11:58 04.10.2018
«Իրավիճակը գնահատում եմ լարված և հակված ավելի լարվելու: Ակնհայտ է, որ ընդդիմադիր ուժերը սաստկացնում են հակադրությունը, քանի որ կորցնելու շատ բան ունեն: Նիկոլ Փաշինյանի հրաժարական տալը, խորհրդարանի լուծարումը համարում եմ ռիսկային, քանի որ նրանք անպայմանորեն կառաջադրեն այլ թեկնածուի: Եթե խոսքն այն մասին է, որ երկու շաբաթ ԱԺ-ն շրջափակեն և նիստ չգումարվի, ապա դա ռեալ չէ»,- այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ասաց քաղաքագետ Արա Պապյանը՝ անդրադառնալով Աժ արտահերթ ընտրություններ անցկացնելու հետ կապված խորհրդարանական վերջին զարգացումներին:
Ըստ բանախոսի՝ խորհրդարանականները կարող են չմասնակցել և գրավոր ուղարկել իրենց քվեն: Մյուս կողմից, ըստ նրա, պետք է դուրս գալ օրինականության դաշտից, չի կարելի ապօրինությամբ խարսխել օրինականությունը:
«Այն ընտրությունները, որ տեղի են ունեցել, այն Սահմանադրությունը, որն ընդունվել է, օրինական չեն: Ինչպե՞ս պետք է դրանց վրա հիմնվի օրինական գործողություն: Ես կարծում եմ, որ ոչ թե հանրաքվե, այլ պլեբիսցիտ պետք է անցկացվի` համաձա՞յն է ժողովուրդը խորհրդարանը ցրել, թե՞ ոչ: Չի կարելի թողնել, որ ամբողջն էսպես զարգանա, հակահեղափոխական ուժերն այնպիսի գործողությունների կարող են դիմել, որ մեր մտքով էլ չի անցնում»,- նշեց քաղաքագետը:
Նրա խոսքով՝ հակահեղափոխությունը ակնհայտ գրոհի է անցնում: Այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ մարդիկ, որ հիմա պիտի սեղանի տակ լինեին, ակտիվանում են:
«Չի կարելի հետհեղափոխական վիճակը կառավարել նախահեղափոխական օրենքներով, հատուկ մարդկանց «հագով կարված օրենսդրությամբ»,- համոզված է Արա Պապյանը:
23:02 08.04.2025
ՏԿԵ նախարարը խորհրդակցություններ է անցկացրել Լոռու մարզումՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ այսօր աշխատանքային այցով եղել է Լոռու մարզում: «Խորհրդակցություն եմ անցկացրել Լոռու մարզպետարանում՝ մարզպետ Արամ Ղազարյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի նորանշանակ տնօրեն Արկադի Չերչինյանի, մարզի համայնքների ղեկավարների և այլ պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ։ Խորհրդակցության նպատակը ներկայումս պետբյուջեի միջոցներով և սուբվենցիոն ծրագրերով համայնքներում իրականացվող աշխատանքների, առաջիկա հրատապ անելիքների […] ...
22:43 08.04.2025
ԱՄՆ-ը պետք է հրաժարվի Թեհրանի դեմ ուժ կիրառելու հնարավորությունից. Իրանի ԱԳՆՎաշինգտոնը պետք է հրաժարվի Թեհրանի դեմ ուժ կիրառելու հնարավորությունից: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին The Washington Post-ի կայքում հրապարակված հոդվածում։ Մեկնաբանելով Թեհրանի և Վաշինգտոնի միջև ապրիլի 12-ին Օմանում կայանալիք անուղղակի բանակցությունները՝ նա նշել է, որ իրանական կողմը «պատրաստ է լուրջ փոխգործակցության՝ գործարք կնքելու նպատակով»։ Միևնույն ժամանակ, Արաղչին ընդգծել է, որ […] ...
22:23 08.04.2025
Ըմբիշ Արման Անդրեասյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոնՀայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Արման Անդրեասյանն արծաթե մեդալ է նվաճել Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող Եվրոպայի առաջնութունում։ Այս մասին հայտնել են Ըմբշամարտի ֆեդերացիայից: Արման Անդրեասյանը ծանր գոտեմարտում 1:4 հաշվով զիջել է Աշխարհի նախկին չեմպիոն Դավիթ Բաևին: Ավելի վաղ, SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալ […] ...
22:14 08.04.2025
Կոտայքի մարզում «Ford Transit»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվելԱպրիլի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Արտաշատի խճուղում Կոտայքի մարզի բնակիչ 38-ամյա Էրիկ Գ․-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով բախվել է երկաթե արգելապատնեշին և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով տուժածներ չկան, իսկ վթարի մեղավորը եղել է Արարատի մարզի բնակիչ 33-ամյա Արա Ա․-ն, ով իր […] ...
22:09 08.04.2025
Վազգեն Թևանյանը հռչակվել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՀայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Վազգեն Թևանյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնել են Ըմբշամարտի ֆեդերացիայից: Նշվում է, որ Թևանյանն առանց գոտեմարտի հռչակվել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, քանի որ մրցակիցը չի ներկայացել: ...