Զինապահեստի հրդեհի պատճառով Ուկրաինան միլիոնավոր դոլարների կորուստներ է կրելու – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+16.09 oC

Զինապահեստի հրդեհի պատճառով Ուկրաինան միլիոնավոր դոլարների կորուստներ է կրելու

15:35 09.10.2018

Ուկրաինայի հյուսիսային մարզերից մեկում տեղակայված խոշոր զինապահեստում գիշերը սկսված հրդեհի ու պայթյունների հետևանքով երկիրը կրելու է 100 միլիոնավոր դոլարների կորուստներ, որոնք դժվար կլինի վերականգնել։ Այս մասին հայտարարել է երկրի խորհրդարանի պատգամավոր, ՆԳՆ խորհրդի անդամ Անտոն Գերաշչենկոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Չերնիգովի ռազմական պահեստում եղել են այնպիսի զինատեսակների զինամթերքի պաշարներ, որոնք այլևս չեն արտադրվում կամ Ուկրաինայում դրանց արտադրություն չկա։ Խոսքը, մասնավորապես, 122 մմ տրամաչափի հաուբիցային արկերի ու հատկապես «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի հրթիռների մասին է։ Սրանք արտադրվում են Ռուսաստանում, որտեղից Ուկրաինան չի կարողանա նոր զինամթերք գնել ու լրացնել իր պաշարները։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ պահեստում պահվում է ընդհանուր առմամբ 85-88 հազար տոննա զինամթերք։ Զինապահեստի տարածքը, ընդհանուր առմամբ, մոտ 680 հեկտար է (6,8 քառակուսի կիլոմետր)։ Հրդեհի ու պայթյունների պատճառով այլ միջադեպերից խուսափելու համար զինապահեստի շրջակայքում՝ մոտ 30 կիլոմետր շառավղով, դադարեցրել են երթևեկությունն ու օդային հաղորդակցությունը:

https://www.facebook.com/184722968243235/photos/a.204294962952702/1950160401699474/?type=3

30 կմ շառավղով տարածքում են հայտնվել նաև տասնյակ մեծ ու փոքր բնակավայրեր, որոնց բնակչությունն արագ տարհանվում է։ Վտանգավոր գոտուց արդեն տարհանված է շուրջ 10 հազար մարդ: Զոհերի ու տուժածների վերաբերյալ տեղեկությունները դեռ հաստատված չեն, սակայն լուրեր կան 60-ից ավելի տուժածների մասին։

Այդ բնակավայրերում ժամը 05:30-ին անջատվել է էլեկտրամատակարարումն ու գազամատակարարումը, որպեսզի պայթյունների հետևանքով այս ու այն կողմ թռչող զինամթերքը նոր պայթյուններ չառաջացնի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դատախազների ֆուտբոլի թիմը՝ իրավապահ մարմինների 2025 թվականի ֆուտզալի առաջնության եզրափակիչում

12:47 19.04.2025

Դատախազների ֆուտբոլի թիմը՝ իրավապահ մարմինների 2025 թվականի ֆուտզալի առաջնության եզրափակիչում

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի ապրիլի 18-ին, «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության խաղադահլիճի տրիբունայից, հետևել է Ներքին գործերի նախարարության ոստիկանության օրվան նվիրված՝ իրավապահ մարմինների 2025 թվականի ֆուտզալի առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարում հանդես եկող՝ դատախազների ֆուտբոլի թիմի խաղին: Կիսաեզրափակիչ փուլ դուրս եկած Դատախազություն-Քննչական կոմիտե խաղում հաղթել է Դատախազության ֆուտբոլի թիմը՝ 3-1 հաշվով: Եզրափակիչ փուլում դատախազների ֆուտբոլի թիմը […] ...

Քրեական ոստիկանները զարգացնում են հմտությունները. ՆԳ նախարարը հետևել է ցուցադրական գործնական պարապմունքին

12:42 19.04.2025

Քրեական ոստիկանները զարգացնում են հմտությունները. ՆԳ նախարարը հետևել է ցուցադրական գործնական պարապմունքին

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ապրիլի 18-ին հետևել է Քրեական ոստիկանության օպերատիվ արձագանքման վարչության ծառայողների տակտիկական պատրաստության գործնական պարապմունքին։ Կրակային պատրաստության, տրանսպորտային միջոցներում ու շինություններում զինված հանցագործների վնասազերծման տարբեր սցենարային իրավիճակներում քրեական ոստիկանները ցուցադրել են մարտավարական բարձր պատրաստվածություն ու մասնագիտական հմտություններ։ Հանցավոր գործողություններին արագ ու արդյունավետ հակազդելու գործընթացում ընդգծվել է օպերատիվ արձագանքման ծառայողների թիմային աշխատանքն ու […] ...

ԱՄՆ-ը հայտարարել է COVID-19-ի իրական ծագման բացահայտման մասին

12:37 19.04.2025

ԱՄՆ-ը հայտարարել է COVID-19-ի իրական ծագման բացահայտման մասին

Կորոնավիրուսը, ամենայն հավանականությամբ, առաջացել է լաբորատորիայում և տարածվել է Չինաստանի Ուհան քաղաքի լաբորատորիայից արտահոսքի հետևանքով, հայտնել է Սպիտակ տունը։ «Վիրուսն ունի կենսաբանական բնութագիր, որը բնության մեջ չի հայտնաբերվել։ Ուհանում է գտնվում SARS վիրուսների դեմ Չինաստանի առաջատար հետազոտական ​​լաբորատորիան, որն ունի կենսաանվտանգության վատ պայմաններում ֆունկցիոնալ հետազոտություններ իրականացնելու փորձ»,- նշված է վարչակազմի կայքում հրապարակման մեջ։ Այն նաև […] ...

ՉԼ ու ԵԼ կիսաեզրափակիչների մասնակիցների շարքում չկան այն ակումբները, որոնք մրցաշարերի Լիգայի փուլում զբաղեցրել են 1-ին տեղերը

12:25 19.04.2025

ՉԼ ու ԵԼ կիսաեզրափակիչների մասնակիցների շարքում չկան այն ակումբները, որոնք մրցաշարերի Լիգայի փուլում զբաղեցրել են 1-ին տեղերը

Չեմպիոնների լիգայում ու Եվրոպա լիգայում կիսաեզրափակիչների մասնակիցների շարքում չկան այն ակումբները, որոնք մրցաշարերի Լիգայի փուլում զբաղեցրել են 1-ին տեղերը։ Այդ թիմերն են համապատասխանաբար «Լիվերպուլն» ու «Լացիոն»։ Փոխարենը կիսաեզրափակիչներում կխաղան Լիգայի փուլում 2-4 տեղերը զբաղեցրած թիմերը: Ակումբային գլխավոր եվրագավաթի Լիգայի փուլում երկրորդ տեղը զբաղեցրել էր «Բարսելոնան», երրորդը՝ «Արսենալը», չորրորդը՝ «Ինտերը»: Եվրոպա լիգայում համապատասխանաբար հետևյալ պատկերն է՝ […] ...

ԱՄՆ-ը կարող է Ղրիմը ճանաչել որպես ռուսական տարածք․ Bloomberg

12:09 19.04.2025

ԱՄՆ-ը կարող է Ղրիմը ճանաչել որպես ռուսական տարածք․ Bloomberg

Ամերիկյան իշխանությունները պատրաստ են Մոսկվայի և Կիևի միջև խաղաղության համաձայնագրի շրջանակներում ճանաչել Ղրիմը որպես ռուսական տարածք։ Այս մասին ուրբաթ հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Այս քայլը, նշում է հրատարակությունը, ցույց է տալիս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ հրադադարի հասնելու և Ուկրաինայում հակամարտությունը լուծելու ցանկությունը։ Վերջնական որոշում դեռ կայացված չէ։ Հինգշաբթի օրը Վաշինգտոնը Փարիզում իր դաշնակիցներին […] ...

SHANTNEWS

12:00 19.04.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP