17:28 06.10.2018
Ֆրանսիական Դեսին Շարպիո քաղաքը հաճախ անվանում են «Փոքրիկ Հայաստան»: Իսկ պատճառն այն է, որ քաղաքի բնակչության մոտ 40 տոկոսը հայ է: Բացի այդ, Դեսին Շարպիոյի փոխքաղաքապետն է հայ: Նա Դենիս Ջորկաեֆն է՝ մարզական հայտնի ընտանիքի անդամներից մեկը:
SHANTNEWS.am-ի հետ զրույցում Ջորկաեֆը հայտնեց, որ ինչպես ամբողջ Ֆրանսիայում, այնպես էլ իրենց քաղաքում սգում են ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահը: Նրա խոսքով՝ այս օրերին իրենք մտածում են Շառլ Ազնավուրի անունով փողոց, հրապարակ կամ դպրոց անվանակոչելու ուղղությամբ:
«Դեռ հստակ ասել չեմ կարող՝ հրապարա՞կը, դպրո՞ցը, թե՞ փողոցը կանվանակոչենք Ազնավուրի անունով: Ավելի շատ հակված ենք կառուցել երաժշտական դպրոց ու այն կոչել մաեստրոյի անունով: Մոտ օրերս պարզ կդառնա»,- ասաց նա:
Շառլ Ազնավուրի հետ Դենիս Ջորկաեֆը բազմաթիվ առիթներ է ունեցել հանդիպելու: Վերջին անգամ Ազնավուրին տեսել է մեկ տարի առաջ:
«Նրա հետ խոսել ենք Ֆրանսիայից, Հայաստանից, Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացից: Այս հարցը նրան շատ էր մտահոգում»,- ասաց Դեսին Շարպիոյի փոխքաղաքապետը:
Դենիս Ջորկաեֆի խոսքով՝ Ազնավուրն իր հուշերում կմնա որպես բարի ու անսահման հանդուրժող մարդ:
17:11 15.04.2025
Հրաշքներ պատահում են. Կովաչը՝ «Բարսելոնայի» դեմ առաջիկա խաղի մասին«Բորուսիայի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղից առաջ հայտարարել է, որ իր թիմը ցանկանում է հաղթել, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: «Հասկանում ենք մեր իրավիճակը: Ցանկանում ենք, առաջին խաղի համեմատ, ցուցադրել մեզ բոլորովին այլ կողմից և հաղթել: Հրաշքներ պատահում են, բայց մենք գիտենք նաև, որ «Բարսելոնան» այս տարի ոչ […] ...
17:05 15.04.2025
Նախնական տվյալներով՝ ամուսինները մահացել են մարինացված վարունգ ուտելու հետևանքովԱպրիլի 14-ին՝ ժամը 9:47-ին, ոստիկանության Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Այգեձոր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ Չինարի գյուղի 55-ամյա և 49-ամյա բնակիչ ամուսինները տանը հանկարծամահ են եղել։ Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել: Նախնական տվյալներով՝ ամուսինները մահացել են խոհանոցում եղած մարինացված վարունգի թթվից: Արտաքին զննությամբ դիակների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Կազմված […] ...
16:58 15.04.2025
«Հայերը, որոնք նշանավորեցին Ֆրանսիան». աշակերտական միջոցառումը ֆրանսերենովՖրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում Երևանի Սմբատ Բյուրատի անվան թիվ 125 հիմնական դպրոցում անցկացվել է «Հայերը, որոնք նշանավորեցին Ֆրանսիան» միջոցառումը: Միջոցառմանը հետևել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության կրթական և մշակութային համագործակցության գծով կցորդ Դոմինիկ Վեյսը: Միջոցառման շրջանակում աշակերտները ֆրանսերենով ներկայացրել են ֆրանսահայ անվանի գործիչների՝ Շառլ Ազնավուրի, Անրի […] ...
16:53 15.04.2025
Քրեական ոստիկանները գողության փորձի մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերելՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 14-ին՝ ժամը 21-ի սահմաններում, մայրաքաղաքի Տիգրան Մեծի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկի տարածքում հայտնաբերել, ձերբակալել և վարչություն են տեղափոխել 33-ամյա մի երիտասարդի, որը ապրիլի 2-ից Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր գողության փորձի մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...
16:46 15.04.2025
Ներկայացվել է 2026 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի ջահը2026 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն ներկայացրել է ջահը:Շնորհանդեսը տեղի է ունեցել Միլանում և Օսակայում հատուկ միջոցառումների ժամանակ։ Օլիմպիական ջահը պատրաստված է ալյումին-արույր խառնուրդից և ներկված է կապույտ-կանաչ երանգներով, մինչդեռ Պարալիմպիկ խաղերի ջահն ունի բրոնզե երանգ: Ջահերը ստացել են Essential անվանումը: «Ջահի պարզ դիզայնը կոչված է ընդգծելու բոցը՝ օլիմպիական ջահի փոխանցումավազքի իրական էությունը: Գաղափարն այն […] ...
16:40 15.04.2025
Դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի ղեկավարի հետԻրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի ղեկավար Սամադ Հասանզադեի հետ: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Իրան առևտրատնտեսական հարաբերություններն առավել խորացնելու հնարավորություններին, ընթացիկ ծրագրերին ու նոր նախագծերը կյանքի կոչելու քայլերին: ...