Ուրցաձորի 19 տարվա համայնքապետը հրաժարական կտա ու կմասնակցի գյուղապետի արտահերթ ընտրություններին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
11:21:40
Ամսաթիվ
15 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    390.92
  • RUBLE
    4.75
  • 445.10
WEATHER
+10.09 oC

Ուրցաձորի 19 տարվա համայնքապետը հրաժարական կտա ու կմասնակցի գյուղապետի արտահերթ ընտրություններին

17:13 10.10.2018

«Չկա չլուծվող խնդիր: Ես վստահ եմ, որ քիչ հետո գյուղապետը գալու է էստեղ և ձեզ պետք է խնդրեմ, որ հարգանքը փոխադարձ լինի: Հանդուրժողականությունը, իրար նկատմամբ սերն էսօրվանից հետո պետք է ավելի շատ լինի ու էստեղ պետք է թշնամիներ ման չգալ»,- Ուրցաձորում ասել է Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը:

Սանասարյանի խոսքից հետո ժողովրդի մոտ է եկել գյուղի 19 տարվա համայնքապետը՝ Ռաֆիկ Անդրեասյանը, որը ելույթով դիմել է իր համագյուղացիներին:

«Հարգելի՛ ժողովուրդ, ինձ նոր չի, որ ճանաչում եք: Բոլորդ պետք է ընդունեք ու նաև տեսնեք իմ արածները: Եթե խոսում ենք հրաժարական տալու կամ չտալու մասին, ապա ասեմ, որ հրաժարական պահանջող որևիցե մեկից չլսեցի հստակ ծրագրեր կամ առաջարկ գյուղը զարգացնելու առումով»,- ասել է գյուղապետը:

Գյուղապետը նշել է, որ ավագանուն հրաժարական կներկայացնի և հավելել է, որ իր գործունեության ամբողջ ընթացքում պետականամետ է եղել: Ռաֆիկ Անդրեասյանն ասել է, որ հրաժարականից հետո վերընտրվելու դիմում կտա, այսինքն՝ կմասնակցի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններին:

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը նշեց, որ այս որոշմամբ որևիցե մեկը չի պարտվում, այլ հաղթում է Ուրցաձորը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ինտենսիվ աշխատում են խաղաղության համար․ Պեսկով

15:09 15.04.2025

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ինտենսիվ աշխատում են խաղաղության համար․ Պեսկով

Մոսկվան և Վաշինգտոնն ինտենսիվ աշխատում են խաղաղության համար, բայց չպետք է ակնկալել անհապաղ արդյունքներ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ինտենսիվ աշխատանք է տարվում: Իհարկե, խաղաղ նախաձեռնությունների որոնումն այնքան բարդ հարց է, որ անհապաղ արդյունքներ ակնկալել դժվար թե հնարավոր լինի»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։ ...

SHANTNEWS

15:00 15.04.2025

SHANTNEWS

Պետք է ունենանք ԱԺ էթիկայի մշտական հանձնաժողով․ ԱԺ նախագահ

14:51 15.04.2025

Պետք է ունենանք ԱԺ էթիկայի մշտական հանձնաժողով․ ԱԺ նախագահ

Ազգայի ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անհրաժեշտ է համարում ունենալ ԱԺ էթիկայի մշտական հանձնաժողով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Սիմոնյանն ասաց Ազգային ժողովում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ։ «Պետք է ունենանք ԱԺ էթիկայի մշտական հանձնաժողով։ Վատ է, որ մինչև հիմա չունենք։ Հենց ամենաառաջին օրվանից մենք այդ գաղափարն ունեցել ենք»,- ասաց Սիմոնյանը։ Հարցին, թե արդյոք հանձնաժողովը կարո՞ղ է ստեղծվել […] ...

Գլխավոր դատախազությունը պահանջում է Ավշար համայնքի նախկին ղեկավարից բռնագանձել 17 անշարժ գույք, ավելի քան 587 միլիոն դրամ

14:41 15.04.2025

Գլխավոր դատախազությունը պահանջում է Ավշար համայնքի նախկին ղեկավարից բռնագանձել 17 անշարժ գույք, ավելի քան 587 միլիոն դրամ

Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի ապրիլի 9-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Արարատի մարզի Ավշար համայնքի նախկին ղեկավար Սուրիկ Գրիգորյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 13 անշարժ գույք՝ Ավշար գյուղում, 2 անշարժ […] ...

ՀՀ ՊԵԿ-ի և ԻԻՀ մաքսային ներկայացուցիչները քննարկել են Ագարակի անցակետի սահմանահատմանն առնչվող հարցեր

14:35 15.04.2025

ՀՀ ՊԵԿ-ի և ԻԻՀ մաքսային ներկայացուցիչները քննարկել են Ագարակի անցակետի սահմանահատմանն առնչվող հարցեր

Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ստորաբաժանումների ներկայացուցիչները Ագարակի անցակետում հանդիպում են ունեցել  Իրանի Իսլամական Հանրապետության «Նորդուզ» անցման կետի անձակազմի հետ։ Հանդիպմանը ներկա են գտնվել նաև ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ներկայացուցիչները, ինչպես նաև Սյունիքում ԻԻՀ գլխավոր հյուպատոսը։ Հանդիպմանը քննարկվել են անցակետի բնականոն աշխատանքի հետ կապված հարցեր։ Դիտարկվել են նաև սահմանահատման գործընթացի բոլոր փուլերի պատշաճ կազմակերպման ընթացքը, ինչպես […] ...

Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արշալույս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

14:27 15.04.2025

Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արշալույս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Ապրիլի 16-ին` ժամը 12:30-ին, Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արշալույս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։ ...

BACK_TO_TOP