18:41 10.10.2018
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցներին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին, համայնքների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Գնել Սանոսյանին, այս մասին տեղեկացնում են նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից։
Ողջունելով ներկաներին՝ նախարար Սուրեն Պապիկյանը նախ և առաջ շնորհակալություն է հայտնել նախկին մարզպետ Իշխան Սաղաթելյանին՝ կարճ ժամանակամիջոցում մարզում զգալի դրական տեղաշարժ ապահովելու համար, ապա համոզմունք արտահայտել, որ իր հետագա գործունեության մեջ ևս պարոն Սաղաթելյանը կառաջնորդվի մարզի ու պետականության զարգացման ու ամրացման հրամայականով։
Ներկայացնելով նորանշանակ մարզպետին՝ նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ դեռևս ՀՀ բնապահպանության փոխնախարար աշխատած ժամանակահատվածում Գնել Սանոսյանն իրեն դրսևորել է որպես հմուտ և բանիմաց մասնագետ, ով նաև շատ լավ ճանաչում է Գեղարքունիքի մարզը։
«Վստահ եմ, որ որպես բնապահպանական ոլորտի ներկայացուցիչ, պարոն Սանոսյանն անելու է ամեն բան Գեղարքունիքի մարզն ու Սևանի ավազանը զարգացնելու, բնակիչների ու զբոսաշրջիկների համար այն էկոլոգիապես ավելի մաքուր ու գրավիչ դարձնելու գործում»,- ասել է նախարարը և հաջողություն մաղթել նորանշանակ մարզպետին իր աշխատանքի մեջ։
Սուրեն Պապիկյանը խոսել է նաև հեղափոխությունից հետո երկրի պետական կառավարման համակարգում ձևավորված իշխանության սահուն փոխանցման պրակտիկայի մասին և մասնավորապես` ընդգծել․
«Մենք այլևս գործում ենք գործընկերային, սիրո ու համերաշխության մթնոլորտում, երբ իշխանության փոխանցումը ցավոտ չի ընկալվում, իսկ նախկին և ներկա պաշտոնյաների փոխհարաբերություններում իշխում են արժանապատվության ու սիրո դրսևորումները․ այսուհետ այսպիսին են լինելու հայաստանյան իրողությունները»։
Իր հերթին, Իշխան Սաղաթելյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը, նախարար Սուրեն Պապիկյանին, մարզպետարանի աշխատակազմին և համայնքների ղեկավարներին` համատեղ գործընկերային մթնոլորտում իրականացված արդյունավետ աշխատանքի ու արձանագրված ձեռքբերումների համար ու հաջողություններ մաղթել նորանշանակ մարզպետին՝ մարզի շարունակական զարգացումն ապահովելու գործում։
Նորանշանակ մարզպետ Գնել Սանոսյանը շնորհակալություն է ՀՀ վարչապետին և նախարար Սուրեն Պապիկյանին` նման բարձր վստահության համար և վստահեցրել, որ ջանք ու եռանդ չի խնայի մարզում դրական առաջընթաց գրանցելու գործում։
15:25 11.04.2025
Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանըԱրդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում, Ալեքսանդր Թիմանին, ով շուտով ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության նոր ղեկավարի պաշտոնը, ինչպես նաև առաքելության ներկայացուցիչներին: Հանդիպմանը նախարարի տեղակալը բարձր է գնահատել հաստատությունների միջև առկա համագործակցությունը՝ հատուկ ընդգծելով ԱՄՀ հետ համագործակցության նշանակությունն ու […] ...
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱնթալիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...
15:06 11.04.2025
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...