Շառլ Ազնավուրը կինոյում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
4:48:19
Ամսաթիվ
15 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    390.92
  • RUBLE
    4.75
  • 445.10
WEATHER
+7.09 oC

Շառլ Ազնավուրը կինոյում

23:56 06.10.2018

Շառլ Ազնավուրին  աշխարհն առաջին հերթին ճանաչում է որպես հանճարեղ երգահան-երգչի: Բայց պակաս տպավորիչ չէ նրա ֆիլմադարանը:  Ազնավուրը նկարահանվել է 6 տասնյակից ավելի ֆիլմերում, իսկ անցած տարի Հոլիվուդի փառքի ծառուղում ավելացավ նաև նրա աստղը։
Մանկական  դերերից սկսած՝   որոնց  անուններն անգամ չէին նշվում լուսագրերում, մինչև  գլխավոր դերեր՝ Էդուարդ  Սարոյան, Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմը, «Գլուխը պատին», «Կնամոլները», «Տոբրյուկ տանող տաքսին», «Հռենոսի անցումը» , «Կրակեք դաշնակահարի վրա»,  «Հայր Գորիո» …63 ֆիլմ, որոնցում  այնքան տարբեր, բայց  միշտ հարազատ Ազնավուրներ են:

Ինչպես ասում էր  Ժան Գաբենը՝ «լավ ֆիլմի համար երեք կարևոր բան է պետք՝ պատմություն, պատմություն ու կրկին պատմություն»: Ֆրանսուա  Տրյուֆֆոյի «Կրակեք դաշնակահարի վրա» ֆիլմը հենց այդպիսի պատմություն էր:  Եվ Ազնավուրը  համաձայնեց խաղալ  բացառապես հենց այդ  պատճառով  ու ոչ ամենևին  քաղաքական, որովհետև  ծագումով հայ ջազային դաշնակահար Էդվարդ Սարոյանը  տարածված քսենոֆոբիայի  ժամանակ  ստիպված էր թաքնվել  Չառլի Քոլեր անվան տակ :

Կինոյում այդպիսի  հաջողությունն անվանում են շռնդալից: «Կրակեք դաշնակահարի վրա» ֆիլմի ցուցադրությանը հաջորդած ամերիկյան շրջագայության ժամանակ Ազնավուրին  դիմավորեցին որպես  Սարոյան, իսկ Կարնեգի  հոլում խնդրում էին նվագել  ֆիլմի երգերը:  Այդ  ֆիլմից  հետո Ազնավուրը  յուրային  դարձավ Հոլիվուդում:

Ֆիլմերում նկարահանվելու հրավերներն  ավելի ու ավելի գայթակղիչ էին դառնում:
1968 թվականին էկրան բարձրացավ  «Քենդի» ֆիլմը ՝  հանրահայտ  Մառլոն Բրանդոյի, Ռիչարդ  Բարտոնի ու Ռինգո Սթարի  մասնակցությամբ: Կինոքննադատների կարծիքով, դա  Ազնավուրի ամենազարմանալի  ու անսովոր դերերից  մեկն էր:

1970 թվականին՝  Լյուիս  Գիլբերտ, Դուգլաս Հիքոքս՝ «Արկածներ  որոնողները»  և «Երկնային  հեծյալները»: Հոլիվուդը ոչ միայն հրավիրում էր, այլև արդեն սիրահարվել էր Ազնավուրին: Սակայն լավագույն ֆիլմերն, այնուամենայնիվ, նրան  առաջարկելու էին  հայրենիքում՝  հարազատ Ֆրանսիայում:

«Գլխարկագործի ուրվականները»  , «Փարիզն օգոստոսին», «Ողջույն կյանք» ՝ բոլոր ֆիլմերում ժամանակի  ազնավուրյան  զգայուն մեկնաբանումն էր, ոսկերչական նրբությամբ  և ճշգրտությամբ ստեղծված քնարական կերպարներ, որոնք  չէին վախենում խոցելի թվալուց:


Իհարկե, եղել են  նաև փոքր,  բայց վառ ու հիշվող դերեր՝  «Տոբրյուկ տանող տաքսին» , «Երկաթե  թմբուկը», «Արկածները»:
1988-ի  աղետից  հետո, երբ փոշու ու ավերակների մեջ Գյումրին  խոնարհվել էր, մնացել  առանց  ներկայի ու ապագայի, Շառլը եկավ Գյումրի՝ բերելու ոչ միայն հագուստ ու սնունդ , այլև  սեր, ուշադրություն ու կարեկցանք:  Ստեղծվեց Լևոն Մկրտչյանի «Ազնավուր Հայաստան 1989» ֆիլմը:

Այնտեղ արդեն  իրական Շառլն էր՝ ցավից  կծկված, ավելի փոքրացած,  բայց ՝ հսկայական հույս ու վստահություն  ներշնչող:

2002 թվականին Ատոմ Էգոյանը  նկարահանեց «Արարատ» ֆիլմը, որը հավաքական հիշողություն էր այն մասին, թե ինչպես, որքան  էլ  փորձենք՝  անցյալը դեռ երկար ժամանակ  բաց չի թողնելու մեզ:  Ու  էլ  ով, եթե  ոչ Ազնավուրը պետք է ստեղծեր արդեն ծերացող կինոռեժիսոր Սարոյանի կերպարը: Ու երբ արդեն  կինոնկարը ցուցադրվել էր Կաննում,  Ազնավուրն ասել էր.

«Արարատը կհատի բոլոր սահմանները ու կհասնի  աշխարհի բոլոր հանդիսատեսների սրտերին»:

Նա ինչպես միշտ ՝ չսխալվեց:  Մի առիթով մաեստրոն համեստորեն ասել էր՝ խաղալ ինձ առաջարկում են ընկերներս, երբ ցանկանում են փող խնայել աստղերի վրա: Ու թեև այդպես  էլ մինչև վերջ  չսիրեց  աստղ  բնորոշումը, բայց բազմաթիվ  մրցանակներ  էր ստանում հենց  միայն կինոյում փայլուն աշխատանքների համար: Իսկ անցյալ տարի  Հոլիվուդի «Փառքի ծառուղում»  2618 անվանական համարով բացվեց Ազնավուրի  աստղը:

Картинки по запросу Звезда Шарля Азнавура
Նրա  աստղը փայլում  է նույնքան  պայծառ, որքան  ինքը ՝ մաեստրոն, որքան Ֆրենք Սինատրան ու Անդրեա  Բոչելլին:

Картинки по запросу Звезда Шарля Азнавура

Միլիոնավոր  մարդկանց  անունից, ովքեր պաշտում են Ձեզ, ապրում Ձեր երգերով ու ֆիլմերով՝  շնորհակալություն:

«Ես  որքան ֆրանսիացի եմ, նույնքան՝ հայ , բաժանել դրանք  անհնար  է, այնպես,  ինչպես՝ կաթով սուրճի բաղադրիչները: Իսկ այս  աստղը բացելուց  հետո,  փաստորեն, ես  դառնում եմ նաև ամերիկացի՝ Կալիֆոռնիայի բնակիչ՝  նաև այն պատճառով, որ  դուստրս է   այստեղ բնակվում»,- ասել է Շառլ Ազնավուրը:

Իվ Մոնտանի, ժակ Բրելի ու  Ժորժ Բրասանսի  հասակակիցը ՝  Ազնավուրը,  այս  աշխարհը լքեց նրանցից  հետո,  հսկաների սերնդից ամենավերջինը: Հիմա, կարծես,  լրիվ  մենակ մնացինք:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանի ԱԳՆ-ը հայտնել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլը կանցկացվի Օմանում

08:38 15.04.2025

Իրանի ԱԳՆ-ը հայտնել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլը կանցկացվի Օմանում

Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա Մուսկատում ապրիլի 19-ին։ Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ «Խորհրդակցություններից հետո որոշվել է, որ Մուսկատը կմնա բանակցությունների երկրորդ փուլի հյուրընկալող կողմը, որը կկայանա շաբաթ օրը»,- ասել է նա IRNA գործակալությանը։ Ավելի վաղ Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպը […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

08:28 15.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...

Արգենտինան պատրաստ է ԱՄՆ-ի հետ համաձայնագիր ստորագրել մաքսատուրքերի վերացման վերաբերյալ

08:20 15.04.2025

Արգենտինան պատրաստ է ԱՄՆ-ի հետ համաձայնագիր ստորագրել մաքսատուրքերի վերացման վերաբերյալ

Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը հաստատել է ԱՄՆ-ի հետ առեւտրային համաձայնագիր կնքելու իր ցանկությունը՝ մաքսատուրքերը վերացնելու նպատակով։ Նա համապատասխան հայտարարություն է արել Բուենոս Այրեսում ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտի հետ հանդիպումից հետո։ «Մենք հասկանում ենք նախագահ Դոնալդ Թրամփի կողմից պատրաստված փոխադարձ մաքսատուրքերի մասին առաջարկը և պատրաստ ենք այդ ուղղությամբ առևտրային համաձայնագիր ստորագրել, որն անկասկած ձեռնտու կլինի […] ...

Al Jazeera. Գազայում 15 մարդ է զոհվել Իսրայելի հարձակումների հետևանքով 24 ժամում

08:09 15.04.2025

Al Jazeera. Գազայում 15 մարդ է զոհվել Իսրայելի հարձակումների հետևանքով 24 ժամում

Գազայի հատվածում վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի հարվածների հետևանքով առնվազն 15 պաղեստինցի է զոհվել։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Վերջին հարվածները հասցվել են վրանային ճամբարներին Պաղեստինի անկլավի հյուսիսում և հարավում։ Իսրայելի զինված ուժերը նաև ինտենսիվ հրետանային գնդակոծում են Գազա քաղաքը։ Մարտի 18-ին իսրայելական բանակը վերսկսել է ռազմական գործողությունները Գազայի հատվածում՝ լայնածավալ հարվածներ […] ...

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

08:02 15.04.2025

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Ջերմուկի խաչմերուկից Սարավան-«Զանգեր» կոչվող հատված տանող ավտոճանապարհը և Դիլիջանի ոլորաններ փակ են բեռնատարների համար։ Սպիտակի ոլորանները կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է։ Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում (բացի Կապան և Մեղրի քաղաքներից), Սարավան-«Զանգեր» կոչվող […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

00:00 15.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...

BACK_TO_TOP