Ինչո՞ւ է կանխավարկած ստեղծվել, թե կառավարությունը նստած մտածում է` աշխատանքային օրերը ոնց տեղափոխի. վարչապետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+18.09 oC

Ինչո՞ւ է կանխավարկած ստեղծվել, թե կառավարությունը նստած մտածում է` աշխատանքային օրերը ոնց տեղափոխի. վարչապետ

13:40 04.10.2018

ՀՀ կառավարության հոկտեմբերի 4-ի նիստում բուռն քննարկումների առիթ դարձավ «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի նախագծում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նախագիծը ներկայացնելիս նշեց, որ համաձայն դրա` կառավարությունը կարող է աշխատանքային օրերը տեղափոխել. կառավարությունը լիազորված է աշխատանքային օրերը տեղափոխել բացառապես ՀՀ տոների և հիշատակի օրերի կապակցությամբ: Ավինյանի խոսքերով` նման անհրաժեշտություն ծագում է, երբ կարևորագույն միջոցառում է անցկացվում, ինչպիսին է Ֆրանկոֆոնիայի միջոցառումը, որին մասնակցում են 40-ից ավելի պետությունների և կառավարությունների ղեկավարներ, վերջիններիս անվտանգ և պատշաճ տեղափոխման կազմակերպման նպատակով կարիք է լինում փակել գլխավոր փողոցները, երթևեկությունը դառնալու է ծանր: Ավինյանը նշեց, որ առաջարկվում է կառավարությանը լիազորել ըստ անհրաժեշտության աշխատանքային օրերը տեղափոխել նաև 4-ից ավելի երկրների ղեկավարների միաժամանակյա այցի դեպքում:

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն արձագանքեց.

«Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովն իրապես բացառիկ է, 40-ից ավելի պետությունների և կառավարությունների ղեկավարների` միաժամանակ գտնվելու պարագայում իսկապես ստեղծվում է իրավիճակ, որը պահանջում է որոշ ճկունություն: Մենք վերահաստատեցինք, որ ամբողջովին պատրաստ ենք այս գագաթնաժողովին, ամենը պատրաստ է, մի քանի օրից գործընթացը սկսվում է: Իրավիճակն իսկապես բացառիկ է, բայց դիտարկել իբրև 4 կամ ավելի պետությունների և կառավարությունների ղեկավարների միաժամանակյա այց…

Մենք բավական զարգացած ռեսուրս ունենք, որպեսզի կարգավորենք նման իրավիճակները, ՀԱՊԿ-ի, «ԵվրԱզԵս»-ի, բազմաթիվ այլ կազմակերպությունների անդամ-պետությունների ղեկավարներ միաժամանակյա այցով բազմիցս են գտնվել Հայաստանում, և մենք կարողացել ենք դա անել: Կարելի է ավելի ընդհանրացրած ձևակերպում տալ, որպեսզի խուսափենք թվի սահմանափակումից»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իր հերթին, հարց ուղղեց. ենթադրենք երկրների ղեկավարներ չեն այցելում, այլ, օրինակ, պատանեկան օլիմպիադա է և շաբաթվա մեկ օրն է այն անցկացվում, դրա համար էլ առանձի՞ն պետք է գնալ, նախագծում փոփոխություն կատարել: Վարչապետն ընդգծեց` պետք է ասել «երկրի կյանքում բացառիկ նշանակություն ունեցող իրադարձությունների կապակցությամբ», պետք է ձևակերպում գտնել, որը կապված չլինի կոնկրետ պետությունների թվի հետ, քանի որ հնարավոր է` 4 և ավելի երկրների ղեկավարներ գան, և այդպիսի անհրաժեշտություն չառաջանա:

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նկատեց, որ վարչապետի առաջարկած ձևակերպումը հետո լայն մեկնաբանությունների տեղիք կարող է տալ: Նա նշեց, որ թեպետ չի մասնակցել առավել նպատակահարմար ձևակերպում գտնելու գործընթացին, բայց երբ պարոն Ավինյանը կարդում էր, ինքը մտածում էր` ինչ լավ ձևակերպում է գտել:

Փաշինյանը, դիմելով ներկաներին, ասաց.

«Ես չեմ հասկանում` ինչո՞ւ է նման կանխավարկած ստեղծվել, թե կառավարությունը նստած մտածում է` ոնց աշխատանքային օրերը տեղափոխի, եթե նման որևէ կառավարություն կլինի, իրեն կուղարկեն հանգստանալու»:

Վարչապետն ասաց, որ այս կերպ իրենք, փաստորեն, կառավարության լիազորությունները մեծացնում են:

«Կներեք, ես ասում եմ` եթե Հայաստանում օլիմպիական խաղեր կազմակերպվեն, պիտի օրենքում փոփոխություններ արվե՞ն, ասենք, 6 և ավելի երկրներից 25 և ավելի մարզիկների այցերի դեպքում, հետո հաշվենք, թե քանի մարզիկ եկավ, հետո ասենք` բերեք, հիմնավորենք փաթեթները, տեսնենք` քանի երկրի ղեկավար է եկել: Ձեր մեկնաբանությունները մի քիչ աբսուրդ են, այս խնդիրը եկել հասել է վերջին օրերին, ամեն ինչ արել ենք, որ պետք է լուծվի: Մենք ունենք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողով, պետք է ձևակերպում տանք, որ ամեն նոր իրադարձության կապակցությամբ օրենքում նոր փոփոխություններ չանենք, ի վերջո, կառավարությունը այնպիսի մարմին է, ինչպես ԱԺ-ն, ժողովրդին ներկայացնող մարմին է, եթե անտրամաբանական բաներ անենք, կդադարի կառավարություն լինել»,- ասաց նա:

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, նշելով, որ հնարավոր չէ բոլոր դեպքերը օրենքով սահմանել, ձևակերպում տալ, ասաց` հաշվի առնելով, որ քննարկվում է «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, հարց է առաջանում` Ֆրանկոֆոնիան կամ 4 և ավելի երկրների ղեկավարների այցելությունը դիտում են որպես տո՞ն, թե՞ հիշատակ:

«Մենք դա համարում ենք հիշարժան իրադարձություն, ուրեմն վերնագրում էլ պետք է փոփոխություն կատարել, ճիշտ դիտարկում է, պարոն Զեյնալյան: Экзамен для нас всегда праздник: Սա գագաթնաժողով է, որին հազարավոր մարդիկ են մասնակցում, ովքեր նույն ժամին Երևանի` ըստ էության բոլոր կողմերից պետք է տեղաշարժվեն նույն կետը, և պետք է այնպես անել, որ ուշացումներ չլինեն, միայն երկրների ղեկավարների հետ կապված չէ այս պրոբլեմը, նաև մասնակիցների հետ է կապված: Մենք պարզ հարցերի լուծման ճանապարհին բարդ խնդիրների առաջ ենք կանգնում` սկսած վերնագրից մինչև ձևակերպումներ»,- ասաց վարչապետը:

Ի վերջո, կառավարությունը օրենքը հաստատեց` հավելելով «նաև բացառիկ նշանակության իրադարձությունների կապակցությամբ» արտահայտությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

14:35 19.04.2025

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային

14:16 19.04.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...

Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլը

13:58 19.04.2025

Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլը

Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման բանակցությունների երկրորդ փուլը։ Այս մասին հայտնում է Իրանի պետական ​​հեռարձակողը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Խորհրդակցությունները անցկացվում են Օմանի դեսպանի նստավայրում։ Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտնել էր, որ Իտալիայի մայրաքաղաքում անուղղակի բանակցություններ կանցկացվեն Օմանի ԱԳ նախարարի միջնորդությամբ։ ...

Այսօր կկայանան վերջին տուրի հանդիպումները. Հոկեյի ԱԱ

13:50 19.04.2025

Այսօր կկայանան վերջին տուրի հանդիպումները. Հոկեյի ԱԱ

Այսօր Երևանում կկայանա տափօղակով հոկեյի Աշխարհի IV դիվիզիոնի առաջնության վերջին տուրը։ Հայաստանի հավաքականն ԱԱ-ի շրջանակում վերջին հանդիպումը կանցկացնի՝ մրցելով Ինդոնեզիայի հետ։ Հանդիպումը կմեկնարկի 17։00-ին։ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը․ Մալայզիա — Ուզբեկստան / 14։00 Հայաստան — Ինդոնեզիա / 17։00 Իրան — Քուվեյթ / 20։00 Հայաստանի հավաքականն ունի 9 միավոր և երկրորդն է մրցաշարային աղյուսակում, իսկ առաջատարն Ուզբեկստանի […] ...

Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Հռոմ

13:33 19.04.2025

Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Հռոմ

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմ՝ մասնակցելու Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին։ Ինչպես տեղեկացնում է իրանական IRNA գործակալությունը, Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցություններ են վարում Իսլամական Հանրապետության քաղաքացիական միջուկային ծրագրի և Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների դադարեցման շուրջ քննարկումների համար: ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

13:22 19.04.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 21-24-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 19-ի ցերեկը, 20-22-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին […] ...

BACK_TO_TOP