Այսօր ՀՀ-ում չկա մի քաղաքացի՝ սկսած վարչապետից, որը որևէ մեկի նկատմամբ ունի առավելություն․ Փաշինյանը՝ Ագարակում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+5.09 oC

Այսօր ՀՀ-ում չկա մի քաղաքացի՝ սկսած վարչապետից, որը որևէ մեկի նկատմամբ ունի առավելություն․ Փաշինյանը՝ Ագարակում

18:00 07.10.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 7-ին այցելել է Արագածոտնի մարզի Ագարակ համայնք` մասնակցել վերջինիս վերածննդի 10-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին:

Կառավարության ղեկավարը նախ մասնակցել է կարի ֆաբրիկայի բացմանը: Այն հիմնվել է գործարար Հրաչյա Պողոսյանի կողմից: Նա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և գործարարների միջև վերջերս Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպման մասնակիցներից մեկն է: Պողոսյանն արձագանքելով վարչապետի կոչին` նոր ներդրումների արդյունքում հարազատ Ագարակ համայնքում հիմնել է կարի ֆաբրիկան` ստեղծելով գրեթե երեք տասնյակ նոր աշխատատեղ: Այժմ ընթացքի մեջ են ֆաբրիկայի նոր արտադրամասի կառուցման աշխատանքները: Նախատեսվում է ընդլայնման արդյունքում աշխատատեղերի թիվը հասցնել 100-ի: Արտադրանքն առայժմ իրացվելու է տեղական շուկայում, սակայն ծրագրեր կան կազմակերպել նաև արտահանում: Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել արտադրամասում, ծանոթացել իրականացված աշխատանքներին: Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ արտադրամասն առաջիկայում կզարգանա, կստեղծվեն նոր աշխատատեղեր, կապահովվի բարձր արտադրողականություն:

«Որքան դուք մեծ եկամուտներ ունենաք, այնքան մեծ կլինի աշխատողների, համայնքի և պետության օգուտը»,- ասել է վարչապետը:

Այնուհետև վարչապետը մասնակցել է Ագարակի կենտրոնում գտնվող «Արարատ-73» ֆուտբոլային թիմի հաղթանակի 40-ամյակին նվիրված հուշակոթողի մոտ կազմակերպված ծառատունկին: Ագարակի հրապարակը վերանվանվել է «Արարատ-73»-ի անվամբ`վերջինիս հաղթանակի 45-ամյակի առթիվ:

195 օր տիեզերքում` միջազգային տիեզերական կայանում մնալուց հետո Հայաստանի դրոշը վերադարձել է երկիր: Այն այնտեղ էր տարել տիեզերագնաց Օլեգ Արտեմևը: Հայաստանի դրոշը նախօրեին անձամբ տիեզերագնաց, ՌԴ հերոս Անտոն Շկապլերովն է բերել Հայաստան և տոնական միջոցառման ընթացքում այն Ագարակում հանձնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին` հանելով փաթեթից, որի մեջ այն դրվել էր հենց տիեզերքում: Միաժամանակ, տիեզերքում գտնվող Երևանի 2800-ամյակին նվիրված պաստառը Հայաստան կբերվի երկու շաբաթ անց: Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը խորհրդանշական է համարել օրը` մի քանի պատճառներով:

«Շատերը հարցնում են, թե Հայաստանում վերջին հինգ ամսվա մեջ ինչ է փոխվել: Նրանք, ովքեր ուզում են տեսնել` կտեսնեն, որ ՀՀ-ում փոխվել է ամենակարևոր բանը` տրամադրությունը, մարդկանց հայացքները, ինքնազգացողությունը, ինքնավստահությունը: Կարևոր է արձանագրել, թե ինչն է ժողովրդի համար ամենակարևորը, դա իր ինքնասիրությունն է, իր հպարտությունն է: Կարևոր է, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի հստակ արձանագրի, որ ինքը հավասար է բոլորի հետ և որևէ մեկը չկա իրենից առավել և իրենից պակաս: Այսօր Հայաստանի Հանրապետությունում չկա մի քաղաքացի՝ սկսած վարչապետից, որը որևէ մեկի նկատմամբ ունի առավելություն: Բոլորս ՀՀ քաղաքացիներ ենք և ունենք նույն իրավունքներն ու պարտականությունները: ՀՀ-ում հաստատված է իրական եղբայրություն, քաղաքացիական եղբայրություն, բոլորս միմյանց ընկալում ենք որպես միասնական մեկ ընտանիք, մի միություն, մի ազգ: 45 տարի է անցել «Արարատ-73»–ի հաղթանակից, մինչև հիմա Հայաստանում մեծարում են այդ մարդկանց, հրապարակներ են բացում, թրջված աչքերով հիշում հաղթանակը, որովհետև «Արարատ»-ն իր հաղթանակներով նոր ուժ է տվել մեր ժողովրդի հպարտությանը, իր հաղթանակով կարողացել է այնպես անել, որ յուրաքանչյուր հայ հպարտ լինի, որովհետև մեր ժողովրդի համար ամենակարևորն իր ինքնությունն է ու ինքնասիրությունը»,- նշել է վարչապետը` այս համատեքստում հիշեցնելով, որ իր գլխավորած պատվիրակությունը մասնակցել է աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրի հոգեհանգստին և վերջին հրաժեշտի արարողությանը: «Ինչո՞ւ ենք բոլորս սիրում նրան, որովհետև նա հայ ժողովրդի հպարտությանը նոր ուժ, նոր երանգ է տվել, հայ ժողովրդի ինքնասիրությունն ու ինքնագիտակցությունը բարձրացրել է նոր մակարդակի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով` այս օրը առանձնահատուկ է, որովհետև քաղաքացիները միմյանց աչքերի մեջ նայում են հպարտությամբ, սիրով, որովհետև ազնիվ են միմյանց նկատմամբ:

«Սանկտ Պետերբուրգում հանդիպման ժամանակ ծանոթացա Հրաչյա Պողոսյանի հետ` հայ գործարարների հետ հանդիպման ընթացքում: Երբ խոսում էինք Հայաստանի զարգացման մոդելի մասին, թե ինչպես պետք է զարգանա Հայաստանը, եկանք եզրակացության, որ կառավարության հիմնական դերն է` ստեղծել հնարավորություններ, որպեսզի գործարարները Հայաստանում ներդրումներ անեն: Պարոն Պողոսյանը խոստացավ, որ ներդրում կանի Ագարակում, այն մարդիկ, ովքեր ասում են և անում, իրենց խոսքի տերն են, մեր ամենակարևոր գործընկերներն են, նրանք, ովքեր կարող են ոչ միայն բարեգործություն անել, այլ հնարավորություն ստեղծել, որ յուրաքանչյուր հայ կարողանա սեփական քրտինքով սեփական հացը վաստակել»,- ասել է վարչապետը` հավելելով, որ անկախությունից ի վեր սա առաջին արտադրամասն է, որ բացվել է Ագարակում:

Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ այս փոքր արտադրամասը կմեծանա և այլ արտադրամասեր կստեղծվեն:

«Ուզում եմ երաշխավորել և հավաստիացնել, որ Նոր Հայաստանում որևէ մեկի մտքով չի անցնի որևէ գործարարի հետ «փայ մտնել», որևէ մեկի վրա «նալոգ դնել», որևէ պաշտոնյայի մտքով չի անցնի կաշառք վերցնել, խնդիրներ ստեղծել: Բոլոր գործարարներին ասում ենք` խոնարհվում ենք ձեր առաջ կատարած բոլոր բարեգործությունների, նվիրատվությունների համար, որոնք չափազանց կարևոր են ՀՀ-ի համար, բայց բոլորին կոչ ենք անում ներդրումներ անել, աշխատատեղեր ստեղծել: Հայաստանը մի տեղ է, որտեղ կարելի է արդար և օրինական աշխատանքով փող վաստակել և փող վաստակելու հնարավորություն տալ ուրիշներին: Հայաստանը սպասում է ձեզ»,- նշել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ շուտով Սանկտ Պետերբուրգի հանդիպման ևս մեկ մասնակցի կողմից գործնական քայլերի ականատես կլինենք: «Շուտով Սևանում կբացվի շաքարի գործարան, որի սեփականատերն այստեղ է: Նա նույնպես այդ հանդիպման մասնակից է: Ես պատրաստ եմ գնալ բազմաթիվ հանդիպումների, որոնց արդյունքում կստեղծվեն բազմաթիվ աշխատատեղեր: Պարոն Պողոսյան, հատուկ շնորհակալություն Ձեզ, որ մեր հայրենակիցների հետ կապը չեք կորցրել: Հայ ժողովուրդն աշխատող ժողովուրդ է, ձեռք պարզող չէ, այլ ձեռք մեկնող է, օգնություն մուրացող ժողովուրդ չէ, այլ օգնություն առաջարկող է: Բոլորս միմյանց հետ աշխատելով ապացուցելու ենք, հայ ժողովուրդը ստեղծագործող է և մեծ թռիչք է ունենալու»,- նշել է գործադիրի ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Ագարակը մեր երկրի գյուղատնտեսական կարևոր կենտրոններից է, որին կառավարությունը պետք է ապահովի ջրով, առաջարկի նոր տեխնոլոգիաներ և լավ մթնոլորտ` աշխատելու համար:

«Ոչ ոք ձեզ չի խանգարելու, մենք օգնելու ենք ձեզ, սիրելի ժողովուրդ: Մեր կառավարությունը, ես` ինքս, պետք է հող դառնանք ժողովրդի ոտքերի տակ, որպեսզի մեր վրա հենվելով` դուք ոտքի կանգնեք, զարգանաք և հզորանաք: Մեր ժողովուրդը մարդկության առաջամարտիկ ժողովուրդներից մեկն է, որովհետև կարողացել է անել մի բան, քաղաքական այնպիսի հեղափոխություն, որը նախկինում երբեք չի արձանագրվել մարդկության հազարամյա պատմության մեջ: Հայ ժողովուրդը եղել է քաղաքակրթության առաջամարտիկ և այսօր վերանվաճել է այդ պատիվը: Սիրում եմ բոլորիդ, համբուրում եմ բոլորիդ, կեցցե՛ Ագարակը, կեցցե՛ն ագարակցիները, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»,- եզրափակել է Նիկոլ Փաշինյանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

00:00 24.11.2024

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

Մալայզիայի Պետալինգ-Ջայա քաղաքի լքված առևտրի կենտրոնում ահազանգ է հնչել և ոստիկանները գնացել են ստուգելու՝ արդյոք այնտեղ ամեն ինչ կարգին է, հայտնում է coasttocoastam.com-ը։ Արդյունքում նրանք կալանավորել են Մուհամմադ Զայնուդին Ասարոնին, ով միայնակ թափառելիս է եղել տարածքում։ Հարցաքննության ժամանակ Մուհամեդն ասել է, որ իրականում մտել է առևտրի կենտրոն, որպեսզի պարանորմալ հետազոտություններ անցկացնի և պարզի՝ արդյոք այնտեղ […] ...

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

23:50 23.11.2024

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

Կորեական թերակղզում ԱՄՆ-ի սադրիչ գործողությունները, մշտական զորավարժությունները և այլ քայլերը պայմաններ են ստեղծում ռազմական բախման համար, ասվում է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն պաշտպանության նախարարության՝ շաբաթ օրը Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության (KCNA) տարածած հաղորդագրության մեջ։ «Միացյալ Նահանգների սադրիչ գործողությունները Կորեական թերակղզում, որտեղ առկա է ռազմական հակամարտության մշտական վտանգ, պատճառ են, որ իրավիճակը տարածաշրջանում հասել է անդառնալի […] ...

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

23:40 23.11.2024

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

Իսրայելը հարձակվել է Սիրիայի և Լիբանանի սահմանին գտնվող «Ջուսիա» անցակետի վրա։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։ «Ջուսիա» անցակետը գտնվում է Սիրիայի Հոմս նահանգի Ալ-Քուսեյր շրջանում։ Ինչպես գործակալությանը հայտնել է Դաբահ ալ-Մաշալ սահմանային անցակետի ղեկավարը, օբյեկտը նյութական վնաս է կրել։ Sham FM ռադիոկայանի հաղորդմամբ՝ այն հատվածը, որտեղ գտնվում է անցակետը, հարվածի տակ է հայտնվել առնվազն […] ...

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

23:30 23.11.2024

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

Solar Orbiter տիեզերական ապարատը Երկիր է ուղարկել մինչև օրս արված ամենաբարձր որակի Արեգակի մակերևույթի լուսանկարները։ Այս նկարները մանրամասնորեն ֆիքսել են մեր լուսատուի դինամիկ մակերեսը, որը հայտնի է որպես ֆոտոսֆերա: Արեգակի տեսանելի մակերեսը՝ Արեգակի տեսանելի մակերեսի վրա նյութի շարժման արագությունը։ Կապույտ հատվածները շարժվում են դեպի Solar Orbiter, իսկ կարմիր հատվածները հեռանում են նրանից՝ Արեգակնային սկավառակի մագնիսական […] ...

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

23:25 23.11.2024

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

Նոյեմբերի 23-ին, ժամը 18:29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թթուջուր գյուղից Բերդ քաղաք տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թթուջուր և Գետիկ գյուղերին հարակից դաշտերում: Հրդեհը մեկուսացվել է […] ...

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

23:20 23.11.2024

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունում են երեկ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի կողմից հակաիրանական բանաձևի ընդունումը, ասվում է չորս երկրների՝ բրիտանական կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «Մենք՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կառավարությունները ողջունում ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհրդի կողմից Իրանի վերաբերյալ բանաձևի ընդունումը»,-ասվում է հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ […] ...

BACK_TO_TOP