Խոսակցությունը հասել է վարչապետի ականջին․ լուրջ բախում Սասուն Միքայելյանի և Նիկոլ Փաշինյանի միջև. «Փաստ» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+15.09 oC

Խոսակցությունը հասել է վարչապետի ականջին․ լուրջ բախում Սասուն Միքայելյանի և Նիկոլ Փաշինյանի միջև. «Փաստ»

08:49 03.10.2018

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հրազդանի քաղաքապետի ընտրությունների շուրջ աղմուկը չի դադարում: Այն բանից հետո, երբ առաջադրվեց նաև Սասուն Միքայել յանի որդին՝ Սևակ Միքայել յանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի քարտուղար Վահան Կոստանյանը հայտարարեց, թե իրենք չեն աջակցում նրան, բայց և նոր թեկնածու չեն առաջադրում: Սա, իհարկե, մտածված քայլ է, ինչը թույլ կտար ՔՊ–ին հեռու պահել առկա անհանգստություններից, որ այս կուսակցության ներկայացուցիչներն էլ են գնում ՀՀԿ–ի՝ «տեղական ընտանեկան ֆեոդալականության» ճանապարհով և որ Սասուն Միքայելյանն էլ ՔՊ–ի Մանվել Գրիգորյանն է դառնում:

Սակայն, որքան էլ վերջինս պնդի, որ ինքն էլ է կողմ, որ ՔՊ–ն չսատարի իր որդուն, մեր տեղեկություններով, լուրջ բախում է եղել վարչապետի ու Սասուն Միքայելյանի միջև: Ըստ մեր աղբյուրների՝ երբ օրեր առաջ Ս.Միքայելյանին հարցրել են, թե Նիկոլ Փաշինյանի «դաբրոն» ունի՞, որ որդուն առաջադրում է Հրազդանի քաղաքապետի թեկնածու, Սասուն Միքայել յանը մոտավորապես այսպիսի պատասխան է տվել, թե միշտ ինքն է «դաբրո» տվել, հիմա ինչո՞ւ պիտի «դաբրոյի» սպասի:

Այս խոսակցությունը, բնականաբար, հասել է վարչապետի ականջին, ով առանց այն էլ դեմ է, որ «ժառանգականության», «խնամիաբարեկամականության» սկզբունքը գործի ՔՊ–ում, արդյունքում զայրացած Նիկոլ Փաշինյանը որոշում է կայացրել հեռու մնալ այս առաջադրումը ՔՊ–ի հետ կապելու հեռանկարից, չնայած, որ Սևակ Միքայելյանը ՔՊ տարածքային կառույցի ղեկավարն է, իսկ հայրը՝ Սասուն Միքայել յանը՝ իրավաբանորեն ՔՊԿ ղեկավարը»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ուժի մեջ են մտել անհատական շարժունակության միջոցներով երթևեկության կանոնները. ՆԳՆ

18:22 25.11.2024

Ուժի մեջ են մտել անհատական շարժունակության միջոցներով երթևեկության կանոնները. ՆԳՆ

Հայաստանում, մասնավորապես՝ Երևանում, էականորեն շատացել են էլեկտրական շարժիչով անհատական շարժունակության տրանսպորտային միջոցները: ՆԳՆ նախաձեռնած օրենսդրական կարգավորումներով սահմանվում է «անհատական շարժունակության միջոց» հասկացությունը, կանոնակարգվում է անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցներով (էլեկտրական սկուտեր, էլեկտրական սքեյթբորդ, գիրոսկուտեր, սեգվեյ, միանիվ և այլ նմանատիպ միջոցներ) երթևեկությունը։ Օրենսդրական փոփոխություններով սահմանվել է. • անհատական շարժունակության միջոց վարելու իրավունք ունեն 18-ից բարձր տարիք ունեցող, […] ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

18:16 25.11.2024

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Ծիլքար գյուղում տեղում է ձյուն։ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է […] ...

Մեկնարկել է «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավը

18:11 25.11.2024

Մեկնարկել է «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավը

Գենդերային թեմատիկ խմբի ընդլայնված հանդիպմամբ մեկնարկել է «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավը։ Այս մասին տեղեկացնում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Միջոցառման շրջանակում անդրադարձ է կատարվել Ընտանեկան բռնության օրենքի ընդունումից հետո իրականացված աշխատանքներին և նախանշվել առաջիկա հինգ տարիների հիմնական առաջնահերթություններն ու գործողությունները․ ներկայացվել են Հայաստանում ընտանեկան բռնության դեմ պայքարում արձանագրված ձեռքբերումներն ու մարտահրավերները։ Հանդիպմանը […] ...

ԵԽ ներկայացուցչի հետ քննարկվել են դատաիրավական, հակակոռուպցիոն, քրեակատարողական և պրոբացիայի ծառայությունների բարեփոխումները

18:06 25.11.2024

ԵԽ ներկայացուցչի հետ քննարկվել են դատաիրավական, հակակոռուպցիոն, քրեակատարողական և պրոբացիայի ծառայությունների բարեփոխումները

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Ջանլուկա Էսպոզիտոյի հետ: Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել ԵԽ-ի կողմից Արդարադատության նախարարությանը մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ իրականացվող ռազմավարական բարեփոխումների և ժողովրդավարական կառուցակարգերի զարգացման օրակարգին ցուցաբերվող աջակցության համար։ Կողմերը քննարկել են ԵԽ-ի կողմից իրականացվող ծրագրերի […] ...

SHANTNEWS

18:00 25.11.2024

SHANTNEWS

«Ատալանտան» հետաքրքրված է Սպերցյանով

17:55 25.11.2024

«Ատալանտան» հետաքրքրված է Սպերցյանով

Իտալիայի Ա սերիան ներկայացնող «Ատալանտան» հետաքրքրված է ռուսական «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայություններով, հայտնում է «РБ Спорт»-ը։ 24-ամյա ֆուտբոլիստի գործակալ Ռաֆաելա Պիեմենտան բոլորովին վերջերս հանդիպել է Բերգամոն ներկայացնող ակումբի ղեկավարների հետ։ Կողմերը Սպերցյանի հավանական տեղափոխության հարցում բանակցություններ են վարել։ Հայ ֆուտբոլիստի տեղափոխությունն իտալական ակումբ 2025 թ. ձմռանը քիչ հավանական է, սակայն […] ...

BACK_TO_TOP