13:36 05.10.2018
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի հրաժեշտի արարողության ժամանակ հանդես եկավ հրաժեշտի խոսքով՝ իր սերն ու հարգանքն արտահայտելով շանսոնյեի հանդեպ:
Մակրոնի խոսքերով՝ տարիքը երբեք Շառլ Ազնավուրին չէր խոչընդոտում երգելու և ժպտալու համար:
«Գրեթե մեկ դար նա էր, որ մեզ տվեց կյանք, մեր զգացմունքներին ուժ տվեց, տասնամյակներով մեր կյանքն ավելի քաղցր, մեր ուրախությունն ավելի վառ դարձրեց: Հազարավոր մարդկանց համար նա ամոքիչ դեր ունեցավ, նա այն ուղեկիցն էր, որը մեզ լքեց: Ազնավուրի երգերը, նախ՝ խոսքեր են, որ մտան մեր սրտերը: Նրա երգերը դարձան մեզ համար ժառանգություն:
Առանց երբևէ մտածելու, որ կարող է դառնալ կատակերգու, նկարահանվեց ավելի քան 80 ֆիլում և հավերժացավ: Նա ունի հրաշալի խոսք, որը կարճ է, հասկանալի, առանց ավելորդությունների: Նա նաև մեծագույն դերասան էր …
Նա իր մաշկի վրա էր զգացել, որ Ֆրանսիան իսկապես ընդունել է իրեն: Նա գերադասում էր հավատարմությունը՝ իր երկրին, ընտանիքին, նաև հավատարմությունը Հայաստանին: Ազնավուրը Հայաստանի զավակն էր, դեսպանը, նաև երեխան, որը վերադարձավ իր ծնողների գիրկը, երբ տեղի ունեցավ 1988թ. երկրաշարժը…
Մենք պարտական ենք բոլոր հայերին, ովքեր փախչելով իրենց հայրենիքից՝ եկել են մեր երկիրն ավելի ծաղկեցնելու:
Նա հիմնեց «Ազնավուր» հիմնադրամը, որը ղեկավարում է նրա որդին՝ Նիկոլան: Հայաստանի ու հայերի բարեկեցությունը, հայ-ֆրանսիական բարեկամությունը նրա համար կարևոր էին: Նա գիտեր պատմական ողբերգությունը, գիտեր նաև, թե ինչ է հույսը: Ոչինչ նրան չէր կարող կոտրել: Արմատների նկատմամբ նրա հավատարմությունը մեզ զգացնել տվեց այն նվիրումը, որ կա Ֆրանսիայում ապրող օտարերկրացու մեջ։
Ասում են, որ կարիերայի սկզբին Ազնավուրը շատ փոքրամարմին էր, ոչ այնքան գեղեցիկ, չէին սիրում նրա ձայնը, նրա տեքստերն ու երաժշտությունը մերժված էին մեծ արտիստների կողմից, սակայն աշխատանքով ու կամքի ուժով նա բոլորին ցույց տվեց իր անսահման տաղանդը: Այսօր նա բոլորին օրինակ է ծառայում»,- հրաժեշտի խոսքում ասաց Ֆրանսիայի նախագահը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ֆրանսիան այսօր ազգային հարգանքի տուրք է մատուցում Շառլ Ազնավուրի հիշատակին: Արարողությունը տեղի է ունենում Փարիզի Ռազմական թանգարանում, որը հայտնի է նաև «Հաշմանդամների պալատ» անվանումով:
23:59 10.04.2025
Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակԵրևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվում է բակերի բարեկարգում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ապօրինաբար կառուցված ավտոտնակները քանդվում են, ընդլայնվում են բակային տարածքները: Մասնավորապես Արաբկիր վարչական շրջանում՝ Նիկողայոս Տիգրանյան փողոցի 10 հասցեում, հեռացվում է շուրջ 10 ավտոտնակ: Տեղում կառուցվելու է խաղահրապարակ, հարակից հատվածները կանաչապատվելու են: Կատարվող աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: ...
23:54 10.04.2025
Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացինՎրաստանը միշտ բաց է երկխոսության համար և պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Դելֆիի տնտեսական ֆորումի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ: Բոճորիշվիլին նշել է, որ Թբիլիսին պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացին։ Նրա խոսքով՝ Վրաստանը ցանկանում է օգնել երկու կողմերին երկխոսության […] ...
23:50 10.04.2025
Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառն արմատից պոկվել էր և փակել մայթըԱպրիլի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ՓԾ 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թբիլիսյան խճուղում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը տապալվել է և փակել հետիոտնի համար նախատեսված մայթը, ինչի հետևանքով վնասվել են նաև էլեկտրալարեր։ Ինչպես հայտնել է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել Երևանի հրշեջ փրկարարական […] ...
23:44 10.04.2025
Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հեռանում է իր պաշտոնիցՈւկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինկը մտադիր է վաղաժամկետ հեռանալ իր պաշտոնից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «Այո՛, նա տուն է վերադառնում: Նա հիանալի աշխատանք է կատարել, և մենք նրան մաղթում ենք ամենայն բարիք», – ասել է Բրյուսը, երբ լրագրողները խնդրել են նրան հաստատել Բրինկի՝ Կիևում ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավարի […] ...
23:41 10.04.2025
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահը կայցելի ՀայաստանԵվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Սերգեյ Լագոդինսկու գլխավորած պատվիրակությունը ապրիլի 14-16-ը կայցելի Հայաստան։ Այս մասին նշվում է ԱԺ կայքում: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրության մեջ, մասնավորապես, նշվում է. «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ. 1. Կազմակերպել 2025 թվականի ապրիլի 14-16-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ […] ...
23:35 10.04.2025
«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Նաիր Թիկնիզյանին«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանին, հայտնում է Sport Express-ը: 25-ամյա պաշտպանի գործող պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Թիկնիզյանը թիմին է միացել 2021 թվականին: Այս մրցաշրջանում նա անցկացրել է 27 հանդիպում, գրանցել է 2 գոլ, 4 գոլային փոխանցում: Transfermarkt-ը հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում […] ...