Սամվել Ֆարմանյանը կրկին գրառում է կատարել՝ պատասխանելով Արարատ Միրզոյանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+12.09 oC

Սամվել Ֆարմանյանը կրկին գրառում է կատարել՝ պատասխանելով Արարատ Միրզոյանին

12:51 28.04.2018

SHANTNEWS.AM-ն արդեն  հայտնել է, որ այսօր ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն իր ֆեսբուքյան իր էջում կոչ էր արել Նիկոլ Փաշինյանին իրենց  խմբակցություն հանդիպման գալ՝ հորդորելով գալ գործընկեր փնտրելու ու ոչ թե ուրացողներ կերտելու: Սամվել Ֆարմանյանի գրառմանն անդրադարձել է ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը՝ ասելով, որ միշտ պատրաստ են եղել խոսելու:

Այս, այսպես կոչված երկխոսությունից հետո Սամվել Ֆարմանյանը դարձյալ գրառում է կատարել «Ֆեյսբուքում»՝ այս անգամ ինքն արձագանքելով Արարատ Միրզոյանի ասածին: Ֆարմանյանը մասնավորապես գրել է.

«Արարատ Միրզոյան ջան, ուսանողական իմ ընկե՛ր: Շնորհակալ եմ արագ արձագանքի համար:

Մի քանի կարևոր ճշգրտում: Մի շտապեք ինձ + 1 անել ձեր ցուցակներում: Կարծում եմ՝ ամեն ինչ հստակ եմ շարադրել: Մեր խմբակցությունը քվեարկելու է միաձայն: Ավելին, հակառակը Ձեր գլխացավն է լինելու: Պատմությունը՝ վկա: Հակառակը չի լինելու: Հակառակը չի ստացվելու: Հակառակը միայն վնաս է տալու:

Ես ունեմ իմ տեսակետը վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ: Ունեմ իմ տեսակետը վարչապետի հնարավոր այլ թեկնածուների վերաբերյալ: Ասածս պարզ բան է՝ Նիկոլ Փաշինյանը պետք է գա իր գործընկերների հետ խոսելու. նստենք խոսենք, պետք է խոսենք առանց պաթոսի, խոսենք կարևոր հարցերի մասին, խոսենք միմյանց հասկանալու, խոսենք մտահոգությունները փարատելու նպատակով:

Հ.Գ. Հանդիպման համար սուրճ հաստատ կա»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վրացի ընդդիմադիրները վերսկսել են բողոքի ցույցը Թբիլիսիում

18:28 23.11.2024

Վրացի ընդդիմադիրները վերսկսել են բողոքի ցույցը Թբիլիսիում

Վրացի ընդդիմադիրները, որոնք չեն ճանաչում հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները, վերսկսել են իրենց բողոքի ակցիան Թբիլիսիում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Ցուցարարները փակել են Վրաստանի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Հերոսների հրապարակը և հայտարարել, որ բողոքի ցույցը կտևի տեղական ժամանակով մինչև ժամը 22.00-ն, իսկ տրանսպորտային միջոցների երթեւեկությունը սահմանափակվել է։ Ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները խոստացել են մեկ օրվա […] ...

Լիբանանը հերքել է «Հեզբոլլահ»-ի շտաբի ղեկավարի սպանությունը Իսրայելի պաշտպանության բանակի օդային հարձակման ժամանակ

18:20 23.11.2024

Լիբանանը հերքել է «Հեզբոլլահ»-ի շտաբի ղեկավարի սպանությունը Իսրայելի պաշտպանության բանակի օդային հարձակման ժամանակ

Շիական «Հեզբոլլահ» կազմակերպությունը հերքել է Բեյրութի կենտրոնում գտնվող Էլ-Բոստա ալ Ֆավքա շրջանի վրա իսրայելական օդային հարվածի հետևանքով իր զինված աշխարհազորայինների շտաբի պետի մահվան մասին տեղեկությունը։ «Իսրայելական թշնամին հարձակվել է բնակելի շենքի վրա, որտեղ «Հեզբոլլահ»-ի ոչ մի անդամ չի ապրել»,-լրագրողներին ասել է «Հավատարմություն դիմադրությանը» խորհրդարանական խմբակցության անդամ Ամին Շերին։ Պատգամավորի խոսքով՝ Իսրայելը «հերթական անգամ հարձակվել է […] ...

Պենտագոնի ղեկավարը զրույց է ունեցել Իսրայելի պաշտպանության նախարարի հետ

18:09 23.11.2024

Պենտագոնի ղեկավարը զրույց է ունեցել Իսրայելի պաշտպանության նախարարի հետ

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը զրույց է ունեցել Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացի հետ, հայտնում է ամերիկյան գերատեսչությունը։ «Պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինն այսօր զրուցել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կատցի հետ՝ վերանայելու տարածաշրջանային սպառնալիքները, քննարկելու Իսրայելի ներկայիս գործողությունները և վերահաստատելու Միացյալ Նահանգների անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգությանը»,-ասվում է պաշտպանության նախարարության կայքում։ Օսթինը նաև վերահաստատել է ԱՄՆ-ի հանձնառությունը […] ...

SHANTNEWS

18:00 23.11.2024

SHANTNEWS

Ֆիդանը ասել է, որ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոն չի տեղափոխվել Թուրքիա

17:53 23.11.2024

Ֆիդանը ասել է, որ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոն չի տեղափոխվել Թուրքիա

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հերքել է պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի՝ Կատարից Թուրքիա տեղափոխվելու մասին պնդումները։ «Մենք արդեն հերքել ենք այդ լուրերը, Կատարը նույնպես հերքել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոն Թուրքիա»,- մեջբերում է Ֆիդանի խոսքերը TRT Haber հեռուստաալիքը: Թուրքիայի իշխանությունները նախկինում բազմիցս հայտնել են, որ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները պարբերաբար այցելում են հանրապետություն, սակայն այն պնդումները, թե […] ...

Կոլումբիան կձերբակալի Նեթանյահուին, եթե նա այցելի հանրապետություն

17:47 23.11.2024

Կոլումբիան կձերբակալի Նեթանյահուին, եթե նա այցելի հանրապետություն

Կոլումբիայի անվտանգության ուժերը կձերբակալեն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին Միջազգային քրեական դատարանի (ICC) որոշմամբ, եթե նա այցելի Լատինական Ամերիկայի հանրապետություն։ Այս մասին հայտարարել է Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն։ «Մենք հարգում ենք Միջազգային քրեական դատարանի որոշումը, եթե Նեթանյահուն և նրա պաշտպանության նախարարը այցելեն Կոլումբիա, մենք նրանց կձերբակալենք», -ասել է Պետրոն քաթարական «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Այն, […] ...

BACK_TO_TOP