16:15 03.10.2018
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Սիրիա է հասցրել սեփական արտադրության Ս-300 հակաօդային պաշտպանության համակարգերը։ Այս մասին Ռուսաստանի ՊՆ ղեկավարը զեկուցել է երկրի Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում, իսկ մատակարարումն ապացուցող կադրերը հրապարակվել են ռուսական հեռուստատեսությամբ։
https://youtu.be/H4lVsAEijL4?t=53s
49 միավոր տեխնիկան, որ ուղարկվել է Սիրիա, ներառում է հրթիռների արձակման կայաններ (4 միավոր), ռադարներ և այլ տեխնիկա, որոնք մտնում են բուն համակարգի մեջ։ Դրանց կիրառությունը սիրիացի զինվորականներին սովորեցնելը կտևի մոտ 3 ամիս։ Այս մասին ԱԽ նիստում հայտարարել է պաշտպանության նախարարը։ Նրա խոսքերով՝ համակարգերի մեջ ներառված են նաև ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ։
Իսրայելի պաշտպանության նախարարը, արձագանքելով այս լուրին, հայտարարել է, որ իրենք ուրախ չեն մատակարարման համար, բայց չեն դադարեցնելու իրենց օդուժի գործողությունները Սիրիայի տարածքում։
«Չեմ կարող ասել, թե մենք ուրախ ենք Ս-300-ների առկայության համար։ Միաժամանակ, սա այն հարցն է, որտեղ մենք այլ ելք չունենք։ Այստեղ որոշում չկայացնելու որևէ հնարավորություն չկա»,- հայտարարել է Ավիգդոր Լիբերմանը։
Այս համակարգերը դեռ տարիներ առաջ պետք է մատակարարվեին Սիրիային՝ երկրի իշխանությունների պատվերով։ Սակայն Ռուսաստանը, անսալով Իսրայելի խնդրանքին, չէր ուղարկել համակարգերը։ Պատճառը, հավանաբար, վերջերս սիրիական հակաօդային պաշտպանության համակարգի կողմից Ռուսաստանի ռազմական ինքնաթիռի խոցումն է, ինչի համար ռուս զինվորականները մեղադրում են հենց Իսրայելին։
Նրանց կարծիքով՝ Իսրայելի օդուժի ինքնաթիռները հարվածներ են հասցրել Սիրիայի տարածքում, ապա թաքնվել Ռուսաստանի օդուժի ինքնաթիռի հետևում։ Երբ Սիրիայի ՀՕՊ-ը փորձել է չեզոքացնել իսրայելական ինքնաթիռները, հրթիռները դիպչել են ռուսական ինքնաթիռին։ Դրանից հետո Ռուսաստանը հայտարարել է, որ թեև նախկինում Իսրայելի խնդրանքով Սիրիային չէր փոխանցում Ս-300 համակարգերը, հիմա կանի դա։
09:14 19.04.2025
Պետդեպը զգուշացրել է, որ ԱՄՆ-ը տարիներով չի զբաղվի Ուկրաինայի հարցով08:30 19.04.2025
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ջրանցքից22:57 18.04.2025
Ովքե՞ր են Մեսսիի որդիների սիրելի ֆուտբոլիստները21:07 18.04.2025
Լավագույնները չեն լացում․ Վալդերաման՝ Վինիսիուսի մասին20:27 18.04.2025
Ֆլիկը խիտ օրացույցի պատճառով քննադատել է Լա լիգայի ղեկավարներին19:54 18.04.2025
Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին19:00 18.04.2025
«Բարսելոնան» մեր զույգի ֆավորիտը չէ․ «Ինտերի» նախագահ18:18 18.04.2025
Մեծ Բրիտանիայի դեսպանը Սյունիքի մարզում հանդիպել է ԵՄ դիտորդների հետ18:06 18.04.2025
Խաչանովը Բարսելոնայի մրցաշարի կիսաեզրափակչում է16:00 18.04.2025
Ֆլիկը ցանկանում է թիմում տեսնել «Բավարիայի» աստղին15:35 18.04.2025
Հուսով եմ, որ Մեսսին կխաղա հաջորդ Մունդիալում․ Կլաուդիո Տապիա09:14 19.04.2025
Պետդեպը զգուշացրել է, որ ԱՄՆ-ը տարիներով չի զբաղվի Ուկրաինայի հարցովԵվրամիությունը պետք է հասկանա, որ ԱՄՆ-ը տարիներ շարունակ չի քննարկի Ուկրաինայի հարցը, Fox News-ին ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Թեմմի Բրյուսը։ «Կարծում եմ, որ եվրոպացի գործընկերների համար կարևոր է լսել, որ մենք դա չենք անելու մեկ տարի: Մենք հանդիպումների մասին հանդիպումներ չենք ունենա: Մենք չենք սպասի, չենք հուսա և մեծ ջանք չենք գործադրի զուտ ջանքերի համար, […] ...
08:55 19.04.2025
Վանաձորում այրվել է բնակելի տնակԱպրիլի 19-ին, ժամը 00:25-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Թևոսյան փողոցում այրվում է բնակելի տնակ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։54-ին, մարվել՝ 01։50-ին։ Այրվել են տնակը (մոտ 40 քմ)՝ գույքով և […] ...
08:30 19.04.2025
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ջրանցքիցԱպրիլի 18-ին, ժամը 21:28-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգավանդ գյուղում ավտոմեքենան ընկել է ջրանցքը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից […] ...
00:00 19.04.2025
Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարանԵրևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:59 18.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:57 18.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...