ չունեցող թոշակառուների խնդիրը: Նոր օրինագիծը շրջանցում է այն թոշակառուներին, ովքեր երկարամյա աշխատանքային ստաժ ունեն և, ըստ նրանց, սա անհավասար մոտեցում է : Ներկայում համեմատաբար բարձր թոշակ են ստանում տարիների աշխատանքի ու պետությանը վճարած հարկերի շնորհիվ:

2019 թվականի հունվարի մեկից ուժի մտնող օրինագծով ավելանում է  ոչ թե սահմանված կենսաթոշակի չափը, այլ փոխվում նվազագույն կենսաթոշակի շեմը, որից ամբողջ հանրապետությունում կօգտվեն 80 հազար քաղաքացիներ, նրանցից մոտ 18 հազարը համարվում են ծայրահեղ աղքատներ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուբիոն գնահատել է Փարիզում Կիևի ներկայացուցիչների հետ հանդիպումը

13:11 18.04.2025

Ռուբիոն գնահատել է Փարիզում Կիևի ներկայացուցիչների հետ հանդիպումը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն «դրական» է անվանել հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները Ուկրաինայի ներկայացուցիչների հետ՝ նշելով, որ ԱՄՆ-ը հույս ունի շուտով պատասխան ստանալ Կիևից։ «Երեկ մենք դրական հանդիպում ունեցանք։ Հուսով ենք, որ շուտով պատասխան կլսենք նրանցից (ուկրաինացիներից)»,- ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ, որը հեռարձակվել է YouTube-ով։ Միևնույն ժամանակ, Ռուբիոն լավ և կառուցողական է անվանել Փարիզում […] ...

Ապրիլի 20-23-ին օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

13:04 18.04.2025

Ապրիլի 20-23-ին օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

​Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-23-ին օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: ​ ​Մարզերում ապրիլի 18-ի ցերեկը, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-23-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ արևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 21-23-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14- 17մ/վ արագությամբ։ […] ...

«Աթլետիկն» ու «Տոտենհեմը» ԵԼ-ի կիսաեզրափակչում են

12:58 18.04.2025

«Աթլետիկն» ու «Տոտենհեմը» ԵԼ-ի կիսաեզրափակչում են

Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում Բիլբաոյի «Աթլետիկը» սեփական դաշտում 2-0 հաշվով հաղթել է Գլազգոյի «Ռեյնջերսին»։ Կիսաեզրափակիչում է նաև Լոնդոնի «Տոտենհեմը», որը հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթել է Ֆրանկֆուրտի «Այնտրախտին»։ ...

Քննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև առևտրատնտեսական կապերի հետագա զարգացմանն առնչվող հարցեր

12:50 18.04.2025

Քննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև առևտրատնտեսական կապերի հետագա զարգացմանն առնչվող հարցեր

Ապրիլի 17-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպեց Վրաստանի Առևտրի և արդյունաբերության պալատի նախագահ Գիորգի Պերտաիայի հետ։ Զրուցակիցները քննարկեցին ՀՀ և Վրաստանի միջև առևտրատնտեսական կապերի հետագա զարգացմանն առնչվող հարցեր։ ...

Քննարկվել է կենսաբանության ու բժշկության նվաճումների կիրառման ոլորտում մարդու արժանապատվության և ինքնության պաշտպանությանն առնչվող կոնվենցիան

12:42 18.04.2025

Քննարկվել է կենսաբանության ու բժշկության նվաճումների կիրառման ոլորտում մարդու արժանապատվության և ինքնության պաշտպանությանն առնչվող կոնվենցիան

Կոնվենցիայի նպատակը եւ կարգավորման առարկան կենսաբանության ու բժշկության նվաճումների կիրառման ոլորտում մարդու արժանապատվության եւ ինքնության պաշտպանությունն է, առանց խտրականության, յուրաքանչյուրի անձնական անձեռնմխելիության ու այլ իրավունքների եւ հիմնարար ազատությունների երաշխավորումը: Կոնվենցիան ստորագրման համար բացվել է 1997 թվականի ապրիլի 4-ին, ուժի մեջ մտել՝ 1999 թվականի դեկտեմբերի 1-ին: Հայաստանի Հանրապետությունն այն ստորագրել է 2024 թվականի մայիսի 16-ին: Այս […] ...

«Ռեալի» առանցքային մի քանի ֆուտբոլիստներ այլևս չեն վստահում Անչելոտիին

12:35 18.04.2025

«Ռեալի» առանցքային մի քանի ֆուտբոլիստներ այլևս չեն վստահում Անչելոտիին

Մադրիդի «Ռեալի» առանցքային մի քանի ֆուտբոլիստներ «Արսենալի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղից հետո ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին բողոքել են գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիից, հաղորդում է Relevo-ն: Բողոքի պատճառը մասնավորապես այն է, որ ըստ այդ խաղացողների՝ գլխավոր մարզչի տակտիկական պլանը շատ վատն է եղել: Ավելին՝ «Ռեալի» ֆուտբոլիստները կարծում են, որ թիմը տակտիկական պլան առհասարակ […] ...

BACK_TO_TOP