19:22 02.10.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց դեկտեմբերի առաջին կեսին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին: SHANTNEWS.am-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք իրենց մասով մինչև դեկտեմբեր պատրաստ կլինեն, վարչապետին առընթեր Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը նշեց.
«Կհասցնենք, Ընտրական օրենսգրքի հայեցակարգը արդեն հրապարակված է, նախագիծը հավանաբար կհրապարակվի վաղը կամ մյուս օրը»:
Անդրադառնալով դեկտեմբերին ընտրությունների անցկացմանը խոչընդոտելու հնարավոր փորձերին՝ Իոաննիսյանն ասաց.
«Ես քաղաքական գործիչ չեմ, ես չեմ կարող ասել, թե ով ինչպես է փորձելու խանգարել արտահերթ ընտրությունների սցենարին, ուղղակի ասեմ, որ որպես քաղաքացի, ժողովրդավարությամբ զբաղվող հասարակական կազմակերպության ղեկավար, պնդում եմ, որ արտահերթ ընտրությունները Հայաստանին պետք են և պետք են օդ ու ջրի պես: Կլինեն դրանք դեկտեմբերին, թե մարտին, շատ տարբերություն գոնե ես չեմ տեսնում»:
Ամեն դեպքում, Իոաննիսյանը հավաստիացրեց` այնպես են աշխատում ԸՕ նախագծի, օրենսդրական բարեփոխումների առումով, որ դեկտեմբերին ընտրությունների սցենարը պատրաստ լինի նոր օրենսգրքով:
«Մեր մասով ևս մեկ անգամ վստահեցնում եմ՝ որևէ խոչընդոտ չկա, ոչինչ չի խանգարելու, որ արտահերթ ընտրություններ լինեն և լինեն նոր օրենսգրքով»,- ասաց նա:
19:51 29.04.2025
Գորիս-Հարթաշեն ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժածԱպրիլի 29-ին, ժամը 16:06-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Հարթաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գորիս-Հարթաշեն ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են «Lexus», «VAZ» և «Renault» մակնիշների ավտոմեքենաները․ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի […] ...
17:14 29.04.2025
Խաչանովը պարտվեց Փոլին․ Մադրիդի «Մասթերս»Ռուսաստանը ներկայացնող և չեզոք դրոշի ներքո հանդես եկող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը երկրորդ մրցախաղը անցկացրեց Մադրիդի «Մասթերսում»: Երրորդ շրջանում աշխարհի 25-րդ ռակետի մրցակիցը 12-րդ ռակետ, ամերիկացի Թոմի Փոլն էր: Մրցախաղն ավարտվեց ամերիկացու հաղթանակով՝ 6-3, 3-6, 6-2։ Փոլը 1/8 եզրափակչում կմրցի Ջեք Դրեյփեր – Մատեո Բերետինի մրցախաղի հաղթողի հետ: Madrid Open-ը մեկնարկել է ապրիլի 24-ին և […] ...
17:06 29.04.2025
Ազգային պարին նվիրված ֆլեշմոբ՝ Երևանում և մարզերումԱպրիլի 29-ին՝ ժամը 18:00-ին, ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ Երևանում և ՀՀ մարզերում կիրականացվի ֆլեշմոբ՝ նվիրված Պարի միջազգային օրվան: Պարային հանդիսությանը մասնակից կդառնան ՀՀ պարային խմբերը․ ուղիղ ժամը 18:00-ին ընտրված հարթակներում կհնչի ավանդական քոչարու երաժշտությունը, որը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։ Երևանում ֆլեշմոբը կիրականացվի 4 հարթակում՝ Ազատության հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Հանրապետության հրապարակում և ԿԳՄՍ […] ...
16:57 29.04.2025
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը Ստոկհոլմում էՀայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի միջեւ ժողովրդավարական համագործակցության զարգացման ծրագրի շրջանակում ապրիլի 28-29-ը Ստոկհոլմում է գտնվում ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի եւ ՇԹ Ռիկսդագի միջեւ ժողովրդավարական համագործակցության զարգացման ծրագրի աշխատանքային խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ՀՀ […] ...
16:50 29.04.2025
Պարի միջազգային օրվա շրջանակում ոլորտի մի շարք ներկայացուցիչներ պարգևատրվել ենԱյսօր Պարի միջազգային օրն է․ այդ կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ոլորտի մի շարք ներկայացուցիչների պարգևատրել է ԿԳՄՍՆ մեդալով, պատվոգրերով ու շնորհակալագրերով: Պարգևների հանձնման արարողությանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Պարգևատրվել են ՀՀ մարզերի և Երևանի պետական և ոչ պետական համույթների ներկայացուցիչներ: Ոլորտում երկարատև գործունեության և […] ...
16:44 29.04.2025
Ծանրամարտի կանանց և տղամարդկանց Հայաստանի հավաքականները` դասակարգման առաջատարներԾանրամարտի եվրոպական ֆեդերացիան թարմացրել է կանանց և տղամարդկանց հավաքականների դասակարգման աղյուսակները` ներկայացնելով թոփ-6-երը: Կանանց և տղամարդկանց Հայաստանի հավաքականները առաջատարներն են: Կանանց հավաքականը 581 միավորով է առաջին տեղում, տղամարդկանցը` 652 միավորով: Հիշեցնենք, որ Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում կանանց և տղամարդկանց Հայաստանի հավաքականները հաղթել էին թիմային պայքարում: ...