Երևանը 2799 տարեկան է. քաղաքապետի ուղերձը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+4.09 oC

Երևանը 2799 տարեկան է. քաղաքապետի ուղերձը

10:53 14.10.2017

Այսօր մայրաքաղաք Երևանը տոնում է հիմանդրման 2799-ամյակը, ինչի առթիվ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հղել է շնորհավորական ուղերձ. 

Սիրելի՛ երևանցիներ,

քաղաքամայր Երևանն այսօր դառնում է 2799 տարեկան, ինչի առթիվ շնորհավորում եմ մեզ բոլորիս: Այսօր աշխարհի ողջ հայությունն է «Սիրո քաղաք» կարգախոսով տոնում համայն հայության սիրելի մայրաքաղաքի ծննդյան տարեդարձը՝ անթաքույց հպարտությամբ, որ մեր հինավուրց, բայց միշտ երիտասարդ ոստանը բոլորիս համատեղ ջանքերի շնորհիվ տարեցտարի ավելի վստահ ու հպարտ է ներկայանում աշխարհին՝ ամրապնդելով իր տեղն ու դերը կայուն զարգացող մայրաքաղաքների շարքում: 

Երևանն աշխարհում այսօր ճանաչելի է որպես անվտանգ, հարմարավետ, համաչափ զարգացող, ջերմ ու բարի, հյուրընկալ քաղաք: Սա փաստ է, որն իրենց մասնագիտական գնահատականներով ամրագրել են միջազգային հեղինակավոր մի շարք կազմակերպություններ՝ այդպիսով նաև գնահատելով մեզ՝ բոլորիս: Այո՛, բոլորի՛ս, քանի որ Երևանի յուրաքանչյուր ձեռքբերումը մեր համատեղ ու հետևողական աշխատանքի, քաղաքի հանդեպ ունեցած յուրաքանչյուրիս անմնացորդ նվիրումի և սրտացավ վերաբերմունքի արդյունքն է: 

Երևանցին միշտ եղել ու մնում է քաղաքամայր Երևանի զարգացմանն ուղղված յուրաքանչյուր ծրագրի ու նախաձեռնության մշտական մասնակիցը: Վստահությամբ, համառ աշխատանքով և հարազատ քաղաքը սիրելու բացառիկ կարողությամբ մեզանից յուրաքանչյուրն անում է առավելագույնը, որ համայն հայության մայրաքաղաք այցելող յուրաքանչյուր ոք տեսնի՛, լսի՛, զգա՛ ու սիրի՛ր Երևանը:

Սիրելի՛ երևանցիներ, 
անշուշտ, փոխվում են և՛ ժամանակները, և՛ սերունդները, բայց Երևանի հանդեպ սերը, ջերմությունն ու սրտացավությունը շարունակում է մնալ անփոփոխ մեծություն, ինչը, վստա՛հ եմ, երբեք ու ոչինչ չի՛ կարող փոխել: Ու ես համոզվա՛ծ եմ, որ այսուհետ ևս, ամենքս մեր տեղում, մեր հնարավորությունների, կարողությունների և հմտությունների սահմաններում կշարունակենք հանուն Երևանի անել առավելագույնը՝ մեր սիրելի մայրաքաղաքն ավելի բարեկարգ, հարմարավետ ու ավելի լավը դարձնելու և հաջորդող սերունդներին այն արժանապատվորեն փոխանցելու համար:  
Իսկ այսօր, բոլորս միասին, լիասիրտ տոնախմբենք «Էրեբունի-Երևան»-ի 2799-ամյակն ու Սիրո քաղաք Երևանին մաղթենք հազարամյակների շարունակական երթ:
Շնորհավո՛ր տոնդ, Երևա՛ն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վրաստանը ծրագրում է վերականգնել տարածքային ամբողջականությունը խաղաղ ճանապարհով

13:36 28.11.2024

Վրաստանը ծրագրում է վերականգնել տարածքային ամբողջականությունը խաղաղ ճանապարհով

Վրաստանի իշխանությունները ծրագրում են խաղաղ ճանապարհով վերականգնել հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետի պաշտոնակատար Իրակլի Կոբախիձեն՝ ելույթ ունենալով խորհրդարանում։ «Մեր մյուս հիմնական խնդիրն է վերականգնել տարածքային ամբողջականությունը խաղաղ ճանապարհով, իհարկե, այդ նպատակին հասնելը կախված է տարածաշրջանում ընթացող գլոբալ միտումներից և գործընթացներից, մենք իսկապես հուսով ենք, որ այս խնդիրը լիովին կլուծվի»,- ասել է […] ...

Դատագենետիկական փորձաքննության եզրակացությամբ բացահայտվել է հերթական գողությունը. մեղադրյալը կալանավորվել է

13:32 28.11.2024

Դատագենետիկական փորձաքննության եզրակացությամբ բացահայտվել է հերթական գողությունը. մեղադրյալը կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթով իրականացված քննչական անհետաձգելի և համակարգված գործողությունների, ինչպես նաև վարույթի շրջանակներում նշանակված դատագենետիկական փորձաքննության արդյունքում բացահայտվել է դեռևս 2024թ. հունվարի սկզբին կատարված առանձնապես խոշոր չափերով գողության դեպքը: 2024 թվականի հունվարի 8-ին քաղաքացին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 2024 […] ...

Կոբախիձեն պատմել է, թե ինչ քաղաքականություն է վարելու Վրաստանը Ռուսաստանի նկատմամբ

13:24 28.11.2024

Կոբախիձեն պատմել է, թե ինչ քաղաքականություն է վարելու Վրաստանը Ռուսաստանի նկատմամբ

Վրաստանի վարչապետի թեկնածու Իրակլի Կոբախիձեն կառավարության ծրագիրը խորհրդարանին հաստատման ներկայացնելիս ասել է, որ երկիրը կշարունակի պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ։ «Մենք կունենանք պրագմատիկ քաղաքականություն, երբ խոսքը վերաբերում է վրաց-ռուսական հարաբերություններին», – ասել է Կոբախիձեն։ Նրա խոսքով, կան «կարմիր գծեր», որոնց Վրաստանը հավատարիմ կմնա։ ...

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը հանդիպել է Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանի հետ

13:17 28.11.2024

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը հանդիպել է Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանի հետ

Պաշտոնական այցով երևանյան պատվիրակության կազմում Լոս Անջելեսում գտնվող Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը հանդիպել է Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանի հետ: Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը նշել է, որ Երևանը կարևորում է ցանկացած առաջարկ ու նախագիծ, որոնք ուղղված են քաղաքային միջավայրի բարելավմանն ու հետաքրքիր լուծումներին։ Գլենդելի քաղաքապետի ուղեկցությամբ Պետրոս Պետոյանը ծանոթացել է տրանսպորտի կառավարման […] ...

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

13:11 28.11.2024

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Երևանում նոյեմբերի 28-ի կեսօրից հետո հնարավոր են թույլ տեղումներ, բարձրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 29-30-ին, դեկտեմբերի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում նոյեմբերի 28-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան տեսքով։ Նոյեմբերի 29-30-ին, դեկտեմբերի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5մ/վ, նոյեմբերի 28-ի ցերեկն առանձին շրջաններում […] ...

Աստանայում մեկնարկել է ՀԱՊԿ գագաթնաժողովը

13:03 28.11.2024

Աստանայում մեկնարկել է ՀԱՊԿ գագաթնաժողովը

Աստանայում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովը։ Դրա մասնակիցները ժամանել են Անկախության պալատ, որտեղ նրանց ողջունում է ընթացիկ հանդիպման հյուրընկալող Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ ՀԱՊԿ ղեկավարների հանդիպմանը կմասնակցեն Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի և Տաջիկստանի նախագահները՝ Վլադիմիր Պուտինը, Ալեքսանդր Լուկաշենկոն, Սադիր Ջապարովը և Էմոմալի Ռահմոնը։ ՀԱՊԿ-ի աշխատանքներին մասնակցությունը «սառեցրած»  Հայաստանի ներկայացուցիչները չեն լինի Աստանայում, սակայն, ինչպես […] ...

BACK_TO_TOP