«Աբովյանի ծննդատուն» ՊՓԲԸ-ն նոր տնօրեն ունի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 11 2024
  • $
    387.17
  • RUBLE
    3.95
  • 420.51
WEATHER
+9.09 oC

«Աբովյանի ծննդատուն» ՊՓԲԸ-ն նոր տնօրեն ունի

17:01 08.10.2018

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել «Աբովյանի ծննդատուն» ՊՓԲԸ-ում նոր տնօրեն նշանակելու մասին:

«Ես ավելի վաղ երաշխավորել էի, որ ցանկացած նշանակում, որը պետք է իրականացվի մրցութային կարգով, լինելու է օրենսդրության պահանջներին համապատասխան և զերծ ցանկացած կամայականությունից: Մարզի դպրոցներում, բուժհաստատություններում և մարզպետարանի ենթակայության այլ հաստատություններում իմ պաշտոնավարման ընթացքում բոլոր նշանակումներն իրականացվել են հենց այս սկզբունքով:

Հոկտեմբերի 2-ին Կոտայքի մարզպետարանում Աբովյանի ծննդատան տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին մասնակցեցին 3 թեկնածուներ՝ Նորայր Միքայելյանը, Նարինե Գրիգորյանը և Վարուժան Հակոբյանը:

Հիմք ընդունելով մրցույթն անցկացնող հանձնաժողովի 2018 թվականի հոկտեմբերի 2-ի N 4 որոշումը, եզրակացությունը (մրցույթում հաղթողների ցանկը) և թեկնածուի անձնական դիմումը` իմ լիազորությունների սահմանում որոշում եմ կայացրել Նորայր Սերժիկի Միքայելյանին 2018 թվականի հոկտեմբերի 5-ից նշանակել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի ենթակայության «Աբովյանի ծննդատուն» պետական փակ բաժնետիրական ընկերության տնօրեն` նրա հետ կնքելով աշխատանքային պայմանագիր հինգ տարի ժամկետով:

Մրցութային հանձնաժողովի եզրակացության հիմքում եղել են բացառապես մրցութային 3 փուլերի արդյունքները՝ ներառյալ թեկնածուի կողմից առաջադրված զարգացման ծրագիրը: Նոր տնօրենից ակնկալում եմ գործել հանուն «Աբովյանի ծննդատուն» ՊՓԲԸ զարգացման և առաջընթացի:

Կոտայքում բարեփոխումներն անկասելի՛ են»,- գրել է մարզպետը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էդգար Զաքարյանը նշանակվել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ

19:14 01.11.2024

Էդգար Զաքարյանը նշանակվել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Էդգար Զաքարյանը նշանակվել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Էդգար Զաքարյանին նշանակել Էկոնոմիկայի նախարարի տեղակալ»,-ասվում է որոշման մեջ: ...

ՊՆ տեսանյութը՝ հրետանավորների առօրյայի մասին

19:08 01.11.2024

ՊՆ տեսանյութը՝ հրետանավորների առօրյայի մասին

Հայրենական հրետանին մարտական բոլոր գործողություններում, պատերազմներում, բոլոր ճակատներում ու բոլոր ժամանակներում անուրանալի ավանդ ունի հայրենիքի պաշտպանության գործում: ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացնում է հայ հրետանավորների առօրյան: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ոսկե գնդակը կարող է ուղևորվել Իսպանիա. երեք թոփ ակումբ ցանկանում է գնել Ռոդրիին

19:00 01.11.2024

Ոսկե գնդակը կարող է ուղևորվել Իսպանիա. երեք թոփ ակումբ ցանկանում է գնել Ռոդրիին

Իսպանիայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին մոտ ապագայում կարող է փոխել ակումբային գրանցումը։ Այս մասին հայտնում է Cadena Ser-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ «Ոսկե գնդակի» դափնեկրի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում եվրոպական երեք հսկա։ Ռոդրիի ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալը», կատալոնական «Բարսելոնան» և Մյունխենի «Բավարիան»։ «Մանչեսթեր Սիթին» իր հերթին չի ցանկանում բաժանվել իր առաջատար ֆուտբոլիստների մեկից։ Անգլիայի […] ...

ԱՄՆ-ը ցանկանում է մինչև հունվար հնարավորինս շատ օգնություն փոխանցել Կիևին. CNN

18:54 01.11.2024

ԱՄՆ-ը ցանկանում է մինչև հունվար հնարավորինս շատ օգնություն փոխանցել Կիևին. CNN

ԱՄՆ-ը ձգտում է հնարավորինս շատ գումար և զենք փոխանցել Կիևին մինչև 2025 թվականի հունվարը, երբ կավարտվի ներկայիս նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարման ժամկետը, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ամերիկացի անանուն պաշտոնյային։ «Սպիտակ տունն աշխատում է մինչև հունվար հնարավորինս շատ գումար և զենք փոխանցել Կիևին», – ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Պենտագոնին […] ...

Հայաստանում սոցիալական բնակարանային ապահովման քաղաքականության բարելավման և զարգացման նպատակով ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

18:46 01.11.2024

Հայաստանում սոցիալական բնակարանային ապահովման քաղաքականության բարելավման և զարգացման նպատակով ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Հայաստանում սոցիալական բնակարանային ապահովման քաղաքականության բարելավման և զարգացման նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու CRS-United States Conference of Catholic Bishops-ի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։ Փաստաթղթի շրջանակում կողմերը պարտավորվել են համատեղել ջանքերը՝ Հայաստանում սոցիալական բնակարանային ֆոնդի և դրա կառավարման շարունակական զարգացման նպատակով։ Համագործակցության շրջանակում նախատեսվում է իրականացնել պիլոտային ծրագիր, որը հնարավորություն կստեղծի Հայաստանում կիրառել […] ...

Տարեցտարի ավելացնում ենք շարժակազմերը․ քաղաքապետը՝ մետրոպոլիտենում կուտակումների մասին

18:40 01.11.2024

Տարեցտարի ավելացնում ենք շարժակազմերը․ քաղաքապետը՝ մետրոպոլիտենում կուտակումների մասին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է պիկ ժամերին Երևանի մետրոպոլիտենում մարդկանց կուտակումներին։ «Մենք տարեցտարի ավելացնում ենք շարժակազմերը, վստահեցնում եմ՝ միասնական տոմսային համակարգի անցումը ևս ընթացիկ շարունակական զարգացման տեսանկյունից շատ հնարավորություններ է տալիս»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Ավինյանը։ Քաղաքապետը՝ որպես ճիշտ կառավարման օրինակ, բերել է շտապ օգնության ծառայության աշխատանքը, որը նախորդ տարի ունեցել […] ...

BACK_TO_TOP