15:18 09.10.2018
ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանն այցելել է Ուրցաձոր համայնք և ֆեյսբուքյան ուղիղ եթերում կապ հաստատել: Բանն այն է, որ համայնքում շարունակվում եմ բողոքի ակցիաները՝ համայնքը 19 տարի ղեկավարող Ռաֆիկ Անդրեասյանի հրաժարականի պահանջով:
Գյուղապետի գործունեությանը դեմ արտահայտվողները պնդում են, որ Ռաֆիկ Անդրեասյանը համայնքապետի պաշտոնում գտնվելիս բազմաթիվ չարաշահումներ է թույլ տվել: Գյուղացիները ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետին հայտնել են, որ իրենց պահանջը շարունակում է ուժի մեջ մնալ և չեն նահանջելու: Դավիթ Սանասարյանը հանդիպել է նաև անձամբ գյուղապետի հետ:
«Չի եղել մի տարի, որ համայնքի բյուջեի կատարողականը թերի լինի, և ես կրկնակի ներդրում արած չլինեմ»,- ասել է Անդրեասյանը՝ հավելելով, որ կարող է ստացած պատվոգրերը ցույց տալ:
Դավիթ Սանասարյանն ասել է, որ խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ուսումնասիրի համայնքապետարանի ու համայնքապետի գործունեությանն առնչվող փաստաթղթերը:
«Ես ուզում եմ, որ բոլոր հարցերը դրվեն սեղանին, և գյուղացիները տեղյակ լինեն՝ ինչն ինչպես է եղել: Աշխատենք թափանցիկ»,- ասել է Սանասարյանը:
12:40 08.04.2025
Ոստիկանները հայտնաբերել են երկու տղամարդու սպանության փորձ կատարած երիտասարդինՀամայնքային ոստիկանության Դիլիջանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ մարտի 28-ին «Դիլիջան» բժշկական կենտրոն են տեղափոխվել Հաղարծինի բնակիչ երկու տղամարդ, որոնցից 40 տարեկանը` կրծքավանդակի, իսկ 38 տարեկանը` ոտքերի հրազենային վնասվածքներով: Բուժհաստատություն մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ դեպքը տեղի է ունեցել Հաղարծինում գտնվող չգործող հացատան տարածքում: Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Տավուշի մարզային վարչության, համայնքային ոստիկանության Դիլիջանի […] ...
12:32 08.04.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 7-8-ըԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 7-8-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 102 դեպք, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 18, թմրանյութի հայտնաբերման՝ 14, խարդախության՝ 13, մարմնական վնասվածք պատճառելու և ֆիզիկական ներգործության՝ 7-ական, անձնական ունեցվածքի գողության ու […] ...
12:24 08.04.2025
Ախուրյան համայնքի Առափի բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներԱպրիլի 9-ին՝ ժամը 12:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Առափի բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
12:12 08.04.2025
Ապօրինի զենք պահելու կասկածը հաստատվեց․ երիտասարդը ներկայացվել է քննչական բաժինԱպրիլի 5-ին Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները տեղեկություններ են ստացել, որ 21-ամյա մի քաղաքացի ապօրինի պահում և կրում է զենք։ Նույն օրը տղամարդը հայտնաբերվել է Երևանի Բաբաջանյան փողոցում, ձերբակալվել և ներկայացվել Մալաթիայի բաժին։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է ատրճանակ՝ լիցքավորված 4 փամփուշտով ու ևս 4 փամփուշտ։ Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։ ...
12:05 08.04.2025
Կրթության ոլորտում մասնագիտական զարգացման և խրախուսման ծրագրերը կշարունակվեն. միջնաժամկետ ծախսային ծրագրի քննարկումՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է հանրակրթության, նախադպրոցական և միջին մասնագիտական կրթության ոլորտների 2026-2028 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտի նախագիծը: Հանդիպմանը ներկա են եղել ոլորտային ստորաբաժանումների և կառույցների ներկայացուցիչներ: Կշարունակվի 300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագիրը Ներկայացնելով միջնաժամկետ ծախսային ծրագրերի հիմնական ուղղությունները՝ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը […] ...