18:25 03.10.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հարցին` հնարավոր համարո՞ւմ է ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի հետ համագործակցությունը, պատասխանեց.
«ՀՅԴ-ն բազմաշերտ կուսակցություն է, և չի կարելի մի շերտի գործողություններով դատել բոլորի մասին»:
Անդրադառնալով մտահոգությանը, թե արտահերթ ընտրությունների` հապշտապ անցկացման պարագայում նորընտիր խորհրդարանում ընդդիմություն չի լինի, Փաշինյանը հիշեցրեց` գործող Սահմանադրությամբ ՀՀ ԱԺ առնվազն 1/3-ը լինելու է ընդդիմություն, և քաղաքական ուժը նույնիսկ եթե 0,3 տոկոս ձայն հավաքի, մեկ երրորդը իրենք են լինելու:
«ժողովուրդը կկատարի իր ընտրությունը, մենք կունենանք պատշաճ խորհրդարան, պատշաճ ընտրություններ»,- ասաց նա:
Կառավարություն-ԱԺ համագործակցության մասին խոսելով` վարչապետը նշեց.
«Երեկ մենք տեսանք կառավարություն-ԱԺ համագործակցությունը, երբ ԱԺ-ն որոշել էր կառավարությունից թաքուն անել մի փոփոխություն, առաջարկը բանավոր արվել էր նախորդ օրը, հետո գրավոր տեքստը, ըստ էության, մինչև օրվա վերջ էր արվել, հաջորդ օրը հրատապության ռեժիմով քննարկել էին, ցանկանում էին նույն օրը քվեարկել, մենք տեղյակ էինք, ասում էինք` մի՛ գնացեք այդ ճանապարհով, որովհետև վերջում լինելու է այն, ինչ եղավ: Ես սրա մասին հարկ եմ համարել այցելել ԱԺ, տեղյակ պահել ԱԺ նախագահին և ՀՀԿ խմբակցության ղեկավարին»:
Լրագրողները հետաքրքրվեցին` նախագահի հետ զրույցից ի՞նչ տպավորություն ունի, նախագահն ինչպե՞ս է տրամադրված, ստորագրելո՞ւ է այդ օրենքը, ինչին նա պատասխանեց.
«Ես չեմ կարծում` հանրապետության նախագահը որևէ բան կանի ՀՀ քաղաքացիների դեմ»:
Քննադատողների կողմից հնչեցվող հարցին` ի՞նչ կլինի, եթե ընտրությունները լինեն մայիսին, Փաշինյանն արձագանքեց.
«Նրանք, ովքեր ասում են` հիմա չլինի, լինի մայիսին, ասում են` գիտեք ինչ, եկեք էս քաղաքական ճգնաժամը մի ութ ամիս էլ շարունակվի, նորմալ քաղաքական ճգնաժամ է, ինչո՞ւ եք շտապում լուծել: Մենք համաձայն չենք այդ տրամաբանությանը, նրանք, ովքեր այդ տրամաբանությամբ են շարժվում, իրենց նեղ խմբային շահերը վեր են դասում պետական շահերից»:
Վարչապետը կարծիք հայտնեց, որ ՀՀ քաղաքացիները լիարժեք պատրաստ են և պլան Ա-ին, և պլան Բ-ին, և նույնիսկ պլան Գ-ին:
Դիտարկմանը, թե արդյո՞ք երեկվանից կատարվողի հետևում այլ` դրսի ուժերի չի տեսնում, Փաշինյանը պատասխանեց.
«Իմ կարծիքն այն է, որ նրանք նորից սխալվեցին»:
17:11 25.11.2024
Ալեքսանդր Օվեչկինը ծանր վնասվածք է ստացել16:58 25.11.2024
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին16:41 25.11.2024
Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում16:00 25.11.2024
Տիգրան Բարսեղյանի հերթական գոլը15:34 25.11.2024
DHL ինքնաթիռի օդաչուները որևէ խնդրի մասին չեն հայտնել․ Reuters15:05 25.11.2024
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 18-24-ը15:00 25.11.2024
SHANTNEWS13:38 25.11.2024
Նեթանյահուն պետք է մահապատժի դատապարտվի. Իրանի հոգևոր առաջնորդ10:52 25.11.2024
Բեռնատարն ընկել է գետը, վարորդը մահացել է10:42 25.11.2024
Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է09:21 25.11.2024
Կիպրոսը պատրաստվում է անդամակցել ՆԱՏՕ-ին09:00 25.11.2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է08:55 25.11.2024
Սոչիից Անթալիա թռչող ինքնաթիռում հրդեհ է բռնկվել18:33 25.11.2024
ԿԳՄՍՆ-ն մասնագիտական վերլուծություն է իրականացրել Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» ֆիլմի վերաբերյալ և դիմել ԴատախազությունՀաշվի առնելով Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» բազմասերիանոց ֆիլմի առնչությամբ ստացված ահազանգերը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ին հանձնարարել է իրականացնել ֆիլմի վերլուծություն ու վերջինիս վերաբերյալ ներկայացնել եզրակացություն: Ըստ «Մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ի եզրակացության՝ ֆիլմի դիտումը կարող է հանգեցնել այնպիսի բացասական վարքային դրսևորումների ընդօրինակման, ինչպիսիք են՝ անչափահասների կողմից ծխախոտի օգտագործումը, միմյանց հանդեպ անհարգալից […] ...
18:28 25.11.2024
Եգիպտոսի ափերի մոտ խորտակված նավի վրա Հայաստանի քաղաքացիներ չեն եղել. ՀՀ ԱԳՆ խոսնակՏարբեր ազգությունների զբոսաշրջիկների տեղափոխող՝ Եգիպտոսի ափերի մոտ խորտակված նավի վրա Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չեն եղել: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը: «Նավի վրա ՀՀ քաղաքացիներ չեն եղել»,- նշել է ԱԳՆ խոսնակը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եգիպտոսում՝ Կարմիր ծովի ափերի մոտ, խորտակվել է Sea Story նավը, […] ...
18:22 25.11.2024
Ուժի մեջ են մտել անհատական շարժունակության միջոցներով երթևեկության կանոնները. ՆԳՆՀայաստանում, մասնավորապես՝ Երևանում, էականորեն շատացել են էլեկտրական շարժիչով անհատական շարժունակության տրանսպորտային միջոցները: ՆԳՆ նախաձեռնած օրենսդրական կարգավորումներով սահմանվում է «անհատական շարժունակության միջոց» հասկացությունը, կանոնակարգվում է անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցներով (էլեկտրական սկուտեր, էլեկտրական սքեյթբորդ, գիրոսկուտեր, սեգվեյ, միանիվ և այլ նմանատիպ միջոցներ) երթևեկությունը։ Օրենսդրական փոփոխություններով սահմանվել է. • անհատական շարժունակության միջոց վարելու իրավունք ունեն 18-ից բարձր տարիք ունեցող, […] ...
18:16 25.11.2024
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Ծիլքար գյուղում տեղում է ձյուն։ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է […] ...
18:11 25.11.2024
Մեկնարկել է «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավըԳենդերային թեմատիկ խմբի ընդլայնված հանդիպմամբ մեկնարկել է «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավը։ Այս մասին տեղեկացնում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Միջոցառման շրջանակում անդրադարձ է կատարվել Ընտանեկան բռնության օրենքի ընդունումից հետո իրականացված աշխատանքներին և նախանշվել առաջիկա հինգ տարիների հիմնական առաջնահերթություններն ու գործողությունները․ ներկայացվել են Հայաստանում ընտանեկան բռնության դեմ պայքարում արձանագրված ձեռքբերումներն ու մարտահրավերները։ Հանդիպմանը […] ...
18:06 25.11.2024
ԵԽ ներկայացուցչի հետ քննարկվել են դատաիրավական, հակակոռուպցիոն, քրեակատարողական և պրոբացիայի ծառայությունների բարեփոխումներըԱրդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Ջանլուկա Էսպոզիտոյի հետ: Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել ԵԽ-ի կողմից Արդարադատության նախարարությանը մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ իրականացվող ռազմավարական բարեփոխումների և ժողովրդավարական կառուցակարգերի զարգացման օրակարգին ցուցաբերվող աջակցության համար։ Կողմերը քննարկել են ԵԽ-ի կողմից իրականացվող ծրագրերի […] ...