Հնդկաստանը ստորագրել է Ռուսաստանից Ս-400 հրթիռային համակարգեր գնելու պայմանագիրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 04 2025
  • $
    391.22
  • RUBLE
    4.63
  • 431.28
WEATHER
+15.09 oC

Հնդկաստանը ստորագրել է Ռուսաստանից Ս-400 հրթիռային համակարգեր գնելու պայմանագիրը

14:36 05.10.2018

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հնդկաստան այցելության շրջանակում այսօր ստորագրվել է Հնդկաստանին ռուսական արտադրության նորագույն Ս-400 հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգեր վաճառելու մասին պայմանագիրը։ Այս մասին տեղեկությունը հաստատել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Հնդկական մամուլի տեղեկություններով՝ խոսքը համակարգի 4 գնդային համակազմի մասին է, ինչի համար Հնդկաստանը վճարելու է 4 միլիարդ ամերիկյան դոլար։

Այս համակարգի գնման վերաբերյալ որոշումը հնդկական կողմն ընդունել էր դեռ 2016 թվականին, սակայն մինչև հիմա պայմանագրի կնքումը ձգձգվում էր նախ բանակցությունների պատճառով, ապա նաև ամերիկյան կողմից հնարավոր պատժամիջոցների սպառնալիքի պատճառով։

Բանն այն է, որ զենք արտադրող մեծ թվով ռուսական ընկերություններ ամերիկյան պատժամիջոցների ցանկերում են, և ԱՄՆ-ն «պատժում է» նաև նրանց, ովքեր այդ ընկերությունների հետ «նշանակալի չափի» գործարք են անում, այս դեպքում՝ զենք են գնում։ Սակայն ամերիկյան կողմը, ըստ ամենայնի, բացառություն է արել Հնդկաստանի համար։

Այս համակարգերից Ռուսաստանին պատվիրել են նաև Չինաստանը և Թուրքիան՝ սեփական օդային տարածքը գերձայնային ինքնաթիռներից, հրթիռներից ու այլ օդային խոցման միջոցներից պաշտպանելու համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսպանիայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել բնակարանների գների բարձրացման դեմ

18:27 05.04.2025

Իսպանիայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել բնակարանների գների բարձրացման դեմ

Շաբաթ օրը Իսպանիայի 40 քաղաքում զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել անշարժ գույքի շուկայում սպեկուլյացիաների և վարձակալության գների կտրուկ աճի դեմ, իսկ գլխավոր ցույցը տեղի է ունեցել Մադրիդում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Կազմակերպիչների տվյալներով՝ մոտ 150 հազար մարդ է հավաքվել Իսպանիայի մայրաքաղաքում: Ակցիային մասնակցում են երիտասարդ ընտանիքներ, ուսանողներ, թոշակառուներ և ներգաղթյալներ, ովքեր բախվել էին […] ...

Ընթացքի մեջ են Խոյ համայնքի Աղավնատուն բնակավայրի մանկապարտեզի վերակառուցման աշխատանքները

18:12 05.04.2025

Ընթացքի մեջ են Խոյ համայնքի Աղավնատուն բնակավայրի մանկապարտեզի վերակառուցման աշխատանքները

Ընթացքի մեջ են Խոյ համայնքի Աղավնատուն բնակավայրի մանկապարտեզի վերակառուցման աշխատանքները: Այս մասին հայտնում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից: Մանրամասները՝ ՏԿԵՆ տեսանյութում: ...

SHANTNEWS

18:00 05.04.2025

SHANTNEWS

Չինաստանը ԱՄՆ-ին կոչ է արել չեղարկել միակողմանի մաքսատուրքերը

17:54 05.04.2025

Չինաստանը ԱՄՆ-ին կոչ է արել չեղարկել միակողմանի մաքսատուրքերը

Չինաստանը ԱՄՆ-ին կոչ է անում չեղարկել միակողմանի մաքսատուրքերը և վեճերը լուծել երկխոսության միջոցով. առևտրային պատերազմներում հաղթողներ չեն լինի, ասել է Թուրքիայում Չինաստանի դեսպան Ցզյան Սյուեբինը։ «Չինաստանը վճռականորեն դեմ է դրան և հակաքայլեր կձեռնարկի իր իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար։ Սակագնային և առևտրային պատերազմները հակասում են պատմական միտումներին և տնտեսական կանոններին, և հաղթողներ չեն լինի։ Ճնշումը, […] ...

Հայաստանն ընտրվել է ՄԱԶԾ-ի, ՄԱԿ բնակչության հիմնադրամի և ՄԱԿ ծրագրերի իրականացման գրասենյակի գործադիր խորհրդի անդամ

17:40 05.04.2025

Հայաստանն ընտրվել է ՄԱԶԾ-ի, ՄԱԿ բնակչության հիմնադրամի և ՄԱԿ ծրագրերի իրականացման գրասենյակի գործադիր խորհրդի անդամ

ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական խորհրդում տեղի ունեցած ընտրություններում ապրիլի 4-ին Հայաստանն ընտրվել է ՄԱԿ Զարգացման ծրագրի (UNDP), ՄԱԿ Բնակչության հիմնադրամի (UNFPA) և ՄԱԿ Ծրագրերի իրականացման գրասենյակի (UNOPS) գործադիր խորհրդի անդամ 2026-2028 թվականների համար։ Ինչպես հայտնում են ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունից, Հայաստանը ներդնելու է առավելագույն ջանքերը՝ աջակցելու և ներդրում ունենալու UNDP/UNFPA/UNOPS գործադիր խորհրդի աշխատանքներին՝ ի շահ […] ...

Կայացա՞ծ է արդյոք ՀՀ քաղաքական համակարգը. Հեռանկար բանավեճ

17:25 05.04.2025

Կայացա՞ծ է արդյոք ՀՀ քաղաքական համակարգը. Հեռանկար բանավեճ

Գյումրու ավագանու ընտրությունները պատճառ դարձան Հայաստանի քաղաքական իրողությունները նորովի քննարկելու համար: Ո՞վ ինչի համար քվեարկեց, դժվար է ասել, բայց այս ընտրություններում էլ որոշիչ էր ոչ այնքան գաղափարական նախընտրությունը, որքան մրցակցող անձերի ազդեցությունն ու նրանց նկատմամբ վերաբերմունքը: Գյումրին այդ քաղաքական ներկապնակի մի մասն է միայն, ուստի ընդհանրապես ինչո՞վ է բնորոշվում հայաստանյան քաղաքական համակարգը: Ի՞նչ գործոններ են […] ...

BACK_TO_TOP