«Հուզված եմ՝ տեսնելու իմ արձանս հայկական հողի վրա, ուր իմ արմատներս կան». Շառլ Ազնավուր, Գյումրի 2001թ․ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+3.09 oC

«Հուզված եմ՝ տեսնելու իմ արձանս հայկական հողի վրա, ուր իմ արմատներս կան». Շառլ Ազնավուր, Գյումրի 2001թ․

23:52 05.10.2018

Շառլ Ազնավուրը աշխարհի այն եզակի հայերից է, ում պատվին կենդանության օրոք քանդակ տեղադրվեց։ Այդ նվերը նրան տվեց երախտապարտ քաղաքը: 17 տարի առաջ, հենց իր արձանի բացմանը Գյումրի եկավ աշխարհահռչակ մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրը: Հազարավոր գյումրեցիներ քաղաքի մուտքից սկսած մինչև Աստղի՝ այժմ Շառլի հրապարակ, կանգնել էին փողոցներում` տեսնելու մեծ հային: Շառլ Ազնավուրով աշխարհը ճանաչեց հային ու իր մարդասիրական ձեռքը մեկնեց Հայաստանին՝ 1988-ի աղետի օրերին:

1988 թվականին Շառլ Ազնավուրը ընդհատում է համերգային հյուրախաղերն ու գալիս Հայաստան։ Սպիտակում ու Գյումրիում շանսոնյեի եղած օրերի խրոնիկային աշխարհի բոլոր հեռուստաընկերություններն ու լրատվամիջոցները անդրադարձան: Նրա հանդիպումը աղետյալ քաղաքի բնակիչների հետ կիսավեր Ամենափրկիչ եկեղեցու մոտ էր: Տեսածից հետո Ազնավուրը ուժեղ լինելու, միասին աղետի հետևանքները հաղթահարելու ուղերձ հղեց հայերին: Ու հարցազրույցներից մեկի ժամանակ էլ ասաց.

«Նոստրադամուսը ըսած է՝ վերջին ժողովուրդը, որ կըլլա աշխարհի վրա, հայը բդի ըլլա: Է՛, կհավատամ»:

Ազնավուրի միջոցով աշխարհը ճանաչեց Հայաստանը: Նրա մի կոչը բավական էր, որ բազմաթիվ երկրներ համախմբվեին: Եվ մարդասիրության, համերաշխության խորհրդանիշ դարձավ աշխարհի 90 երգիչների կատարմամբ «Քեզ համար Հայաստան» երգը, որը միայն երգ չէր: 1988-ից հետո Ազնավուրը Փարիզում ստեղծեց «Ազնավուրը Հայաստանին» հիմնադրամը: Տարբեր երկրների նվիրատվություններն ու իր բարեգործական համերգների հասույթը նա փոխանցում էր աղետի գոտու վերականգնման նպատակին: Գյումրիում դպրոցներ ու կրթական մի շարք հաստատություններ են կառուցվել ու կահավորվել՝ «Ազնավուրը Հայաստանին» հիմնադրամի համաֆինանսավորմամբ։ Քաղաքը երախտապարտ ու շնորհակալ է մեծ հային։ Արածի շատ փոքր հատուցումը կենդանության օրոք կառուցված իր քանդակն է։

2001 թվականի սեպտեմբերի 22-ին Շառլ Ազնավուրը ներկա եղավ արձանի և իր անվամբ հրապարակի բացմանը: Այս իրադարձությունը աղետից 13 տարի անց էր, Ազնավուրի երկրորդ այցն էր Գյումրի, ում համար անակնկալ էր այն ընդունելությունը, ոգևորությունը, որն այդ օրն ապրեց Գյումրին: Աշխարհահռչակ շանսոնյեն հետո խոստովանեց, որ երբեք չէր մտածել, որ իր կենդանության օրոք արձան պետք է ունենար, որի մեծությունը համեմատեց իր հասակի հետ, հետո միայն խոսքերով արտահայտեց իր զգացածը․

«Հսկայական արձանի առաջը ինձ շատ պստիկ կզգամ: Երբեք կյանքիս ընթացքին չէի մտածե, որ իմ արձանս պիտի տեսնիմ այս ժողովրդական հրապարակին վրա: Հուզված եմ՝ տեսնելու իմ արձանս հայկական հողի վրա, ուր իմ արմատներս կան: Շնորհակալ եմ»:

Ազնավուրը մի քանի ժամ մնաց Գյումրիում, բայց օրեր շարունակ քաղաքը խոսում էր նրա այցի մասին ու միմյանց հարց էին տալիս՝ Շառլին տեսա՞ր:

Գյումրիում 5-րդ օրն է՝ այս հրապարակում արձանի մոտ ծաղիկներ ենք խոնարհում, ցավակցում ինքներս մեզ, որ հեռացավ աշխարհի ամենահայտնի ֆրանսիացի երգիչը և ամենամեծ հայը, ով երբեք չմոռացավ աշխարհի բեմերից հնչեցնել Հայաստան անունը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակ

23:59 10.04.2025

Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակ

Երևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվում է բակերի բարեկարգում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ապօրինաբար կառուցված ավտոտնակները քանդվում են, ընդլայնվում են բակային տարածքները: Մասնավորապես Արաբկիր վարչական շրջանում՝ Նիկողայոս Տիգրանյան փողոցի 10 հասցեում, հեռացվում է շուրջ 10 ավտոտնակ: Տեղում կառուցվելու է խաղահրապարակ, հարակից հատվածները կանաչապատվելու են: Կատարվող աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: ...

Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացին

23:54 10.04.2025

Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացին

Վրաստանը միշտ բաց է երկխոսության համար և պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Դելֆիի տնտեսական ֆորումի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ: Բոճորիշվիլին նշել է, որ Թբիլիսին պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացին։ Նրա խոսքով՝ Վրաստանը ցանկանում է օգնել երկու կողմերին երկխոսության […] ...

Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառն արմատից պոկվել էր և փակել մայթը

23:50 10.04.2025

Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառն արմատից պոկվել էր և փակել մայթը

Ապրիլի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ՓԾ 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թբիլիսյան խճուղում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը տապալվել է և փակել հետիոտնի համար նախատեսված մայթը, ինչի հետևանքով վնասվել են նաև էլեկտրալարեր։ Ինչպես հայտնել է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել Երևանի հրշեջ փրկարարական […] ...

Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հեռանում է իր պաշտոնից

23:44 10.04.2025

Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հեռանում է իր պաշտոնից

Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինկը մտադիր է վաղաժամկետ հեռանալ իր պաշտոնից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «Այո՛, նա տուն է վերադառնում: Նա հիանալի աշխատանք է կատարել, և մենք նրան մաղթում ենք ամենայն բարիք», – ասել է Բրյուսը, երբ լրագրողները խնդրել են նրան հաստատել Բրինկի՝ Կիևում ամերիկյան դիվանագիտական ​​առաքելության ղեկավարի […] ...

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահը կայցելի Հայաստան

23:41 10.04.2025

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահը կայցելի Հայաստան

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Սերգեյ Լագոդինսկու գլխավորած պատվիրակությունը ապրիլի 14-16-ը կայցելի Հայաստան։ Այս մասին նշվում է ԱԺ կայքում: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրության մեջ, մասնավորապես, նշվում է. «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ. 1. Կազմակերպել 2025 թվականի ապրիլի 14-16-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ […] ...

«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել  Նաիր Թիկնիզյանին

23:35 10.04.2025

«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Նաիր Թիկնիզյանին

«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանին, հայտնում է Sport Express-ը: 25-ամյա պաշտպանի գործող պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Թիկնիզյանը թիմին է միացել 2021 թվականին: Այս մրցաշրջանում նա անցկացրել է 27 հանդիպում, գրանցել է 2 գոլ, 4 գոլային փոխանցում: Transfermarkt-ը հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում […] ...

BACK_TO_TOP