Ես պարզապես Նիկոլ Փաշինյանն եմ. վարչապետը` ՀՅԴ պատգամավորին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+15.09 oC

Ես պարզապես Նիկոլ Փաշինյանն եմ. վարչապետը` ՀՅԴ պատգամավորին

23:16 03.10.2018

Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արմենուհի Կյուրեղյանը նկատել է, որ  մաթեմաթիկական տրամաբանության մեջ հայտնի են խնդիրներ, պարադոքսներ, որոնք հնարավոր չէ ապացուցել: Կյուրեղյանն ասել է, որ տարածված այդ պարադոքսի խնդիրներից է ստախոսի խնդիրը, վարսավիրի խնդիրը և այլն:

«Վարսավիրի խնդիրը մի քիչ արդիական է, ուստի ներկայացնեմ ՝ գյուղում ապրում է մի վարսավիր, ով սափրում է այդ գյուղում ապրող այն գյուղացիներին, ովքեր իրենք րենց չեն սափրում: Հիմա հարց՝ այդ վարսավիրն ինքն իրեն սափրո՞ւմ է, թե՞ ոչ: Եթե վարսավիրն ինքն իրեն սափրում է, ապա, ըստ կանոնի, ինքն իրեն չպետք է սափրի: Եթե վարսավիրն ինքն իրեն չի սափրում, ապա, ըստ կանոնի, ինքն իրեն պետք է սափրի:

Ստացվում է հակասություն: Հիմա նման հակասությամբ խնդիր ես ձևակերպեցի Երևանի ավագանու ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավին, երբ Դավթաշեն համայնքի վարչական տարածքում ելույթ էր ունենում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կամ Նիկոլ Փաշինյանը:

Հիմա, եթե որպես վարչապետ էր ելույթ ունենում, ապա դա չի դիտվելու որպես պաշտոնի չարաշահում: Իսկ եթե ելույթ էր ունենում որպես ՔՊ կուսակցության նախագահ, ապա ինչպես էր նա այդ հարթակից հրահանգ իջեցնում և մեջբերում՝ «ես այստեղից ԱԱԾ-ին, ոստիկանությանը հրահանգում եմ այս պահին իրականացնել ռեյդեր օլիգարխների, բարձաստիճան պաշտոնյաների…» և այլն, ամբողջը չմեջբերեմ, ժամանակի մեջ տեղավորվելու համար: Հիմա հարց՝ պարոն Նիկոլ Փաշինյան այդ պահին Դուք վարչապե՞տ Նիկոլ Փաշինյանն էիք, թե՞ ՔՊ կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը»,- ասել է Կյուրեղյանը:

«Ձեր՝ էս անգամ ոչ լոռեցու միամիտ հարցին պատասխանեմ միամիտ կերպով՝ ես պարզապես Նիկոլ Փաշինյանն եմ», – ասել է վարչապետը:

Արմենուհի Կյուրեղյանը նշել է, որ ժողովրդի մոտ կարծիք կա, որ Փաշինյանը շատ արագ կերպարանփոխվում է վարչապետից հանրահավքի կազմակերպչի: Դուք ինքներդ քանի՞ տոկոսն եք համարում Ձեր մեջ վարչապետ և քանի՞ տոկոսը՝ հանրահավաքի ղեկավար:

«Միայն չասեք հավասար, քանի որ դա, մեղմ ասած, անազնիվ կլինի»,- հավելել է Կյուրեղյանը:

«Գիտե՞ք՝ ՀՀ-ում կան քաղաքական ուժեր, որոնք ավելի արագ են կերպարանափոխվում և ավելի մեծ ամպլիտուդներով, իսկ, ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ ես սովորաբար իմ դիրքորոշումներում, անելիքներում և ասելիքներում սիրում եմ լինել համարժեք: Եվ տվյալ դեպքում կարող եմ արձանագրել, որ ես Ձեր հարցին պատասխանեցի, և ես ասում եմ, որ ես հիմա էլ եմ Նիկոլ Փաշինյանը և այն, ինչ այստեղից ասում եմ, կարող եմ ասել նաև հանրահավաքում, գուցե,  բարձր գոռալով, որպեսզի վերջին շարքերին լսելի լինի: Քանի որ ԱԺ շարքերը նոսր են և գնալով նոսրանում են, այդ հանգամանքը ինձ հնարավորություն է տալիս այսպես պատասխանել Ձեր հարցին: Ինչ վերաբերում է իմ ելույթին, այնտեղ, որտեղ ես խոսել եմ որպես վարչապետ՝ խոսել եմ որպես վարչապետ, և այն, ինչ խոսել եմ որպես վարչապետ, չի վերաբերել  նախընտրական քարոզչությանը: Ինչ վերաբերել է նախընտրական քարոզչությանը, ես խոսել եմ որպես մի մարդ, որն իրավունք ունի խոսել նախընտրական քարոզչության վերաբերյալ»,- պատասխանել է Փաշինյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Նապոլին» դարձավ Ա Սերիայի առաջատարը

21:36 28.04.2025

«Նապոլին» դարձավ Ա Սերիայի առաջատարը

Իտալիայի Ա Սերիայի 34-րդ տուրում «Նապոլին» «Դիեգո Արմանդո Մարադոնա» ստադիոնում 2-0 հաշվով հաղթել է «Տորինոյին»։ Դուբլ է գրանցել Սքոթ Մաքթոմինեյը։ Շոտլանդացի ֆուտբոլիստը վերջին 3 խաղում 5 գոլ է խփել։ «Նապոլը» միավորների քանակը հասցրել է 74-ի և գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Տորինոն» 10-րդն է և ունի 43 միավոր։ ...

Աշոցք-Բավրա ավտոճանապարհին այրվել է անասնակեր

21:21 28.04.2025

Աշոցք-Բավրա ավտոճանապարհին այրվել է անասնակեր

Ապրիլի 28-ին, ժամը 15:08-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ղազանչի գյուղի մոտակայքում՝ տրակտորի կցորդչի վրա, այրվում է անասանկեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աշոցք-Բավրա ավտոճանապարհի 4-րդ կմ-ին։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:46-ին, մարվել՝ 19:50-ին: […] ...

Քննարկվել են ՀՀ-ում և Շվեդիայում օրենսդրական գործընթացի առանձնահատկությունները

21:12 28.04.2025

Քննարկվել են ՀՀ-ում և Շվեդիայում օրենսդրական գործընթացի առանձնահատկությունները

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ ապրիլի 28֊ին, ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության կազմում մասնակցել է Շվեդիայի Ռիկսդակի և ՀՀ Ազգային ժողովի միջև ժողովրդավարական զարգացման համագործակցության հանձնախմբի նիստին։ «Օրակարգային հարցերի շրջանակներում քննարկեցինք երկու երկրներում օրենսդրական գործընթացի առանձնահատկությունները, խորհրդարանական հանձնաժողովների աշխատանքի, լիագումար նիստերի անցկացման հետ կապված հարցերը։ Քննարկեցինք […] ...

Սամբոյի Եվրոպայի բոլոր տարիքայինների առաջնություններում Հայաստանի հավաքականը նվաճել է 21 մեդալ

21:00 28.04.2025

Սամբոյի Եվրոպայի բոլոր տարիքայինների առաջնություններում Հայաստանի հավաքականը նվաճել է 21 մեդալ

Կիպրոսի Լիմասոլ քաղաքում անցկացված Եվրոպայի սամբոյի առաջնությունում, տարիքային չորս խմբերում, Հայաստանի մարզիկ – մարզուհիները նվաճել են 21 մեդալ՝ 3 ոսկե, 5 արծաթե և 13 բրոնզե: Մեծահասակների պայքարում իր երկրորդ ոսկե մեդալն էր նվաճել Արման Ավանեսյանը (մարտական սամբո, 98 կգ): Եվս 5 մարզիկ դարձել էր բրոնզե մեդալակիր։ Երիտասարդների մրցաշարում Մհեր Օհանյանը (71 կգ ) դարձել էր […] ...

Հորդորում ենք չմիջամտել ոստիկանների օրինական ծառայողական գործունեությանը․ ոստիկանություն

20:47 28.04.2025

Հորդորում ենք չմիջամտել ոստիկանների օրինական ծառայողական գործունեությանը․ ոստիկանություն

Ապրիլի 27-ին՝ ժամը 23-ի սահմաններում, իրավախախտում կատարելու համար Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում Շիրակի մարզի պարեկները կանգնեցրել են Գյումրիի Հալաբյան փողոցի բնակիչ 22-ամյա երիտասարդի վարած «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան: Վարորդի սթափության վիճակը ստուգելուց հետո պարեկը նրան հայտնել է, որ զրկվում է վարորդական իրավունքից, ինչն օրենքի պահանջ է: Այդ լսելով` վարորդը բռունցքով հարվածել է պարեկների դեմքին, միջամտել են […] ...

Միխեիլ Կավելաշվիլին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան

20:35 28.04.2025

Միխեիլ Կավելաշվիլին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան

Վրաստանի  նախագահ Միխեիլ Կավելաշվիլին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան: Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բարձրաստիճան հյուրին դիմավորել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարող Խաչատուր Պողոսյանը, պաշտոնատար այլ անձինք: Հանրապետության նախագահի նստավայրում ապրիլի 29-ին՝ դիմավորման պաշտոնական արարողությունից հետո, նախագահներ Վահագն Խաչատուրյանը և Միխեիլ Կավելաշվիլին առանձնազրույց կունենան, որին կհաջորդի երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ […] ...

BACK_TO_TOP