Եթե քաղաքացի չդառնանք, երկրի ղեկավարների փոփոխությունը շատ բան չի փոխելու մեր կյանքում. Արա Թադևոսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC

Եթե քաղաքացի չդառնանք, երկրի ղեկավարների փոփոխությունը շատ բան չի փոխելու մեր կյանքում. Արա Թադևոսյան

13:50 21.04.2018

«Մեդիամաքս» գործակալության տնօրեն Արա Թադևոսյանը  ««Մերժիր Սերժին»` զորբայությունը, սերն ու պատմության նզովքը» վերնագրով իր հոդվածում հիշել է վարչապետ Սերժ Սարգսյանի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության  քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում  2007 թվականի դեկտեմբերի 20-ին ասած խոսքերը. «Հայաստանում, որին մենք ձգտում ենք, պետք է տիրի փոխադարձ հարգանքի, սիրո և ներողամտության մթնոլորտ»:

Սա հիշատակելուց հետո հեղինակը հարցադրում է կատարել՝ ի՞նչ չհասկացավ Սերժ Սարգսյանը

«Սերժ Սարգսյանը չհասկացավ, որ չի կարող մշտապես հավասարակշռություն պահել իր երկու «ես»-երի միջև, երբ մի «ես»-ը սիրում է Քուչակ և Նարեկացի, և խոսում է սիրո կարևորության մասին, իսկ «մյուս» «ես»-ը պետությանը վերաբերվում է որպես սեփական ընկերության, իսկ օլիգարխներին և կիսաքրեական գործիչներին՝ որպես բիզնես-գործընկերների: Մի օր այդ «ես»-երից մեկը պարտվելու էր, և ցավոք, պարտվեց առաջինը», -գրում է Թադևոսյանը՝ հավելելով, որ ինչպես և Հայաստանի շատ քաղաքացիներ, ինքն էլ շատ դժգոհություններ ունի՝  նշելով առավել առանցքայինները.

«Սերժ Սարգսյանի կառավարման տարիների ընթացքում պետական համակարգն այնքան դեգրադացվեց, որ ազնիվ, աշխատասեր ու իր վրա պատասխանատվություն վերցնող պաշտոնյան սկսեց ընկալվել որպես մի գերբնական մարդ: Ցանկալին որպես իրական ներկայացնելը մոլուցքի աստիճանի հասավ: Որքա՞ն կարելի է պնդել, որ սահմանադրական փոփոխությունների նպատակը իշխանության մնալը չէր՝ գիտակցելով, որ դրան ոչ ոք չի հավատում: Քծնանքը, որի առկայությունը Սերժ Սարգսյանը հերքում է: Ինքն ասում է, որ քծնանք չի համարում այն փաստը, որ ՀՀԿ ղեկավար մարմինը իրեն միաձայն առաջադրեց վարչապետի թեկնածու: Կարող է հարց առաջանալ՝ միթե չէ՞ր կարելի կազմակերպել այնպես, որ առաջադրվեր ևս մեկ թեկնածու, օրինակ՝ Կարեն Կարապետյանը, եւ Սերժ Սարգսյանի օգտին քվեարկեր, ասենք, 70 տոկոսը, իսկ Կարապետյանի օգտին՝ 30 տոկոսը: Ոչ, չէր կարելի, որովհետեւ համակարգը կառուցված է այնպես, որ առաջնորդը պետք է լինի միակն ու անկրկնելին, և դրա վիճարկումն աններելի է: Սերժ Սարգսյանը ստեղծեց մի իրավիճակ, երբ երկրի իսկական տերերը տարբեր տրամաչափի օլիգարխների, կիսաքրեական ու քրեական հեղինակությունների և նախկին պաշտոնյաների թիկնապահներն ու «օգնականներն» են, որոնք թքել են ու թքում են օրենքի եւ օրենքի պահապանների վրա: Վերջին օրերը բերեցին նոր ապացույցներ՝ ոստիկանների աչքի առաջ Մասիսի քաղաքապետի եղբայրն ու իր «տղերքը» ծեծեցին ցուցարարներին ու հանգիստ հեռացան, հետո էլ Մաշտոց-Թումանյան խաչմերուկում հրոսակները զանգվածային անկարգություն արեցին ու էլի անպատիժ մնացին», – հավելում է Թադևոսյանը:

Մեդիամաքսի տնօրենը գրում,  որ 5 տարի առաջ  Սերժ Թանկյանին ուղղված նամակում Սերժ Սարգսյանը գրում էր, թե այո՛, ժամանակն է փոփոխության: Ու ոչ ոք չի կարող օրենքից բարձր լինել: Կեղծիքն ու երեսպաշտությունը, զոռբայությունն ու թշնամանքը քանդելու են հատիկ առ հատիկ ու հետևողականորեն: Արա Թադևոսյանի խոքով, զոռբայությունը ոչ միայն չի քանդվել, այլև հաղթել է Հայաստանում: Սրիկաների խրախճանքը շարունակվեց: Եվ ընդվզումը հենց դրա դեմ է: Իսկ ոստիկանության դեպքում՝  7  տարի առաջ Սերժ Սարգսյանի ուղարկած ազդակներն այդպես էլ տեղ չեն հասել: Ի՞նչ է լինելու հարցին, այսպիսի պատասխան կա.

«Կարծում եմ, պետք է հրաժարվենք մեր մեջ հնարամտորեն ներմուծված մտքից, որ եթե Սերժ Սարգսյանը թողնի Հայաստանի ղեկը, ամեն ինչ կործանվելու է, տնտեսությունը փլուզվելու է, պատերազմը վերսկվելու է և այլն: Ի վերջո, երբ 1998 թվականին Լեւոն Տեր-Պետրոսյանը հեռացավ, կյանքը չավարտվեց: Իհարկե, ցանկացած ներքաղաքական ճգնաժամ, արտահերթ ընտրություն մեծ փորձություն են Հայաստանի համար: Սակայն, եթե հիվանդի վերքերը թարախակալել են, ամեն գնով վիրահատությունից խուսափելը բերում է նրան, որ հիվանդն ի վերջո մահանում է, բայց ավելի մեծ տառապանքներ կրելով: Բայց եթե Սերժ Սարգսյանը որոշի հեռանալ, ո՞վ է գալու նրա փոխարեն: Սերժ Թանգյանը երիտասարդներին խորհուրդ է տալիս. «Այս շարժումն է ամբողջությամբ ձերն է և պետք է մնա այդպիսին՝ չենթարկվելով միջամտության քաղաքական գործիչների կողմից: Ես կարող եմ սեր տեսնել ձեր սրտերում եւ աչքերում»:

Շատ լավ է հնչում, բայց արդյո՞ք իրատեսական է: «Առանց առաջնորդների» շարժման փորձ մենք ունենք՝ ElectricYerevan-ը: Այն ապացուցեց, որ առանց հստակ առաջնորդության և անձնական պատասխանատվություն կրելու պատրաստակամության շարժումը ոչ միայն երկար կյանք չի ունենում, այլև տրոհվում եւ արժեզրկվում է:

Նիկոլ Փաշինյանն ասում է, որ պատասխանատվությունից չի խուսափում: Չհավատալու հիմքեր չունենք: Բայց ես կարծում եմ, որ եթե, օրինակ, մեկ ամսից Հայաստանում արտահերթ ընտրություններ լինեն, դրանցում հաղթելու է ոչ թե Նիկոլը, այլ Գագիկ Ծառուկյանը: Մենք ուզո՞ւմ ենք Սերժ Սարգսյանին փոխարինել Գագիկ Ծառուկյանով»,- գրում է Արա Թադևոսյանը՝ հավելելով, որ չգիտի, թե ինչպիսի հանգուցալուծում կունենա այս ճգնաժամը: Բայց գիտեի, որ եթե մենք ինքներս մեզ վրա չաշխատենք, մեր հասարակությունը «տակից» չփոխենք, քաղաքացի չդառնանք, սերն ու փոխադարձ հարգանքը իրապես մեջտեղ չբերենք, երկրի ղեկավարների փոփոխությունը շատ բան չի փոխելու մեր կյանքում: 

«Ապրիլի 20-ի երեկոյան, երբ Նիկոլ Փաշինյանը ելույթ էր ունենում հրապարակում, քայլում ու տեսնում էի, թե ինչպես են տասնյակ մեքենաներ երթևեկության կանոնների ամենակոպիտ խախտումներով երթեւեկում հրապարակից շատ հեռու: Ինչ-որ բան ինձ հուշում է, որ այդ մեքենաների ղեկերին գաղափարական մարտիկներ չէին, այլ մարդիկ, որոնք զորբայություն անելու «լեգիտիմ» հնարավորություն էին ստացել: Քանի մենք հանդուրժում ենք «փոքր» զորբաներին, նրանք կմեծանան, կդառնան «մեծ» զորբաներ ու միշտ զորբայություն կանեն՝ Սերժի, Նիկոլի կամ մեկ ուրիշի վարչապետությամբ», -հավելում է Մեդիամաքսի տնօրենը:

 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 18.04.2025

SHANTNEWS

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

19:54 18.04.2025

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է ԱՊԼ-ում թիմի խնդիրների մասին: «Մարզչի աշխատանքի ցուցիչն առաջնությունում գրանցած արդյունքներն են: Դու կարող ես լավ հանդես գալ եվրագավաթներում, սակայն քեզ գնահատում են ներքին առաջնության արդյունքներով: Իմ թիմն իր հնարավորությունից ցածր է հանդես գալիս: Մենք չենք հասցնում մի շարք գործոններում: Թիմը խնդիրներ ունի ֆիզիկական առումով: Երբ խաղում ենք […] ...

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

19:50 18.04.2025

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է Հայաստան այցելած՝ ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA)՝ Տատիանա Կատանայի ղեկավարած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման և դրա դեմ պայքարի շրջանակում Արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող հարցեր։ Նախարարի տեղակալն այս համատեքստում կարևորել է Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի ներդնումը, որոնք ուժի […] ...

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

19:46 18.04.2025

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ «Եվս մեկ օր և Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերի 6 հա տարածքում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ Նոր հիմնվող քաղաքային անտառում տնկվելու են պտղատու, դեկորատիվ և անտառային ծառատեսակներ։ Շաբաթ՝ ապրիլի 19-ին, ժամը […] ...

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

19:42 18.04.2025

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

Սպորտային մարմնամարզության երիտասարդների աշխարհի չեմպիոն Համլետ Մանուկյանն աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում անընդմեջ նժույգ թափերում նվաճել է ոսկե մեդալ: Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող աշխարհի գավաթի 5-րդ փուլի եզրափակչում Մանուկյանը վաստակել է 14,700 միավոր: ...

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

19:37 18.04.2025

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

Շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը մասնակցում է Leasing EXPO 2025 խոշոր ցուցահանդեսին, որը մեկ հարթակում համախմբում է տարբեր ոլորտներում օգտագործվող ժամանակակից սարքավորումներ և ֆինանսավորման լուծումներ։ Ցուցահանդեսում Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացված է առանձին տաղավարով՝ իր ենթակա կառույցներով, որոնց թվում է նաև Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը։ Տաղավարում ներկայացվում են գրասենյակի իրականացրած և ընթացիկ բնապահպանական ծրագրերը, […] ...

BACK_TO_TOP