Իջևանում ընթանում է Նիկոլ Փաշինյանի շարժման հանրահավաքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 04 2025
  • $
    391.27
  • RUBLE
    4.74
  • 444.48
WEATHER
+9.09 oC

Իջևանում ընթանում է Նիկոլ Փաշինյանի շարժման հանրահավաքը

14:34 28.04.2018

Րոպեներ առաջ Նիկոլ Փաշինյանն իր համակիրների հետ հասավ Իջևանի հրապարակ, որտեղ նրան աղուհացով, դհոլ-զուռնայով են դիմավորել: Նշենք, որ Իջևանի հանրահավաքը նախատեսված էր ժամը 14.00-ին, սակայն հետաձգվեց ավտոերթի մասնակիցների՝ մի շարք համայնքներում չնախատեսված կանգառի հետևանքով:

Մինչ հանրահավաքի մեկնարկը հրապարակում հավաքված քաղաքացիներին ողջունել է Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանից հետո ելույթ է ունեցել «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը, որը նշել է, որ իրենք այսօր Իջևան են եկել շնորհակալություն հայտնելու իջևանցինիներին:

Դավիթ Սանասարյանից հետո ելույթ է ունեցել Իջևանի ավագանու անդամ Վահե Ղալումյանը: Նա ողջունել է Նիկոլ Փաշինյանի գլխավորած ավտոերթի մասնակիցներին: Այնուհետ ելույթ է ունեցել հայտնի դերասանուհի Արսինե Խանջյանը՝ ողջունելով հանրահավաքի մասնակիցներին:

«Առանց ձեզի Հայաստան գույություն չունի, ոչ էլ իշխանություն»,- ասել է դերասանուհին:

Արսինե Խանջյանից հետո ելույթ է ունեցել Սասուն Միքայելյանը, որից հետո էլ՝ Նիկոլ Փաշինյանը:

«Հիմա արդեն չկա որևէ կասկած, որ Հայաստանում մեկնարկած ոչ բռնի, ժողովրդական, թավշյա հեղափոխությունը հաղթել է: Եվ մեզ հարկավոր է ևս կարճ ժամակահատված այդ հաղթանակը դե յուրե արձանագրելու համար»,- ասել է Փաշինյանը:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՊՍԺ-ն դուրս գալով ՉԼ կիսաեզրափակիչ նոր ռեկորդ է սահմանել

21:41 16.04.2025

ՊՍԺ-ն դուրս գալով ՉԼ կիսաեզրափակիչ նոր ռեկորդ է սահմանել

ՊՍԺ-ն դուրս գալով ՉԼ կիսաեզրափակիչ նոր ռեկորդ է սահմանել։ Փարիզցիների համար սա կլինի 9-րդ մասնակցությունը եվրոպական ցանկացած մրցաշարի կիսաեզրափակչում: Հինգ անգամ դա եղել է Չեմպիոնների լիգայում, երեք անգամ՝ Գավաթակիրների գավաթում և մեկ անգամ՝ ՈՒԵՖԱ-ի գավաթում։ Դրանով ՊՍԺ-ն ֆրանսիական ակումբների համար նոր ռեկորդ է սահմանեց։ Մինչ այժմ 8 անգամ եվրագավաթների կիսաեզրափակիչ հասել էր միայն «Մարսելը»: Ճիշտ […] ...

Բացառվում է Անաստաս Միկոյան 64 հասցեից առանձնացված հողամասի սահմաններում կառուցապատման հնարավորությունը. Ավինյան

21:30 16.04.2025

Բացառվում է Անաստաս Միկոյան 64 հասցեից առանձնացված հողամասի սահմաններում կառուցապատման հնարավորությունը. Ավինյան

Այսօր հանդիպել եմ Դավթաշեն վարչական շրջանի Անաստաս Միկոյան հ.64 հասցեում կառուցված բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի շահառուների և սնանկ ճանաչված կառուցապատող ընկերության ներկայացուցիչների հետ: Այս մասինՖեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Լսել եմ բնակիչներին մտահոգող առկա խնդիրներն ու առաջարկները` հնարավոր լուծումների վերաբերյալ: Վստահեցրել եմ, որ բացառվում է Անաստաս Միկոյան հ.64 հասցեից առանձնացված շուրջ 4000քմ […] ...

Հայկ Կոնջորյանը և Ջեյմս Կարաֆանոն քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը

21:21 16.04.2025

Հայկ Կոնջորյանը և Ջեյմս Կարաֆանոն քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը

Այսօր Ազգային ժողովում հանդիպել եմ Heritage հիմնադրամի նախագահի ավագ խորհրդական Ջեյմս Կարաֆանոյի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Ատլանտյան խորհրդի նախկին ավագ գիտաշխատող Կաուշ Արհան և Ռումինիայում ԱՄՆ նախկին դեսպան Ադրիան Ցուկերմանը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Ազգային ժողովի ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ Հանդիպման ընթացքում խոսել ենք Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների և ռազմավարական գործընկերության, […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

21:11 16.04.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Ժամը՝ 10։00-16:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Լուկաշին թաղամասի և Արարատյան 1-ին զանգվածի էլ․ սնուցումը 1 ժամով մաս-մաս կդադարեցվի: Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Մյասնիկյան պող. 1-20 առանձնատներ, Նորք […] ...

Կիլիան Մբապեն որակազրկվել է 1 խաղով

20:57 16.04.2025

Կիլիան Մբապեն որակազրկվել է 1 խաղով

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական հանձնաժողովը որոշում է կայացրել «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեին որակազրկել 1 խաղով, հայտնում է AS-ը: «Ալավեսի» դեմ Լա լիգայի 31-րդ տուրի խաղում ֆրանսիացին կոպտորեն խախտել էր կանոնները մրցակցի ֆուտբոլիստ Անտոնիո Բլանկոյի հետ պայքարում ու կարմիր քարտ ստացել: 26-ամյա ֆուտբոլիստին սպառնում էր 3-խաղյա որակազրկում, բայց նա բաց կթողնի միայն «Աթլետիկի» դեմ Լա լիգայի […] ...

Երևանի քաղաքապետի և Կենտրոն համայնքի ղեկավարի պաշտոնները զբաղեցրած անձն ապօրինի եղանակով ձեռք է բերել և օրինականացրել շուրջ 3 տասնյակ գույք՝ պետությանը պատճառելով 2,3 մլրդ դրամի վնաս. քրեական վարույթը դատարանում է

20:46 16.04.2025

Երևանի քաղաքապետի և Կենտրոն համայնքի ղեկավարի պաշտոնները զբաղեցրած անձն ապօրինի եղանակով ձեռք է բերել և օրինականացրել շուրջ 3 տասնյակ գույք՝ պետությանը պատճառելով 2,3 մլրդ դրամի վնաս. քրեական վարույթը դատարանում է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ Գ. Բ.-ն, Երևանի քաղաքապետի և Կենտրոն համայնքի ղեկավարի պաշտոնները զբաղեցնելու տարիներին՝ 2004-2010 թթ. ընթացքում, 2 մլրդ 327 մլն ՀՀ դրամի 27 անշարժ գույքն իր հետ փոխկապակցված անձանց սեփականությունը դարձնելու նպատակով պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, […] ...

BACK_TO_TOP