09:36 22.04.2018
Երևանի «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում քիչ առաջ տեղի ունեցավ վարչապետ Սերժ Սարգսյանի և ԱԺ պատգամավոր, ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Այն կարճ տևեց: Կողմերը որևէ համաձայնության չեկան:
Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ուրախ է, որ Փաշինյանն արձագանքել է երկխոսելու՝ իր բազմաթիվ կոչերին, սակայն նշեց, որ լավ չի պատկերացնում, թե տասնյակ լրագրողների ներկայությամբ ինչպես կարող են բանակցել:
Նիկոլ Փաշինյանն ի պատասխան նշեց, որ կարծում է , թե թյուրըմբռնում կա, որովհետև նախագահ Սարգսյանի հետ հրապարակում տեղի ունեցած հանդիպմանը արտահայտել է իրենց դիրքորոշումը, որ խոսքը ոչ թե երկխոսության մասին է, այլ իրենց առաջարկած օրակարգի մասին: Ընդդիմադիր գործիչը հայտարարեց, որ եկել է քննարկելու Սերժ Սարգսյանի հրաժարականի պայմանները և իշխանության խաղաղ, անցնցում փոխանցման պայմանները: Փաշինյանը կոչ արեց երկխոսություն տերմինը չօգտագործել:
Սերժ Սարգսյանը նշեց, որ դա ոչ թե երկխոսություն է կամ բանակցություն, այլ վերջնագիր և շանտաժ պետության և օրինական իշխանությունների նկատմամբ: Ըստ վարչապետի, Նիկոլ Փաշինյանը չի գիտակցում պատասխանատվության աստիճանը և դասեր չի քաղել 2008-ի մարտի 1-ից: Սերժ Սարգսյանը ասաց, որ ևս մեկ անգամ խորհուրդ է տալիս Փաշինյանին գալ օրինական դաշտ և տրամաբանական գործողությունների սահման:
«Հակառակ պարագայում ամբողջ պատասխանատվությունը ձեր վրա է»,- հայտարարեց վարչապետը:
«Մեզ հետ որևէ մեկը չի համարձակվել և չի կարող համարձակվել սպառնալիքների տոնով խոսել: Ես ասում եմ, որ դուք չեք պատկերացնում հանրապետությունում իրավիճակը: Իրավիճակը հանրապետությունում այնպիսին չէ, ինչպիսին դուք գիտեք 15-20 օր առաջ: Իրավիճակը ՀՀ-ում փոխվել է: Դուք ՀՀ-ում չունեք այն իշխանությունը, ինչի մասին ձեզ զեկուցում են: ՀՀ-ում իշխանությունն անցել է ժողովրդի ձեռքը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Սերժ Սարգսյանն ընդհատեց նրան և ասաց, որ 7-8 տոկոս ձայն հավաքած խմբակցությունը ժողովրդի անունից խոսելու իրավունք չունի:
«Եվ ես այլևս ցանկություն չունեմ ձեզ հետ շարունակելու խոսակցությունը: Եթե դուք պետության օրինական պահանջը չեք ուզում կատարել, ցտեսություն»,- ասաց Սերժ Սարգսյանը և, աթոռից վեր կենալով, դիմեց լրագրողներին՝ առաջարկելով հետևություններ անել: Դրան ի պատասխան Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ ցտեսություն և իր հերթին լրագրողներին առաջարկեց հետևություններ անել:
23:59 12.04.2025
ՃՏՊ Զվարթնոց տաճարի մոտակայքում. կան տուժածներԱպլիլի 12-ին, ժամը 18:15-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զվարթնոց տաճարի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենայում կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները: Մինչ […] ...
23:54 12.04.2025
Ի՞նչ ներբերանգներ են երևում Թուրքիայի ներքաղաքական կյանքումՎերջին շաբաթներն ակտիվ էին Թուրքիայի ներքաղաքական կյանքում: Հիմա կարծես իրավիճակը հարաբերականորեն հանգիստ է, բայց ի՞նչ գործընթացներ են տեղի ունենում և ի՞նչ ազդեցություն կարող են դրանք ունենալ: Այս մասին հեռավար «Հորիզոնին» հարցազրույց է տվել Ստամբուլում գործող «Ակօս» պարբերականի խմբագիր Բագրատ Էստուքյանը: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում: ...
23:47 12.04.2025
Ենոքավան հնարավոր է հասնել հիմնանորոգված ճանապարհով. ՏԿԵ նախարարությունՀՀ ՏԿԵ նախարարությունը Ֆեյսբուքի էջում հայտնել է, որ Ենոքավան հնարավոր է հասնել հիմնանորոգված ճանապարհով։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:43 12.04.2025
Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղումՍիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ Ճանապարհը մշակվում է աղ-ավազով։ Վարորդներին հորդորում են լինել ուշադիր և չգերազանցել թույլատրելի արագությունը։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...
23:37 12.04.2025
Ապամոնտաժվել են սյուների գովազդային վահանակներըԵրևանի քաղաքապետարանը տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ Թումանյան փողոցում ապամոնտաժվել են սյուների գովազդային վահանակները: «Երևանում պետք է ձևավորենք ավելի գեղեցիկ և մաքուր միջավայր՝ քաղաքի բնակիչների ու հյուրերի համար»,- նշվում է հաղորդագրության մեջ: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:26 12.04.2025
Ստեփանավանում «Mercedes»-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը. տուժածներ չկանԱպրիլի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 68-ամյա Սուրեն Ս.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Ստեփանավան քաղաքից դեպի Տաշիր տանող ճանապարհահատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Դեպքի վայր ժամանած «Ստեփանավան» բժշկական […] ...