12:01 03.10.2018
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր խորհրդարանում ժամը 10-ին մեկնարկած նիստը չի կայացել քվորում չլինելու պատճառով: 105 պատգամավորներից գրանցվել էր 41 պատգամավոր: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը պատգամավորներին առաջարկեց աշխատասենյակներում աշխատել, ժամը 11-ին, եթե քվորում լինի, քարտուղարության հրավերով գալ դահլիճ, որպեսզի կարողանան պատշաճ քվեարկել և ընդունել այն օրենքները, որոնք անհրաժեշտ են ապագայում իրենց աշխատանքի համար: Մեկ ու կես ժամ անց պատգամավորները դարձյալ հավաքվել են:
«Բոլոր պատգամավորներին հրավիրում եմ դահիճ», – ասել է Բաբլոյանը՝ հավելելով, որ դահլիճում չեն Ալեն Սիմոնյանը և Լենա Նազարյանը:
«Քվեարկվող նախագծերից առնվազն 3-ը կառավարության ծրագրերն են, դրա համար ֆրակցիաները թող համապատասխան եզրակացություն անեն, որ մենք կարողանանք աշխատել: Նորից հրավիրում եմ Ալեն Սիմոնյանին և Լենա Նազարյանին, խնդրում եմ գալ դահլիճ՝ քվեարկելու, որպեսզի կարողանանք ապահովել կառավարության բնականոն աշխատանքը»,- հավելել է ԱԺ նախագահը:
Որոշ ժամանակ անց Արա Բաբլոյանն արդեն հայտարարել է, որ ընդմիջում են աշխատանքը 30 րոպեով:
«Խնդրում եմ 12-ին հավաքվենք, որպեսզի կարողանանք քվեարկել մեր նախագծերը»,- ասել է Արա Բաբլոյանը:
Նշենք, որ առավոտյան 105 պատգամավորներից գրանցվել էին միայն 41-ը: «ԱԺ կանոնակարգ» օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն`գրանցումը շարունակվում է մինչև անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցվելը, բայց ոչ ավելի, քան 4 ժամ:
15:22 19.04.2025
Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդինԱպրիլի 16-ին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մարզադաշտում գտնվող քաղաքացու մոտ կա մարտական ատրճանակ: Նույն օրը` ժամը 19:30-ին, համայնքային ոստիկանները ձերբակալել և Կոտայքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդին: Նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, նաև` մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ […] ...
15:11 19.04.2025
Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացունԱպրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...
14:50 19.04.2025
Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճԱյս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...
14:16 19.04.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա ԲալաևայինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...