Ես միշտ կկանգնեմ Փաշինյանի կողքին, ցանկացած պահի. Գևորգ Կոստանյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+5.09 oC

Ես միշտ կկանգնեմ Փաշինյանի կողքին, ցանկացած պահի. Գևորգ Կոստանյան

15:40 08.10.2018

«Իմ խորին համոզմամբ՝ անկախ կուսակցական և քաղաքական պատկանելությունից և դիրքորոշումների տարբերություններից, մի կարևոր սկզբունք կա՝ այսօր կա իշխանություն, եթե այդ իշխանությունը ձախողեց, ապա ձախողում է ամբողջ երկիրը, ձախողում է մեզանից յուրաքանչյուրը և յուրաքանչյուրիս երեխայի ապագան»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը:

Պատգամավորը ողջամիտ չի համարում, որ որևէ մեկը, անկախ կուսակցական շահերի հանգամանքից, որևէ ձևով կխոչընդոտի կամ պատրաստվի խոչընդոտել ներկայիս իշխանության գործունեությունը:

«Ընդհակառակը, ցանկացած ողջամիտ մարդ պետք է օժանդակի այսօրվա իշխանությանն ու կառավարությանը, քանի որ դա է երկրի առաջընթացի երաշխիքը, իսկ մեր խնդիրը, ես չեմ կարծում, որ նեղ կուսակցական, նեղ անձնական կամ նեղ կուսակցական շահերն են: Բոլորի մտահոգությունը, իմը հատկապես և մասնավորապես, երկրի ճակատագրին է վերաբերում»,- ասել է Կոստանյանը:

Շարունակելով խոսքը՝ նա նշել է, որ այժմ հասարակական լայն կոնսոլիդացիա կա հենց Նիկոլ Փաշինյանի անձի շուրջ:

«Դա նշանակում է, որ եթե մենք ունենք հասարակական կոնսոլիդացիա, հետևաբար այսօրվա իշխանությունը և Նիկոլ Փաշինյանը՝ որպես վարչապետ, ունի ժողովրդական և հանրային աջակցության այն մակարդակը, որը կարիք ունի օժանդակելու նաև իրավական հարթության մեջ: Եթե այս պարագայում որևէ քաղաքական ուժ առաջադրի իր վարչապետի թեկնածուին, սա շատ լուրջ քաղաքական ռեզոնանս կառաջացնի: Եթե կա որևէ մեկ այլ վարչապետի թեկնածու, որը ունի հասարակական նման կոնսոլիդացիայի հիմք, մենք կարող ենք  քննարկել: Ես չեմ տեսնում»,- շեշտել է  Գևորգ Կոստանյանը:

Կոստանյանի կարծիքով՝ այս իրադրությունում որևէ ձևով վարչապետի թեկնածու առաջադրելը կարող է արհեստածին լինել, իսկ արհեստական որևէ բանի նա երբեք կողմնակից չի  եղել:

«Նիկոլ Փաշինյանը, որքանով ես այս ընթացքում տեսա և նախկինում էլ նրան ճանաչել եմ, ազնիվ է իր նպատակների ու ցանկությունների մեջ, ազնիվ է իր քաղաքական ուղղվածության մեջ: Ինձ համար սա չափազանց կարևոր նշանակություն ունի ու անձնապես ընդունելի:

Եթե ես գտնում եմ, որ և՛ նպատակների, և՛ ցանկությունների, և՛ գործողությունների հաջորդականության մեջ կա այդ ազնվությունը և երկրի բարօրությանն ուղղված է իրականացվում, ես միշտ կկանգնեմ իր կողքին, ցանկացած պահի»,- ասել է Գևորգ Կոստանյանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

BACK_TO_TOP