Ֆրանկոֆոնիայի մշակութային միջոցառումները մեկնարկում են Ասիլվայի ցուցահանդեսով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC

Ֆրանկոֆոնիայի մշակութային միջոցառումները մեկնարկում են Ասիլվայի ցուցահանդեսով

17:13 04.10.2018

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ձմեռային այգում այսօր բացվել է ֆրանսաբնակ հայ գեղանկարչուհի Ասիլվայի «Ֆրանկոֆոնիան Հայաստանում» խորագիրը կրող ցուցահանդեսը, որտեղ անվանի նկարչուհին ներկայացնում է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին նվիրված իր կտավները: Այս մասին հաղորդում են ՀՀ մշակույթի նախարարությունից:

«Շատ ուրախ եմ, որ հենց այս ցուցահանդեսով է մեկնարկում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին նվիրված միջոցառումների ցանկը: Ասիլվան ՅՈՒՆԵՍԿՕ-ի Պլաստիկ արվեստի միջազգային ընկերակցության հիմնադիրն է (1993), առաջին քրիստոնյա կինն է, որ 1973 թվականին արժանացել է Թուրքիայի՝ Արվեստի նվաճումների համար պետական մրցանակի: Ցուցահանդեսում ընդգրկված այս աշխատանքների գունային պատկերներում, դրոշներում ու այլ խորհրդանշաններում արտացոլված են մեր բարեկամական կապերը տարբեր երկրների հետ և առաջին հերթին՝ Ֆրանսիայի հետ»,- ցուցահանդեսի բացման առիթով ներկաներին ուղղված իր խոսքում ասել է մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:

«Ոչ սովորական ցուցահանդես, ոչ սովորական շաբաթվա ընթացքում». «Ֆրանկոֆոնիան Հայաստանում» խորագիրը կրող ցուցահանդեսն այսպես բնորոշել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը:
«Այս շաբաթ մենք կորցրինք մի մարդու, որը մարմնավորում էր հայ-ֆրանսիական ամուր բարեկամությունը, իսկ այս ցուցադրությունը գալիս է մեկ անգամ ևս ի ցույց դնելու բարեկամական այդ հարաբերությունները՝ հյուսված արդեն Պլաստիկ արվեստի ոլորտում: Այսօր մենք մեկ անգամ ևս ընդգծում ու կարևորում ենք այն ավանդը, որ բերել է Ասիլվան արվեստի այս ոլորտում»,- ասել է Ֆրանսիայի դեսպանը:

«Սրտիս մեջ երկու երկիր կա՝ Հայաստան և Ֆրանսիա: Այս ցուցահանդեսով դրանք միացան, ինչի համար չափազանց երջանիկ եմ»,- Մայր թատրոնի ձմեռային այգում բացված իր ցուցահանդեսը այսպես ներկայացրեց ֆրանսահայ արվեստագետը՝ Ասիլվան:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հոկտեմբերի 25-ը, երկուշաբթիից շաբաթ՝ 11:00-ից մինչ 17:00-ն:

      

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դատախազների ֆուտբոլի թիմը՝ իրավապահ մարմինների 2025 թվականի ֆուտզալի առաջնության եզրափակիչում

12:47 19.04.2025

Դատախազների ֆուտբոլի թիմը՝ իրավապահ մարմինների 2025 թվականի ֆուտզալի առաջնության եզրափակիչում

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի ապրիլի 18-ին, «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության խաղադահլիճի տրիբունայից, հետևել է Ներքին գործերի նախարարության ոստիկանության օրվան նվիրված՝ իրավապահ մարմինների 2025 թվականի ֆուտզալի առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարում հանդես եկող՝ դատախազների ֆուտբոլի թիմի խաղին: Կիսաեզրափակիչ փուլ դուրս եկած Դատախազություն-Քննչական կոմիտե խաղում հաղթել է Դատախազության ֆուտբոլի թիմը՝ 3-1 հաշվով: Եզրափակիչ փուլում դատախազների ֆուտբոլի թիմը […] ...

Քրեական ոստիկանները զարգացնում են հմտությունները. ՆԳ նախարարը հետևել է ցուցադրական գործնական պարապմունքին

12:42 19.04.2025

Քրեական ոստիկանները զարգացնում են հմտությունները. ՆԳ նախարարը հետևել է ցուցադրական գործնական պարապմունքին

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ապրիլի 18-ին հետևել է Քրեական ոստիկանության օպերատիվ արձագանքման վարչության ծառայողների տակտիկական պատրաստության գործնական պարապմունքին։ Կրակային պատրաստության, տրանսպորտային միջոցներում ու շինություններում զինված հանցագործների վնասազերծման տարբեր սցենարային իրավիճակներում քրեական ոստիկանները ցուցադրել են մարտավարական բարձր պատրաստվածություն ու մասնագիտական հմտություններ։ Հանցավոր գործողություններին արագ ու արդյունավետ հակազդելու գործընթացում ընդգծվել է օպերատիվ արձագանքման ծառայողների թիմային աշխատանքն ու […] ...

ԱՄՆ-ը հայտարարել է COVID-19-ի իրական ծագման բացահայտման մասին

12:37 19.04.2025

ԱՄՆ-ը հայտարարել է COVID-19-ի իրական ծագման բացահայտման մասին

Կորոնավիրուսը, ամենայն հավանականությամբ, առաջացել է լաբորատորիայում և տարածվել է Չինաստանի Ուհան քաղաքի լաբորատորիայից արտահոսքի հետևանքով, հայտնել է Սպիտակ տունը։ «Վիրուսն ունի կենսաբանական բնութագիր, որը բնության մեջ չի հայտնաբերվել։ Ուհանում է գտնվում SARS վիրուսների դեմ Չինաստանի առաջատար հետազոտական ​​լաբորատորիան, որն ունի կենսաանվտանգության վատ պայմաններում ֆունկցիոնալ հետազոտություններ իրականացնելու փորձ»,- նշված է վարչակազմի կայքում հրապարակման մեջ։ Այն նաև […] ...

ՉԼ ու ԵԼ կիսաեզրափակիչների մասնակիցների շարքում չկան այն ակումբները, որոնք մրցաշարերի Լիգայի փուլում զբաղեցրել են 1-ին տեղերը

12:25 19.04.2025

ՉԼ ու ԵԼ կիսաեզրափակիչների մասնակիցների շարքում չկան այն ակումբները, որոնք մրցաշարերի Լիգայի փուլում զբաղեցրել են 1-ին տեղերը

Չեմպիոնների լիգայում ու Եվրոպա լիգայում կիսաեզրափակիչների մասնակիցների շարքում չկան այն ակումբները, որոնք մրցաշարերի Լիգայի փուլում զբաղեցրել են 1-ին տեղերը։ Այդ թիմերն են համապատասխանաբար «Լիվերպուլն» ու «Լացիոն»։ Փոխարենը կիսաեզրափակիչներում կխաղան Լիգայի փուլում 2-4 տեղերը զբաղեցրած թիմերը: Ակումբային գլխավոր եվրագավաթի Լիգայի փուլում երկրորդ տեղը զբաղեցրել էր «Բարսելոնան», երրորդը՝ «Արսենալը», չորրորդը՝ «Ինտերը»: Եվրոպա լիգայում համապատասխանաբար հետևյալ պատկերն է՝ […] ...

ԱՄՆ-ը կարող է Ղրիմը ճանաչել որպես ռուսական տարածք․ Bloomberg

12:09 19.04.2025

ԱՄՆ-ը կարող է Ղրիմը ճանաչել որպես ռուսական տարածք․ Bloomberg

Ամերիկյան իշխանությունները պատրաստ են Մոսկվայի և Կիևի միջև խաղաղության համաձայնագրի շրջանակներում ճանաչել Ղրիմը որպես ռուսական տարածք։ Այս մասին ուրբաթ հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Այս քայլը, նշում է հրատարակությունը, ցույց է տալիս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ հրադադարի հասնելու և Ուկրաինայում հակամարտությունը լուծելու ցանկությունը։ Վերջնական որոշում դեռ կայացված չէ։ Հինգշաբթի օրը Վաշինգտոնը Փարիզում իր դաշնակիցներին […] ...

SHANTNEWS

12:00 19.04.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP