17:43 02.10.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան այս տարվա դեկտեմբերին: Վարչապետը երկու տարբերակ է առանձնացրել. եթե պարզվի, որ իբրև վարչապետ ինքը ժողովրդի ներկայացուցիչն է, ընտրությունները կկայանան, հակառակ դեպքում ընտրություններ չեն լինի:
Խորհրդարանում «ԱԺ կանոնակարգ օրենքի» փոփոխությունները, ըստ որոնց` պատգամավորների՝ իրենց անկախ պատճառներով ԱԺ նիստից բացակայելու դեպքում ԱԺ նիստը կարող է ընդհատվել խորհրդարանի նախագահի որոշմամբ, Փաշինյանի խոսքերով` միտումնավոր են արվում: Վարչապետը վերահաստատեց, որ Հայաստանում կա հակահեղափոխություն և ընդգծեց` այդպիսին են այն ուժերը, ովքեր պաշտպանել են և պատրաստվում են պաշտպանել այդ նախագիծը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ԱԺ խմբակցությունների հետ բանակցություններ էր սկսել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցով:
Երեկ նա հանդիպել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ:
16:42 17.04.2025
Հայաստան-Ադրբեջան նոր սրացում և նոր պատերազմ չի լինելու. Փաշինյան15:51 17.04.2025
«Նյուքասլը» բարձրանում է ԱՊԼ-ի 3-րդ տեղ16:30 17.04.2025
Ընդերքի ապօրինի արդյունահանման հետևանքով պետությանը պատաճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս․ կան ձերբակալվածներՀամայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Արմավիրի մարզի Արաքս գյուղի բնակիչ 72-ամյա տղամարդը, խախտելով ընդերքի օգտագործման պահանջները, առանց պետական հաշվառման և գրանցման, իրացնելու նպատակով արդյունահանել է ավելի քան երկու հազար խորանարդ մետր ավազակոպճային խառնուրդ ու գլաքար` պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս: Ապրիլի 8-ին համայնքային ոստիկաններն այցելել են Արաքս գյուղ ու […] ...
16:24 17.04.2025
Հայաստանի հավաքականը նահանջում է․ հոկեյի աշխարհի IV դիվիզիոնի առաջնությունԵրևանում ընթացող տափօղակով հոկեյի աշխարհի IV դիվիզիոնի առաջնության չորրորդ տուրում Հայաստանի հավաքականը լրացուցիչ ժամանակում 4-5 հաշվով պարտվել է Քուվեյթի թիմին։ Հայաստանի հավաքականը պարտվում էր 0-4 հաշվով, սակայն կարողացել է հավասարեցնել հաշիվը և խաղը տեղափոխել լրացուցիչ ժամանակ։ Ավելին անել մեր հավաքականը չի կարողացել։ Լրացուցիչ ժամանակի երկրորդ րոպեին մրցակիցը ևս մեկ դիպուկ տափօղակ է նետել ու հաղթանակ […] ...
16:18 17.04.2025
Մեր պետության հարատևությունն ապահովելու այսպիսի շանս երբեք չենք ունեցել. վարչապետՀայաստանն իր հազարամյա պատմության մեջ պետության հարատևությունն ապահովելու այնպիսի շանս, որը կա հիմա, երբեք չի ունեցել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ ամբիոնից նման դիրքորոշում է հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Վերջին 7 տարիներին մենք առաջնորդել ենք Հայաստանը, մենք տեսել ենք պարտություն և ձախողում, մենք տեսել ենք լաց և ատամների կրճտոց, մենք տեսել ենք ողբերգություն և ցասում: Բայց […] ...
16:12 17.04.2025
Միջպետական հետախուզման մեջ գտնվող 59-ամյա տղամարդը հայտնաբերվել էՔրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացած օպերատիվ տվյալն իրացրին ապրիլի 15-ին: Ժամը 15:00-ին Էջմիածին քաղաքի Միչուրինի փողոցում նրանք հայտնաբերեցին և վարչություն տեղափոխեցին Ռուսաստանի իրավապահների կողմից դրամախաղ ապօրինի կազմակերպելու և վարելու մեղադրանքով մարտի 24-ից միջպետական մակարդակով հետախուզման մեջ գտնվող 59-ամյա տղամարդու: Նրա հայտնաբերման մասին հետախուզումը նախաձեռնող մարմինը տեղեկացվել է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...
16:06 17.04.2025
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան ընդառաջ Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է ոլորտի նվիրյալներինԱպրիլի 18-ը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է: Օրվան ընդառաջ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է ոլորտի երախտավորներին՝ շնորհակալություն հայտնելով ներդրած ջանքերի և սրտացավ աշխատանքի համար: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանը: Պատմության և […] ...
16:00 17.04.2025
Ձերբակալվել է «Տելեգրամով» թմրամիջոցներ վաճառող անձ․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է կոկաինՔրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին ապրիլի 11-ին: Ժամը 22.10-ին Երևանի Սայաթ-Նովայի պողոտայում, իր բնակության հասցեի մոտ, իրավապահները ձերբակալեցին «Տելեգրամ» սոցիալական հարթակում գրանցված էջերի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու մեջ կասկածվող 30-ամյա տղամարդու: Այդ պահին նրա հետ էր նաև 26-ամյա երիտասարդ, որը դիմեց փախուստի, ինչը, սակայն, […] ...