18:55 11.10.2018
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սաուդյան Արաբիային կոչ է արել լուսանկարներ հրապարակել, որոնք կապացուցեն, որ թագավորության հյուպատոսարանից անհետացած լրագրող Ջամալ Խաշըքջին դուրս է եկել հյուպատոսարանի շենքից:
BBC-ի փոխանցմամբ՝ Էրդողանը նաև նշել է, որ Թուրքիան հետաքննում է միջադեպի բոլոր ասպեկտները:
«Այս միջադեպը տեղի է ունեցել մեր երկրում, և մենք չենք կարող լուռ մնալ»,- ասել է Էրդողանը:
Թուրքական լրատվամիջոցները հրապարակել են նաև անվտանգության տեսախցիկների նկարահանած այն պահը, ինչպես է ժամը 13:14 Ջամալ Խաշըքջին մտնում հյուպատոսարան: Դրանից մեկ ժամ առաջ շենքի բակ էին մտել մի քանի դիվանագիտական մեքենաներ: Հաղորդվում է, որ մեքենաներում էին գտնվում սաուդցի պաշտոնյաներ և հետախուզության սպաներ: Ժամը 15:00-ից հետո մեքենաները դուրս են գալիս հյուպատոսարանի բակից և գնում հյուպատոսի՝ 200 մ հեռավորության վրա գտնվող առանձնատուն:
Մի խումբ տղամարդիկ Թուրքիա էին ժամանել Ստամբուլի օդանավակայանով, իսկ ավելի ուշ հեռացել էին երկրից:
Լրագրողի անհետացման միջադեպին ավելի վաղ անդրադարձել էր նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Նա լրագրողներին ասել էր, որ խոսել է Սաուդյան Արաբիայի իշխանությունների հետ: Թրամփի խոսքերով՝ չի կարելի թույլ տալ, որ նման բան տեղի ունենա լրագրողների կամ որևէ մեկի հետ: Սպիտակ տունը հայտնել է, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն և երկրի բարձրաստիճան պաշտոնյաները խոսել են սաուդյան թագաժառանք Մուհամմեդ բին Սալմանի հետ և խնդրել մանրամասներ տրամադրել իրավիճակի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին սաուդցի ընդդիմադիր լրագրողը մտել էր Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան ամուսնության համար փաստաթղթեր վերցնելու նպատակով: Սաուդյան իշխանությունները պնդում են, որ լրագրողը կարճ ժամանակ անց դուրս է եկել:
59-ամյա լրագրողը Սաուդյան Արաբիայի հետախուզության նախկին ղեկավարի, թագավորությունում ԱՄՆ-ի և Բրիտանիայի դեսպանների խորհրդատուն էր: Նա Սաուդյան Արաբիայում աշխատել է որպես օրաթերթի խմբագիր, հեռուստաընկերություն է ղեկավարել: 2017թ. հունիսին նա հեռացել է Սաուդյան Արաբիայից, քանի որ քննադատում էր երկրի կառավարությանը և վախենում իր կյանքի համար:
Վերջին տարվա ընթացքում Ջամալ Խաշըքջին սյունակներ էր գրում տարբեր թերթերի, այդ թվում՝ Washington Post-ի համար՝ քննադատելով Սաուդյան Արաբիայի արտաքին քաղաքականությունը, Եմենում պատերազմը, ինչպես նաև թագավորության ներսում գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սալմանի կողմից բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալությունը:
21:00 19.04.2025
Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների դեղերըԴեղապահովման մեր ծրագրի հաջողություններից մեկն է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների համար դեղի 4 տեսակով ապահովումը: Այս մասին հայտնում են ԱՆ-ից։ «Յուրաքանչյուր հիվանդի համար տարեկան այն արժենում էր 4 մլն դրամ: Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է դեղը: Կենսական այս ծրագիրը կյանքի է կոչվում բոլորիս ջանքերի` մեր վճարած հարկերի շնորհիվ: Այսօր հարկ վճարողի օրն […] ...
20:50 19.04.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ Ժամը 10։00-16:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Դավթաշեն 4-րդ թաղամասի և հարակից տարածքների էլ․ սնուցումը 1 ժամով մաս-մաս կդադարեցվի: Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Նալբանդյան փ. 28 հասցե և հարակից ոչ […] ...
20:40 19.04.2025
ՃՏՊ Ձորաղբյուր գյուղում․ կա տուժածԱպրիլի 19-ին, ժամը 17:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է […] ...
20:31 19.04.2025
Asharq. Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Ուիթքոֆը հանդիպել է ԳրոսսիինԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը հանդիպել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլից հետո։ Այս մասին հայտնում է Asharq հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Ապրիլի 19-ին Օմանի միջնորդությամբ Հռոմում կայացել է ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը։ Ինչպես մեկ շաբաթ առաջ, ամերիկյան պատվիրակությունը գլխավորում էր Ուիթքոֆը, իսկ Իրանի պատվիրակությունը՝ արտգործնախարար […] ...
20:20 19.04.2025
Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվելՆոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկ փողոցի միջնամասի կասկադային հատվածին հարող 6 հա տարածքը կանաչապատ ու խնամված կդառնա: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել, որոնց շարքում՝ սոսիներ, կաղնիներ, ձիակասկեր, կատալպաներ, կեյլեթերիաներ, ինչպես նաև պտղատու ծառատեսակներ են՝ ծիրանենի, […] ...
20:10 19.04.2025
Իրանի ԱԳ նախարարը բացահայտել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մանրամասներըԻրանի հետ բանակցություններում Միացյալ Նահանգները իրանական միջուկային ծրագրից դուրս հարցեր չբարձրացրեց, և Թեհրանը Վաշինգտոնին ասաց, որ ոչ միջուկային հարցերը չեն ընդունվի, իրանական Tasnim լրատվական գործակալությանը ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Հռոմում Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցություններից հետո: Շաբաթ օրը Իտալիայի մայրաքաղաքում կայացել է Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների երկրորդ փուլը՝ Օմանի արտգործնախարարության ղեկավարի միջնորդությամբ։ Երրորդ […] ...