ԵՄ-ն հրապարակել է Հայաստան-ԵՄ համաձայնագրի տեքստը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+4.09 oC

ԵՄ-ն հրապարակել է Հայաստան-ԵՄ համաձայնագրի տեքստը

20:21 13.10.2017

ՀՀ ԱԳՆ–ն իր պաշտոնական կայքէջում հրապարակել է Հայաստանի հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի տեքստի ոչ պաշտոնական թարգմանությունը:

ԵՄ խորհուրդը համաձայնագրում անդրադարձել է նաև Արցախի հակամարտությանը:

Այդ կապակցությամբ ասվում է հետևյալը.

«Ընդունելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և երկարատև կարգավորման համար Հայաստանի Հանրապետության հանձնառության կարևորությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից վարվող բանակցությունների շրջանակներում այդ կարգավորմանը հնարավորինս շուտ հասնելու անհրաժեշտությունը. ընդունելով նաև ՄԱԿ-ի կանոնադրության մեջ և ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված նպատակների և սկզբունքների հիման վրա այդ կարգավորմանը հասնելու անհրաժեշտությունը, մասնավորապես, այն նպատակների և սկզբունքների, որոնք առնչվում են սպառնալիքից կամ ուժի կիրառումից խուսափելուն, պետությունների տարածքային ամբողջականությանը և անձանց հավասար իրավունքներին ու ինքնորոշմանը և արտացոլված են ԵԱՀԿ 2008 թվականի նախարարների խորհրդի 16-րդ հանդիպումից ի վեր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ընդունված բոլոր հռչակագրերում. հաշվի առնելով նաև կարգավորման այս գործընթացին աջակցելու՝ Եվրոպական միության հաստատված հանձնառությունը»։

Համաձայնագրում նշվում է, որ այն նպատակ ունի ամրապնդել կողմերի միջև համապարփակ քաղաքական և տնտեսական գործընկերությունն ու համագործակցությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների և սերտ կապերի վրա, այդ թվում՝ բարձրացնելով Հայաստանի Հանրապետության մասնակցությունը Եվրոպական միության քաղաքականությանը, ծրագրերին և գործակալությունների աշխատանքներին, նպատակ ունի ամրապնդել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտների վերաբերյալ քաղաքական երկխոսության շրջանակները՝ խթանելով Կողմերի միջև սերտ քաղաքական հարաբերությունների զարգացումը, նպաստել Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության և քաղաքական, տնտեսական ու ինստիտուցիոնալ կայունության ամրապնդմանը, խթանել, պահպանել և ամրապնդել խաղաղությունը և կայունությունը և՛ տարածաշրջանային, և՛ միջազգային մակարդակներով, այդ թվում` լարվածության աղբյուրները վերացնելու համար ջանքերը համախմբելու, սահմանային անվտանգությունը ուժեղացնելու միջոցով, ինչպես նաև միջսահմանային համագործակցությունն ու բարիդրացիական հարաբերությունները խթանելով։

Համաձայնագրով նախատեսվում է ընդլայնել համագործակցությունն ազատության, անվտանգության և արդարադատության ոլորտում` նպատակ ունենալով ամրապնդել օրենքի գերակայությունը և մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքը, ընդլայնել շարժունակությունը և տարբեր երկրների մարդկանց միջև շփումը, աջակցել Հայաստանի Հանրապետությանը՝ միջազգային համագործակցության միջոցով, այդ թվում՝ իր օրենսդրությունը Եվրոպական միության այսուհետ հիշատակվող օրենսդրությանը մոտարկելու միջոցով իր տնտեսական ներուժը զարգացնելու համար ջանքեր գործադրելու հարցում։

Նախատեսվում է նաև հաստատել առևտրի ոլորտում ընդլայնված համագործակցություն, որը համապատասխան ոլորտներում ապահովում է կանոնակարգող կայուն համագործակցություն` ԱՀԿ-ին անդամակցությունից բխող իրավունքներին և պարտականություններին համապատասխան, ստեղծել պայմաններ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում ավելի ու ավելի սերտ համագործակցության համար: 

Համաձայնագրի ամբողջական տեքստը՝ ստորև:

հետագայում սկսել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ եւ միջազգային խնդիրների, այդ թվում՝ տարածաշրջանային ասպեկտների վերաբերյալ կանոնավոր քաղաքական երկխոսություն՝ հաշվի առնելով Եվրոպական միության ընդհանուր արտաքին եւ անվտանգության քաղաքականությունը, այդ թվում՝ ընդհանուր անվտանգության եւ պաշտպանության քաղաքականությունը եւ Հայաստանի Հանրապետության համապատասխան քաղաքականությունները. ընդունելով Հայաստանի Հանրապետության կողմից՝ միջազգային կազմակերպություններում եւ համագործակցության ձեւաչափերում իր մասնակցությանը եւ դրանից բխող իր առկա պարտավորություններին տրվող կարեւորությունը.

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դատագենետիկական փորձաքննության եզրակացությամբ բացահայտվել է հերթական գողությունը. մեղադրյալը կալանավորվել է

13:32 28.11.2024

Դատագենետիկական փորձաքննության եզրակացությամբ բացահայտվել է հերթական գողությունը. մեղադրյալը կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթով իրականացված քննչական անհետաձգելի և համակարգված գործողությունների, ինչպես նաև վարույթի շրջանակներում նշանակված դատագենետիկական փորձաքննության արդյունքում բացահայտվել է դեռևս 2024թ. հունվարի սկզբին կատարված առանձնապես խոշոր չափերով գողության դեպքը: 2024 թվականի հունվարի 8-ին քաղաքացին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 2024 […] ...

Կոբախիձեն պատմել է, թե ինչ քաղաքականություն է վարելու Վրաստանը Ռուսաստանի նկատմամբ

13:24 28.11.2024

Կոբախիձեն պատմել է, թե ինչ քաղաքականություն է վարելու Վրաստանը Ռուսաստանի նկատմամբ

Վրաստանի վարչապետի թեկնածու Իրակլի Կոբախիձեն կառավարության ծրագիրը խորհրդարանին հաստատման ներկայացնելիս ասել է, որ երկիրը կշարունակի պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ։ «Մենք կունենանք պրագմատիկ քաղաքականություն, երբ խոսքը վերաբերում է վրաց-ռուսական հարաբերություններին», – ասել է Կոբախիձեն։ Նրա խոսքով, կան «կարմիր գծեր», որոնց Վրաստանը հավատարիմ կմնա։ ...

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը հանդիպել է Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանի հետ

13:17 28.11.2024

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը հանդիպել է Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանի հետ

Պաշտոնական այցով երևանյան պատվիրակության կազմում Լոս Անջելեսում գտնվող Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը հանդիպել է Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանի հետ: Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը նշել է, որ Երևանը կարևորում է ցանկացած առաջարկ ու նախագիծ, որոնք ուղղված են քաղաքային միջավայրի բարելավմանն ու հետաքրքիր լուծումներին։ Գլենդելի քաղաքապետի ուղեկցությամբ Պետրոս Պետոյանը ծանոթացել է տրանսպորտի կառավարման […] ...

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

13:11 28.11.2024

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Երևանում նոյեմբերի 28-ի կեսօրից հետո հնարավոր են թույլ տեղումներ, բարձրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 29-30-ին, դեկտեմբերի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում նոյեմբերի 28-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան տեսքով։ Նոյեմբերի 29-30-ին, դեկտեմբերի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5մ/վ, նոյեմբերի 28-ի ցերեկն առանձին շրջաններում […] ...

Աստանայում մեկնարկել է ՀԱՊԿ գագաթնաժողովը

13:03 28.11.2024

Աստանայում մեկնարկել է ՀԱՊԿ գագաթնաժողովը

Աստանայում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովը։ Դրա մասնակիցները ժամանել են Անկախության պալատ, որտեղ նրանց ողջունում է ընթացիկ հանդիպման հյուրընկալող Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ ՀԱՊԿ ղեկավարների հանդիպմանը կմասնակցեն Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի և Տաջիկստանի նախագահները՝ Վլադիմիր Պուտինը, Ալեքսանդր Լուկաշենկոն, Սադիր Ջապարովը և Էմոմալի Ռահմոնը։ ՀԱՊԿ-ի աշխատանքներին մասնակցությունը «սառեցրած»  Հայաստանի ներկայացուցիչները չեն լինի Աստանայում, սակայն, ինչպես […] ...

Չեղարկում ու խիստ նկատողություն․ վարչապետի անդրադարձը Շիրակի դպրոցներից մեկի դասարանի անվանակոչմանը

12:59 28.11.2024

Չեղարկում ու խիստ նկատողություն․ վարչապետի անդրադարձը Շիրակի դպրոցներից մեկի դասարանի անվանակոչմանը

Նիկոլ Փաշինյանը խիստ նկատողություն հայտարարեց Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանին և ԳՇ անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետի գեներալ Սմբատ Գրիգորյանին այն բանի համար, որ Շիրակի մարզի դպրոցներից մեկի դասասենյակն անվանակոչվել է ՀՀ ԶՈՒ ծառայության մեջ գտնվող բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի անունով՝ առանց որևէ կառույցի հետ համաձայնեցնելու՝ ՊՆ, ԳՇ, ՏԿԵՆ, ԿԳՄՍՆ, Շիրակի մարզպետարան և այլն։ Հայտնում է «Ռադարը»։ […] ...

BACK_TO_TOP