«Ամերիկայի ձայնն» անդրադարձել է Գումբարդոյի խնդրին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+4.09 oC

«Ամերիկայի ձայնն» անդրադարձել է Գումբարդոյի խնդրին

18:04 13.10.2017

«Ամերիկայի ձայնի» վրացական ծառայությունը մանրամասն անդրադարձել է Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղի հայ բնակիչների ու վրացի ոստիկաների միջև տեղի ունեցած վերջին իրադարձություններին, եկեղեցու վրացական լինելու փաստին: Լրատվամիջոցը գրել է, որ վրացական կողմը նկրտումներ ունի Հայաստանի տարածքում գտնվող մի շարք եկեղեցիների նկատմամբ: 

Հոդվածագիրը գրում է, որ Հայ առաքելական եկեղեցու հայտարարությունն առ այն, որ 10-րդ դարի հիանալի տաճարը՝ Գումբուրդոն, վրացական ճարտարապետական հուշարձան է և հայաստանյան եկեղեցին դրա հանդեպ նկրտումներ չունի, Վրաստանի հայ համայնքում, Հայաստանի և Ռուսաստանի ջավախահայության շրջանում միանշանակ արձագանք չի ստացել:

«Հայկական պատմագիտությունը հազարամյակների ընթացքում պնդում էր, որ Գումբուրդոն մասամբ հայկական հուշարձան է: Այս ուղղությամբ հատկապես ակտիվություն էր ցուցաբերում Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի երևանյան գրասենյակի նախագահ, պատմաբան Սամվել Կարապետյանը: Կարապետյանը մի քանի աշխատանքի հեղինակ է, որոնք վրաց գիտնականների կարծիքով չեն դիմանում քննադատությանը: Պաշտոնական Թբիլիսին հայ պատմաբանի գործունեության մեջ «կրոնական և էթնիկ ատելության» հրահրման փորձ է տեսել և 2015 թվականից արգելել նրա մուտքը Վրաստան»,- գրում է հոդվածագիրը:

Հոդվածագիրի վստահեցնում է, որ Հայ առաքելական ուղղափառ եկեղեցին հայտարարում է, որ Գումբուրդոն վրացական հուշարձան է և դրա նկատմամբ նկրտումներ չունի:

Բացի այդ, հոդվածագիր Զազա Ծուլաձեն ընգծում է, որ Վրաց ուղղափառ եկեղեցին էլ Հայաստանի տարածքում գտնվող եկեղեցիների նկատմամբ ունի նկրտումներ, որոնց շարքում առանձնանում են Ախթալայի մենաստանը, Քոբայրը, Հնեվանքը և Խուճապը (Խուճապը գտնվում է Վրաստանի և Հայաստանի միջև վիճելի տարածքում, որը 1999 թվականից հայ սահմանապահներն են հսկում):

«Եկեղեցական վեճերի կարգավորումն ըստ օրենքի՝ երկու երկրների դիվանագետները պետք է ապահովեն, չնայած արդեն 5-րդ ամիսն է այս տեսանկյունից ևս խնդիրներ կան: Վրաստանը Հայաստանի նորանշանակ դեսպան Սերգեյ Մինասյանին ագրեման, հավատարմագիր չի տալիս և այս հարցը ևս կապված է Ջավախքի հետ, քանի որ Մինասյանը ջավախքյան ծագում ունի և Երևանի «Կովկաս ինստիտուտ» փորձագիտական ակումբում աշխատելիս հանդես էր գալիս Ջավախքին ինքնիշխանություն տրամադրելու պահանջով»,- նշում է նա:

  

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կիևի ռեժիմը բազմիցս փորձել է հարձակվել Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում թիրախների վրա․ Պուտին

14:52 28.11.2024

Կիևի ռեժիմը բազմիցս փորձել է հարձակվել Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում թիրախների վրա․ Պուտին

Կիևի ռեժիմը բազմիցս փորձել է հարձակվել Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում թիրախների վրա։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի սահմանափակ ձևաչափով նիստում։ «Կիևի ռեժիմը բազմիցս փորձել է հարվածել ազգային նշանակության թիրախներին Ռուսաստանում՝ Սանկտ Պետերբուրգում և Մոսկվայում»,- ասել է Պուտինը։ Հիշեցնենք, որ Աստանայում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության […] ...

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Ֆինլանդիայի խորհրդարանի նախագահի հետ

14:48 28.11.2024

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Ֆինլանդիայի խորհրդարանի նախագահի հետ

Նոյեմբերի 28-ին Հելսինկի աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի խորհրդարանի (Էդուսկունտա) նախագահ Յուսսի Հալլա-ահոյի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր։ Մտքերն են փոխանակվել երկու երկրների միջև քաղաքական երկխոսության խորացման ուղղությամբ իրականացվող քայլերի և հեռանկարների շուրջ՝ շեշտելով գործընթացում ակտիվ միջխորհրդարանական կապերի կարևորությունը։ Հայաստանի […] ...

Հաստատվել է բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 2025-2026 ուստարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը

14:43 28.11.2024

Հաստատվել է բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 2025-2026 ուստարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը

Կառավարությունը հավանության է արժանացրել «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2025-2026 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը հաստատելու մասին» որոշման նախագիծը: Որոշմամբ կկանոնակարգվի բուհերում նույն մասնագիտության (կրթական ծրագրի) համար ընդունելության միասնական չափանիշների սահմանումը և միևնույն մուտքային պահանջների համապատասխանությունը՝ նկատի ունենալով նաև տվյալ մասնագիտության համար շրջանավարտին շնորհվող […] ...

Կոբախիձեին հաստատել են Վրաստանի վարչապետի պաշտոնում

14:36 28.11.2024

Կոբախիձեին հաստատել են Վրաստանի վարչապետի պաշտոնում

Վրաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հաստատեց Իրակլի Կոբախիձեին որպես վարչապետ։ «Ութսունչորս կողմ, զրո դեմ․ բանաձևն ընդունված է»,- ասել է խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։ Կառավարությունում կա երեք նոր նախարար՝ արտգործնախարար Մակա Բոչորիշվիլին, արդարադատության նախարար Անրի Օխանաշվիլին և շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության ղեկավար Դավիթ Սոնգուլաշվիլին։ ...

Պեկինը մտահոգված է ուկրաինական հակամարտության հետ կապված միջուկային ռիսկերով

14:32 28.11.2024

Պեկինը մտահոգված է ուկրաինական հակամարտության հետ կապված միջուկային ռիսկերով

Չինաստանը մտահոգված է ուկրաինական հակամարտության հետ կապված միջուկային ռիսկերով և կրկնում է միջուկային զենքի կիրառման անթույլատրելիությունը։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինգը։ «Չինաստանը խորապես անհանգստացած է ուկրաինական հակամարտության հետևանքով առաջացած միջուկային ռիսկերով և բազմիցս հայտարարել է, որ միջուկային զենք չպետք է օգտագործվի և միջուկային պատերազմ չպետք է սկսվի», – ասել է […] ...

Շիրակի մարզի քրեական ոստիկանները ձերբակալեցին մեթադոն իրացնողին

14:25 28.11.2024

Շիրակի մարզի քրեական ոստիկանները ձերբակալեցին մեթադոն իրացնողին

Շիրակի մարզի քրեական ոստիկանները օպերատիվ տեղեկություն էին ստացել թմրանյութ պահելու, պատրաստելու, օգտագործելու վերաբերյալ: Չէր բացառվում նաև իրացման վարկածը: Տեղեկությունները ստուգվեցին, հաստատվեցին, իսկ կոնկրետ իրացման փուլ մտան նոյեմբերի 21-ին: Կեսօրին քրեական ոստիկանները Գյումրիում նախ ձերբակալեցին 40-ամյա մի տղամարդու, որին տեղափոխեցին մարզային վարչություն: Այստեղ գյումրեցի տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց լուծույթով լցված պլաստիկ երկու տարա, որոնցից մեկին գրված […] ...

BACK_TO_TOP