Ազնավուրն այն մարդն է, ով ապրել է պատմական հայրենիքի և իր ժողովրդի հոգսերով ու երազանքներով. Փաշինյանի հրաժեշտի խոսքը Ֆրանսիայում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+3.09 oC

Ազնավուրն այն մարդն է, ով ապրել է պատմական հայրենիքի և իր ժողովրդի հոգսերով ու երազանքներով. Փաշինյանի հրաժեշտի խոսքը Ֆրանսիայում

13:23 05.10.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայում մեծանուն ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի հրաժեշտի արարողության ժամանակ հայ ժողովրդի սերն ու նվիրումն արտահայտեց սիրված երգչին: Վարչապետը նշեց` 8 տասնամյակ այս անունը ժպիտ է փորագրել միլիոնավոր դեմքերի վրա, արագացրել են կամ դանդաղեցրել տասնյակ միլիոնավոր մարդկանց շնչառությունը, փայլ է ներարկել հարյուր միլիոնավոր աչքերի մեջ, և այս անունը 2018 թ. հոկտեմբերի 1-ին մի պահ կանգնեցրեց երկիր մոլորակի և միջազգային կյանքի ընթացքը: «94 տարեկանում մահացել է Շառլ Ազնավուրը». աշխարհի առաջատար լրատվամիջոցներում հայտնված այս վերնագիրը, ըստ վարչապետի, պատմում է ճակատագրի նկատմամբ մեծանուն երգչի տարած փառահեղ հաղթանակի մասին:

«Նա երգեց և մարդկանց հասկացրեց, որ համաշխարհային մշակույթի երկնակամարում մի նոր մեծ աստղ է ծագել, որ դեռ մի քանի տասնյակ տարի պետք է պայթեցնի աշխարհի ամենահեղինակավոր դահլիճները: Նրա ձայնը տարածվեց աշխարհի բոլոր կողմերում, հասավ ամենահեռավոր երկրները և ջերմացրեց նույնիսկ ամենասառը սրտերը: Ցավոք, ես չհասցրեցի անձամբ ծանոթանալ մեծ վարպետի` Շառլ Ազնավուրի հետ, բայց հավատացեք, ես նրան ընկալում եմ որպես մերձավոր հարազատի, նրան այսպես ընկալում է ցանկացած հայ, որովհետև Ազնավուրն այն մարդն է, ով հայի անունը հասցրել է նոր բարձունքների, ով հայի հպարտությանը նոր ուժ է տվել ու նոր երանգ, ով կարողացել է ապրել իր պատմական հայրենիքի և իր ժողովրդի ցավերով, հոգսերով ու երազանքներով»,- ասաց Փաշինյանը` նշելով, որ նաև այս է պատճառը, որ Շառլ Ազնավուրին շնորհվել է Հայաստանի Ազգային հերոսի կոչում:

Փաշինյանն ասաց, որ Երևանում Ազնավուրի անունը կրող հրապարակ կա, Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիում արդեն երկար տարիներ վեր է խոյանում նրա մեծաշուք արձանը, և Ազնավուրը, թերևս, միակ մարդն է, ում արձանը կենդանության օրոք կանգնեցվել է Հայաստանում:

«Նրա մահվան կապակցությամբ Հայաստանում սուգ է հայտարարված, այս ամենն արտահայտումն է այն հսկայական սիրո, որ յուրաքանչյուր հայ, առանց բացառության, տածում է այս մեծ մարդու, մեծ ֆրանսիացու, աշխարհի այս մեծ քաղաքացու նկատմամբ»,- ասաց նա:

Խոսքն ուղղելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին` Փաշինյանը նշեց, որ Շառլ Ազնավուրի հրաժեշտի այս վեհաշուք արարողության ընթացքում չի կարող չարտահայտել այն մեծ հարգանքն ու երախտագիտությունը, որ հայ ժողովուրդը տածում է Ֆրանսիայի ու ֆրանսիացիների նկատմամբ, նա հայ ժողովրդի երախտագիտությունն արտահայտեց նրանց` ցեղասպանությունից մազապուրծ մեր ժողովրդին օթևան տալու և հայկական տաղանդի զարգացման բարենպաստ միջավայր ձևավորելու համար:

«Ֆրանսիայի հայությունը տվել է այնպիսի անուններ, ինչպիսիք են Շառլ Ազնավուրը, Անրի Վեռնոյը, Ժորժ Գարվարենցը, Գառզուն, Ժանսեմը: Ֆրանսիան մեր ժողովրդի վերածննդի մի սիրելի օազիս է դարձել: Շառլ Ազնավուրը Ֆրանսիայի մեծ նվիրյալ էր, մեծ քաղաքացի, ֆրանսերենի տարածման մի անկրկնելի մունետիկ, բայց նաև Հայաստանի մեծ պաշտպան էր, Հայաստանի քաղաքացի և ՀՀ դեսպան: Նա ապրում էր Հայաստանի հոգսերով, և մեր ժողովուրդը նրա հոգատարությունը տեսել ու զգացել է 30 տարի առաջ տեղի ունեցած մեծ երկրաշարժի ժամանակ՝ Հայաստանի անկախության բոլոր դժվար օրերին: Նա անտարբեր չմնաց նաև Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխության նկատմամբ: Ինձ ուղղված նամակում գրել է. «Հենց որ առողջությունս թույլ տա, ջերմորեն փափագում եմ այցելել այս նոր Հայաստանը, ծանոթանալ այն առողջ ուժերին, որոնք ձևավորելու են մեր ազգի գալիքը»»,- ասաց վարչապետը:

Փաշինյանը հայտնեց, որ մեծ վարպետը պատրաստվում էր Հայաստան այցելել հաջորդ շաբաթ` Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի առիթով, և ինքը խոստացել էր սիրված երգչին ծանոթացնել նոր Հայաստանի հետ, խոստացել էր, որ նա միանգամից կզգա նոր Հայաստանի հաղթանակած քաղաքացու լավատեսությունն  ու ոգին: Վարչապետը ցավով նշեց, որ այս խոստումը չկարողացավ կատարել, հավելեց` սփոփանքն այն է, որ Ազնավուրը, այնուամենայնիվ, հասցրեց իր վերջին ուղերձը հղել նոր Հայաստանին` իրեն ուղղված նամակում ասելով. «Սրտանց փափագում եմ, որ հայ երիտասարդը կարողանա երբևէ դրսևորել իր ողջ ներուժը և իր երազանքներն իրականություն դարձնել Հայաստանում»:

«Սիրելի՛ վարպետ, մեծարգո՛ Շառլ Ազնավուր, Ձեր նամակում Դուք ճշգրտորեն ձևակերպել եք այն, ինչ ուզում է հայ ժողովուրդը, Հայաստանի երիտասարդությունը, և այստեղ` հիմա, աշխարհի աչքի առաջ, ուզում եմ հանդիսավոր կերպով Ձեզ խոստանալ, որ իրականություն կդարձնենք ձեր պատգամը, կյանքի կկոչենք ձեր ցանկությունը, ուզում եմ հավաստիացնել, որ անմնացորդ նվիրված եմ այն գործին, որ նոր Հայաստանը պիտի դառնա այնպիսին, ինչի մասին Դուք երազում էիք: Ազատ և երջանիկ Հայաստանն իսկապես արժանի գնահատանք կլինի Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ Ձեր ունեցած անուրանալի վաստակին: Խոնարհվում եմ  Ձեր առաջ, մեծ ֆրանսիացի, մեծ հայ, մեծ արվեստագետ, մեծ հումանիստ: Ննջի՛ր խաղաղությամբ, սիրելի՛ վարպետ»,- ելույթը եզրափակեց վարչապետը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակ

23:59 10.04.2025

Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակ

Երևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվում է բակերի բարեկարգում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ապօրինաբար կառուցված ավտոտնակները քանդվում են, ընդլայնվում են բակային տարածքները: Մասնավորապես Արաբկիր վարչական շրջանում՝ Նիկողայոս Տիգրանյան փողոցի 10 հասցեում, հեռացվում է շուրջ 10 ավտոտնակ: Տեղում կառուցվելու է խաղահրապարակ, հարակից հատվածները կանաչապատվելու են: Կատարվող աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: ...

Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացին

23:54 10.04.2025

Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացին

Վրաստանը միշտ բաց է երկխոսության համար և պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Դելֆիի տնտեսական ֆորումի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ: Բոճորիշվիլին նշել է, որ Թբիլիսին պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացին։ Նրա խոսքով՝ Վրաստանը ցանկանում է օգնել երկու կողմերին երկխոսության […] ...

Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառն արմատից պոկվել էր և փակել մայթը

23:50 10.04.2025

Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառն արմատից պոկվել էր և փակել մայթը

Ապրիլի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ՓԾ 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թբիլիսյան խճուղում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը տապալվել է և փակել հետիոտնի համար նախատեսված մայթը, ինչի հետևանքով վնասվել են նաև էլեկտրալարեր։ Ինչպես հայտնել է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել Երևանի հրշեջ փրկարարական […] ...

Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հեռանում է իր պաշտոնից

23:44 10.04.2025

Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հեռանում է իր պաշտոնից

Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինկը մտադիր է վաղաժամկետ հեռանալ իր պաշտոնից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «Այո՛, նա տուն է վերադառնում: Նա հիանալի աշխատանք է կատարել, և մենք նրան մաղթում ենք ամենայն բարիք», – ասել է Բրյուսը, երբ լրագրողները խնդրել են նրան հաստատել Բրինկի՝ Կիևում ամերիկյան դիվանագիտական ​​առաքելության ղեկավարի […] ...

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահը կայցելի Հայաստան

23:41 10.04.2025

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահը կայցելի Հայաստան

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Սերգեյ Լագոդինսկու գլխավորած պատվիրակությունը ապրիլի 14-16-ը կայցելի Հայաստան։ Այս մասին նշվում է ԱԺ կայքում: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրության մեջ, մասնավորապես, նշվում է. «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ. 1. Կազմակերպել 2025 թվականի ապրիլի 14-16-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ […] ...

«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել  Նաիր Թիկնիզյանին

23:35 10.04.2025

«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Նաիր Թիկնիզյանին

«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանին, հայտնում է Sport Express-ը: 25-ամյա պաշտպանի գործող պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Թիկնիզյանը թիմին է միացել 2021 թվականին: Այս մրցաշրջանում նա անցկացրել է 27 հանդիպում, գրանցել է 2 գոլ, 4 գոլային փոխանցում: Transfermarkt-ը հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում […] ...

BACK_TO_TOP