Գյումրիի հոգեկան առողջության կենտրոնի ստանդարտներին չհամապատասխանող մասնաշենքը կվերանորոգվի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+18.09 oC

Գյումրիի հոգեկան առողջության կենտրոնի ստանդարտներին չհամապատասխանող մասնաշենքը կվերանորոգվի

22:16 04.10.2018

Գյումրիի հոգեկան առողջության կենտրոնի պայմանները չեն  համապատասխանում պահանջվող չափորոշիչներին: Հիվանդասենյակները գերբեռնված են, լոգարանները՝ քիչ, զբոսանքի համար նախատեսված վայրեր գրեթե չկան: Մի քանի ամիս առաջ կենտրոնում անցկացված ստուգումներով այս թերություններն են հայտնաբերել նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մասնագետները: Դրանից հետո լուծվել է միայն խոհանոցի տաք ջրի խնդիրը, իսկ մնացածի համար կենտրոնին ավելի շատ գումարներ էին հարկավոր :

Տղամադկանց բաժանմունքի բոլոր հիվանդների համար կենտրոնում կա ընդամենը մեկ սանհանգույց, նույն վիճակն է նաև կանանց բաժանմունքում: Հոգեկան առողջության կենտրոնում բուժվող հիվանդների համար մի քանի սանհանգույց կառուցելու միակ տարբերակը հիվանդասենյակները ձևափոխելն է:

«Ամեն ինչից մի հատ է․ 45-50 հիվանդներին չի բավականացնում, հիվանդները պիտի հերթ կանգնեն, իրենք էլ անհամբեր են ու այդ պատճառով կարող են վեճեր լինեն»,- իրենց պայմանների ու խնդիրների մասին է խոսել Գյումրիի հոգեկան առողջության կենտրոնի հոգեբուժական բաժանմունքի վարիչ  Գագիկ Մխիթարյանը։

Գյումրիի հոգեկան առողջության կենտրոնի բաժանմունքները գերծանրաբեռնված են աշխատում, հիվանդասենյակներում մահճակալների քանակը մի քանի անգամ ավելի է, քան պահանջում են նորմերը նման հիվանդների ստացիոնար բուժման համար: Ամեն հիվանդասենյակում պետք է լինի առավելագույնը 2-3 հիվանդ, հիմա նրանց թիվը հասնում է մինչև 10-ի։ Հոգեկան առողջության կենտրոնը ագրեսիվ հիվանդների համար նախատեսված զսպման առանձնասենյակ էլ չունի:

Երբ վերանորոգման աշխատանքները սկսվեն , ձևափոխություններ էլ կկատարվեն: Նարկոլոգիական բաժանմունքի սենյակներից մեկն են վերանորոգելու և օգտագործելու որպես զսպման առանձնասենյակ: Համեմատաբար մեծ հիվանդասենյակները միջնապատերով կիսելու հաշվին դրանց թիվը կավելացնեն:

Նախկին ԴՈՈՍԱՖ-ի եռահարկ շենքում հոգեկան առողջության կենտրոնին տասնհինգ տարի է՝ չի հաջողվում անհրաժեշտ հարմարոթյունները ստեղծել, տարածքն ընդլայնելու հնարավորություն չունեն: Կենտրոնի մահճակալները գրեթե չեն դատարկվում, ստացիոնար բուժման դիմող հիվանդների թիվն էլ նախորդ տարվա համեմատ ավելացել է:

Հիվանդասենյակները չունեն օդափոխության համակարգեր, չունեն առանձնացված ծխարան, ուղղակի, օգտագործում են միջանցքի վերջնամասը, իսկ հիվանդասենյակներում առանձին պահարաններ չեն կարող տեղադրել, որոնք պարտադիր են ու պետք է լինեն փակվող :

Հրատապ խնդիրների լուծման ծրագրով  պետբյուջեից հատկացում է կատարվել։ 24 միլիոն դրամ պետական միջոցները ծախսվելու են շենքի վերանորոգման համար։Հիվանդները զրկված են զբոսանքի ու հանգստի վայրերից: Մի քանի տարի առաջ տարածքն ընդամնեը պարսպապատվել է :

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդին

15:22 19.04.2025

Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդին

Ապրիլի 16-ին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մարզադաշտում գտնվող քաղաքացու մոտ կա մարտական ատրճանակ: Նույն օրը` ժամը 19:30-ին, համայնքային ոստիկանները ձերբակալել և Կոտայքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդին: Նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, նաև` մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ […] ...

Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացուն

15:11 19.04.2025

Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացուն

Ապրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...

SHANTNEWS

15:00 19.04.2025

SHANTNEWS

Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճ

14:50 19.04.2025

Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճ

Այս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

14:35 19.04.2025

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային

14:16 19.04.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...

BACK_TO_TOP