Արտակ Զեյնալյանն այցելել է «Վանաձոր» ՔԿՀ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC

Արտակ Զեյնալյանն այցելել է «Վանաձոր» ՔԿՀ

11:13 03.10.2018

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հոկտեմբերի 2-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանի ուղեկցությամբ այցելել է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ, շրջայց կատարել հիմնարկում, տեղում ծանոթացել խնդիրներին, տվել համապատասխան հանձնարարականներ և զրուցել դատապարտյալների ու կալանավորված անձանց հետ:

Նախարարությունից հայտնում են, որ «Վանաձոր» ՔԿՀ-ի անձնակազմի հետ հանդիպմանը նախարար Զեյնալյանը նշել է, որ ԱՆ քրեակատարողական ծառայությունը ՀՀ անունից իրականացնում է դատարանների կողմից նշանակված պատիժները, որոնք պետք է կատարվեն այնպես, որ մարդու պատիվն ու արժանապատվությունը չնվաստացվեն և չդառնան պատիժ, որը նախատեսված չէ Սահմանադրությամբ և օրենքով:

«Դա մեզնից յուրաքանչյուրից պահանջում է անձնական ու մասնագիտական բարձր որակներ: Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո քաղաքականություն է փոխվել, և վերաբերմունքը պետք է լինի մարդակենտրոն: Յուրաքանչյուր քրեակատարողական ծառայողից պահանջվում է լինել պատասխանատու ոչ միայն իր համար և իր անունից, այլ հիմնարկի, Արդարադատության նախարարության և ՀՀ կառավարության: Ուստի իմ կոչն ու պատգամը ձեզ, որը, վստահ եմ,  մշտապես փոխանցում է նաև ՔԿ ծառայության պետը, հետևյալն է ՝ լինել զգոն և բարձր պահել քրեակատարողական ծառայողի պատիվը»,- ասել է նախարարը, բոլորին մաղթել բարի ծառայություն և հույս հայտնել, որ դրական փոփոխությունները հատկապես կզգան ՔԿՀ-ներում պահվող անձինք:

Այնուհետև, Արտակ Զեյնալյանը ծառայության ղեկավար անձնակազմի հետ շրջել է քրեակատարողական հիմնարկի տարածքում, եղել բնակելի գոտում, հանձնուքների ընդունման սենյակում, ճաշարանում, որտեղ ծանոթանացել է սննդի պահման պայմաններին, օրվա ճաշացանկին և համտեսել ՔԿՀ-ներում պահվող անձանց համար պատրաստված սնունդը:

«Վանաձոր» ՔԿ հիմնարկի պետ Արտակ Հովհաննիսյանը նախարարին տեղեկացրել է, որ սննդի որակի բարելավումից հետո աճել է դրանից օգտվել ցանկացող դատապարտյալների և կալանավորված անձանց թիվը:

Այցի ավարտին նախարար Զեյնալյանը «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի տնօրեն Մարատ Սևոյանի ուղեկցությամբ եղել է նաև հիմնարկի տարածքում գործող հացի և փայտամշակման արտադրամասերում, որտեղ զբաղվածության ապահովման նպատակով ներգրավված են նաև դատապարտյալներ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 18.04.2025

SHANTNEWS

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

19:54 18.04.2025

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է ԱՊԼ-ում թիմի խնդիրների մասին: «Մարզչի աշխատանքի ցուցիչն առաջնությունում գրանցած արդյունքներն են: Դու կարող ես լավ հանդես գալ եվրագավաթներում, սակայն քեզ գնահատում են ներքին առաջնության արդյունքներով: Իմ թիմն իր հնարավորությունից ցածր է հանդես գալիս: Մենք չենք հասցնում մի շարք գործոններում: Թիմը խնդիրներ ունի ֆիզիկական առումով: Երբ խաղում ենք […] ...

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

19:50 18.04.2025

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է Հայաստան այցելած՝ ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA)՝ Տատիանա Կատանայի ղեկավարած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման և դրա դեմ պայքարի շրջանակում Արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող հարցեր։ Նախարարի տեղակալն այս համատեքստում կարևորել է Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի ներդնումը, որոնք ուժի […] ...

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

19:46 18.04.2025

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ «Եվս մեկ օր և Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերի 6 հա տարածքում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ Նոր հիմնվող քաղաքային անտառում տնկվելու են պտղատու, դեկորատիվ և անտառային ծառատեսակներ։ Շաբաթ՝ ապրիլի 19-ին, ժամը […] ...

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

19:42 18.04.2025

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

Սպորտային մարմնամարզության երիտասարդների աշխարհի չեմպիոն Համլետ Մանուկյանն աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում անընդմեջ նժույգ թափերում նվաճել է ոսկե մեդալ: Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող աշխարհի գավաթի 5-րդ փուլի եզրափակչում Մանուկյանը վաստակել է 14,700 միավոր: ...

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

19:37 18.04.2025

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

Շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը մասնակցում է Leasing EXPO 2025 խոշոր ցուցահանդեսին, որը մեկ հարթակում համախմբում է տարբեր ոլորտներում օգտագործվող ժամանակակից սարքավորումներ և ֆինանսավորման լուծումներ։ Ցուցահանդեսում Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացված է առանձին տաղավարով՝ իր ենթակա կառույցներով, որոնց թվում է նաև Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը։ Տաղավարում ներկայացվում են գրասենյակի իրականացրած և ընթացիկ բնապահպանական ծրագրերը, […] ...

BACK_TO_TOP