13:23 10.10.2018
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 9-ին հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակում Երևանում գտնվող Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժակ Շանյոնի գլխավորած պատվիրակության հետ, որի կազմում էր ՖԽՎ խորհրդարանական գլխավոր քարտուղար, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Ժակ Կրաբալը: Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, հանդիպման մասնակիցների թվում էին նաև Շվեյցարիայի խորհրդարանի անդամներ Դիդիե Դերեբերան և Քրիստիան Լըվրան ու Ռումինիայի պատգամավորների պալատի անդամ Սորին Նիհայ Սիմպեանուն, որը Ֆրանկոֆոնիայի համալսարանական ասոցիացիայի նախագահն է: Հանդիպմանը մասնակցել են նաեւ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը և ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը:
Արա Բաբլոյանը, ողջունելով հյուրերին, կարևորել է նրանց այցը Երևան՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում:
ՀՀ ԱԺ նախագահի խոսքերով՝ Ֆրանկոֆոնիան այսօր դարձել է մեր կյանքի մի մասը: Խորհրդարանի ղեկավարը գոհունակությամբ ընդգծել է, որ Հայաստանն ու ՀՀ Ազգային ժողովը կարևոր դեր են ստանձնել Ֆրանկոֆոն արժեքների տարածման գործում. համապատասխանաբար Հայաստանը 2012թ. և ՀՀ Ազգային ժողովը 2014 թ. ստացել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության և խորհրդարանական վեհաժողովի մշտական անդամի նոր կարգավիճակ:
«Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացումը մեր երկրում, որն աննախադեպ միջազգային իրադարձություն է, Ֆրանկոֆոնիային մեր նվիրվածության ևս մեկ նշան է: Այն կնպաստի մեր տարածաշրջանում Ֆրանկոֆոնիայի ազդեցության ընդլայնմանը՝ համերաշխության, ժողովուրդների հավասարության, երկխոսության, ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, մշակութային բազմազանության և այլ արժեքների ու սկզբունքների օգտին, ինչը մենք կիսում ենք ֆրանկոֆոն ընտանիքի այլ անդամների հետ»,- ասել է Արա Բաբլոյանը:
Օրենսդիր մարմնի ղեկավարի խոսքերով՝ գագաթնաժողովը կլինի Հայաստանում երբևէ տեղի ունեցած ամենամեծ իրադարձությունը և կնպաստի մեր երկրի հարաբերությունների ամրապնդմանը Ֆրանկոֆոնիայի անդամ մյուս պետությունների հետ: Նա փաստել է, որ Հայաստանի Հանրապետությունը ողջ ուժերը կենտրոնացրել է գագաթնաժողովի հաջողությունն ապահովելու և Ֆրանկոֆոնիային գեղեցիկ տոն պարգևելու համար:
Ազգային ժողովի նախագահի խոսքերով՝ այս տոնին տխրություն հաղորդեց գագաթնաժողովի նախօրեին Շառլ Ազնավուրի մահվան բոթը: «Շանսոնյեի մահը մեծ կորուստ էր ոչ միայն հայ և ֆրանսիացի ժողովուրդների համար, այլ ամբողջ Ֆրանկոֆոնիայի համար: Ոգեշնչվելով իր արմատներով՝ Ազնավուրը ֆրանսերենի դեսպանն էր, նա Ֆրանկոֆոնիայի, դրա արժեքների մարմնավորումն էր»,- ընդգծել է Արա Բաբլոյանը :
Ավարտելով խոսքը՝ ՀՀ ԱԺ նախագահը հավելել է, որ ֆրանսերենն այն հիմքն է, որը միավորում է Ֆրանկոֆոն երկրներին և որի միջոցով ժողովուրդները կարող են կիսել իրենց գաղափարները, համոզմունքներն ու ապագա ծրագրերը:
Հանդիպումից հետո ի պատիվ Ֆրանկոֆոն խորհրդարանականների՝ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի անունից տրվել է պաշտոնական ընթրիք:
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱնթալիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...
15:06 11.04.2025
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...
14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...