11:24 04.10.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության հոկտեմբերի 4-ի նիստում հայտնեց, որ պիտի խնդրեն վաղը` հոկտեմբերի 5-ին, հրավիրել ԱԺ արտահերթ նիստ, որ հաջորդ շաբաթ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի կապակցությամբ երկու օր հայտարարվի ոչ աշխատանքային օր: Ըստ վարչապետի` դրա համար անհրաժեշտ է որոշակի օրենսդրական փոփոխություն կատարել:
«Հիմա, քանի որ շատ մեծ են ծավալները, եզրակացությունն այն է, այդ թվում` ոստիկանության, որ ճիշտ կլինի այդ երկու օրը հայտարարվի ոչ աշխատանքային, այդ ուղղությամբ կգնանք»,- ասաց նա:
2018 թվականի հոկտեմբերի 7-ից Հայաստանում սկսվում են Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում նախատեսվող միջոցառումները: Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանում կլինեն ավելի քան 80 անդամ պետությունների և կազմակերպությունների պատվիրակություններ, այդ թվում՝ 25-ից ավելի պատվիրակությունները՝ պետության ղեկավարների մակարդակով:
Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 11-12-ին:
Ինչպես ավելի վաղ SHANTNEWS.AM-ը հայտնել էր, Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացման օրերը կառավարությունը հոկտեմբերի 4-ի նիստում կհայտարարի ոչ աշխատանքային:
12:42 28.04.2025
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 482 դեպք, որից 122-ը՝ արտակարգԱպրիլի 21-ից 27-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 482 դեպք, որից 122-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 54, փլուզման՝ 3, պայթյունի, դարափուլի, սողանքի, վայրի կենդանիների հարձակման, ջրահեղձման, դժբախտ պատահարի՝ 1-ական, քարաթափման, որոնողափրկարարական՝ 2-ական, տեղատարափ անձրևի՝ 4, թունավորման, օձի նկատման՝ 8-ական, կեղծ ահազանգի՝ 10, ինքնասպանության փորձի՝ 21, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 46, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 155, […] ...
12:35 28.04.2025
Չինաստանի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալինԱպրիլի 28-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: Նախարարի տեղակալ Սաֆարյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին իր առաքելությունն սկսելու առթիվ և մաղթել արդյունավետ գործունեություն երկկողմ կապերի հետագա զարգացման ուղղությամբ՝ պատրաստակամություն հայտնելով ցուցաբերել ամենայն աջակցություն: Կողմերն գոհունակությամբ […] ...
12:28 28.04.2025
3 միլիոն դրամի ոսկեղեն գողացած տղամարդը կալանավորվել է․ Գեղարքունիքի քրեական ոստիկանների բացահայտումըԲնակարանային գողության վերաբերյալ ահազանգը Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ստացվեց ապրիլի 18-ի ժամը 22.17-ին: Մարզի Աստղաձոր գյուղի բնակիչը հայտնում էր, որ կոտրել են պատուհանն ու տարել ոսկեղեն: Գեղարքունիքի քրեական ոստիկանները մեկնեցին դեպքի վայր: Ըստ տանտիրոջ` տնից դուրս էին եկել երեկոյան ժամը ութին, վերադարձել մեկուկես ժամից, ու քիչ անց նկատել նախ կոտրած ապակին, ապա` նաև մոտ […] ...
12:17 28.04.2025
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՊՆԱդրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 28-ին՝ ժամը 00:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ «Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Հայաստանի Հանրապետության […] ...
12:07 28.04.2025
Թրամփը կարծում է, որ Զելենսկին պատրաստ է հրաժարվել ՂրիմիցՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է հրաժարվել Ղրիմի նկատմամբ իր հավակնություններից, այս կարծիքն է հայտնել ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը Վատիկանում նրա հետ հանդիպումից հետո։ «Կարծում եմ՝ այո»,- պատասխանել է Թրամփը լրագրողի այն հարցին, թե արդյոք Զելենսկին պատրաստ է հրաժարվել Ղրիմի նկատմամբ իր հավակնություններից։ Ամերիկացի առաջնորդն ասել է, որ Զելենսկու հետ հանդիպումը լավ է անցել։ «Նա […] ...
12:02 28.04.2025
Հաղարծին բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակԱպրիլի 29-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Հաղարծին բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...