Նիկոլ Փաշինյանն ընդունել է Լիտվայի արտաքին գործերի նախարարին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+11.06 oC

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Լիտվայի արտաքին գործերի նախարարին

19:36 09.10.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկևիչուսին, որը Հայաստան է ժամանել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով:

Վարչապետը ողջունել է Լիտվայի ԱԳ նախարարի այցը մեր երկիր և կարևորել հայ-լիտվական հարաբերությունների շարունակական զարգացումը, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է հատկապես տնտեսական փոխգործակցության խթանման անհրաժեշտությունը և հավելել, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է լիտվական բիզնեսի ներգրավմամբ հայկական շուկա: Գործադիրի ղեկավարը հավելել է, որ այժմ մեր երկրում իրականացվում են բիզնես միջավայրի բարելավման նպատակային բարեփոխումներ, որոնք կապահովեն ներդրումների անվտանգությունը, ազատ և թափանցիկ բիզնես միջավայրը:

Լինաս Լինկևիչուսը նշել է, որ ուշադրությամբ հետևել է Հայաստանում տեղի ունեցած քաղաքական զարգացումներին և կարևորել դրանց խաղաղ բնույթը, իրականացված փոփոխությունները ժողովրդավարական ճանապարհով: Նա համոզմունք է հայտնել, որ Հայաստանում կյանքի կոչվող բարեփոխումները նոր թափ կհաղորդեն երկկողմ տնտեսական կապերին: Լիտվայի ԱԳ նախարարն ընդգծել է, որ իր երկիրը պատրաստ է իրականացնել փորձի փոխանակում հայ գործընկերների հետ՝ կոռուպցիայի դեմ պայքարի, արդար դատական համակարգի կայացման և այլ ուղղություններով:

Խոսելով Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների մասին՝ Նիկոլ Փաշինյանը կարևորել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը հնարավորինս սեղմ ժամկետներում և դրա լիարժեք կիրարկումը: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է ԵՄ-ի հետ փոխգործակցության զարգացումն ու ընդլայնումը տարբեր ուղղություններով:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային խնդիրներին, քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Մտքեր են փոխանակվել նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է բանակցային գործընթացի համար համապատասխան մթնոլորտի ձևավորումը և խնդրի բացառապես խաղաղ կարգավորումը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում

16:41 25.11.2024

Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ նոյեմբերի 25-ին՝ ժամը 16։00-ի դրությամբ, Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում, Վայքում (Սարավանի լեռնանցք), Ծիլքար բնակավայրի հատվածում՝ ձնախառն անձրև։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: «Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել […] ...

Իտալիան երկրորդ անգամ անընդմեջ նվաճեց Դևիսի գավաթը

16:36 25.11.2024

Իտալիան երկրորդ անգամ անընդմեջ նվաճեց Դևիսի գավաթը

Իտալիան երկրորդ անգամ անընդմեջ դարձել է Դևիսի գավաթի խաղարկության հաղթող։ Իտալացի թենիսիստները եզրափակչում 2-0 հաշվով պարտության են մատնել Նիդերլանդների հավաքականին։ Առաջին մրցավեճում Մատեո Բերետինին (35-րդ ռակետ) 6-4, 6-2 հաշվով հաղթել է Բոտիկ վան դե Զանդսխյուլպին (80-րդ ռակետ)։ Երկրորդ մրցախաղում աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները 7-6, 6-2 հաշվով առավելության է հասել Տալոն Գրիկսպուրի (40-րդ ռակետ) նկատմամբ։ […] ...

Թմրանյութը մաքսանենգ ճանապարհով ներկրել և իրացնում էին. երկու անձ կալանավորվել է

16:29 25.11.2024

Թմրանյութը մաքսանենգ ճանապարհով ներկրել և իրացնում էին. երկու անձ կալանավորվել է

Քրեական ոստիկանության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, նոյեմբերի 18-ին մայրաքաղաքի Վարդանանց և Երվանդ Քոչարի փողոցների խաչմերուկի մոտ, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու և պահելու կասկածանքով, ձերբակալել ու Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել 32-ամյա և 24-ամյա երկու տղամարդու: Անձնական խուզարկությամբ երկուսի մոտ էլ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգվածներ: Քրեական ոստիկաններն արդեն […] ...

Քննարկվել են սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված հսկողության ուժեղացված միջոցառումները

16:24 25.11.2024

Քննարկվել են սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված հսկողության ուժեղացված միջոցառումները

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ քննարկվել են սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված հսկողության ուժեղացված միջոցառումների ընթացիկ աշխատանքները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՇՄ նախարարը: «Այսօր ընդլայնված կազմով քննարկել ենք Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների ծրագրի իրականացման ընթացքը, միջոցառումների կողմ գերատեսչությունները զեկուցել են արդեն իսկ կատարված աշխատանքերի մասին, ներկայացրել խնդիրները։ […] ...

Մաքգրեգորը մեղավոր է ճանաչվել սեռական ոտնձգություն կատարելու գործով

16:17 25.11.2024

Մաքգրեգորը մեղավոր է ճանաչվել սեռական ոտնձգություն կատարելու գործով

UFC-ի երկու քաշային կարգերի նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը մեղավոր է ճանաչվել սեռական ոտնձգություն կատարելու գործով, հայտնում է MMA Junkie-ն։ 2021 թվականին Մաքգրեգորի և նրա ընկերոջ՝ Ջեյմս Լոուրենսի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել՝ երեք տարի առաջ հարբած վիճակում Նիկիտա Հենդին բռնաբարելու համար: Դուբլինի դատարանը Մաքգրեգորին պարտավորեցրել է բարոյական վնաս հասցնելու համար 250 հազար դոլար վճարել […] ...

Թուրքիայում մարմարի հանքավայրում սողանք է տեղի ունեցել. կան զոհեր

16:12 25.11.2024

Թուրքիայում մարմարի հանքավայրում սողանք է տեղի ունեցել. կան զոհեր

Թուրքիայի Բալըքեսիր նահանգի մարմարի հանքավայրում սողանք է տեղի ունեցել, 2 հանքափոր զոհվել է: Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Այս պահին դեպքի վայրում համապատասխան աշխատանքներ են տարվում։ ...

BACK_TO_TOP