10:18 11.09.2017
Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որով Փհենյանը Վաշինգտոնին նախազգուշացնում է, որ պատրաստ է աննախադեպ միջոցների դիմել: «ԱՄՆ-ի կողմից ճնշումն արդեն չափազանց անխոհեմ փուլ է մտել»,-ասված է հայտարարության մեջ: Ըստ Հյուսիսային Կորեայի՝ ջրածնային զենքի փորձարկումից հետո ԱՄՆ-ն մանիպուլյացիայի է ենթարկում ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին, որպեսզի խստացնի իր նկատմամբ պատժամիջոցները: Ջերմամիջուկային այդ հզոր զենքը մշակվել է ԱՄՆ-ի կողմից թշնամական գործողությունները զսպելու և Կորեական թերակղզում միջուկային պատերազմը կանխելու նպատակով: Փհենյանը նաև հայտարարել է, որ ուշի ուշով հետևում է Միացյալ Նահանգների գործողություններին և պատրաստ է հակահարված տալ:
«Այն գործողությունները, որոնք կձեռնարկի ԿԺԴՀ-ն, այնպիսի մեծ ցավ և տառապանք կպատճառեն Միացյալ Նահանգներին, ինչպիսիք ԱՄՆ-ն չի տեսել իր ողջ պատմության ընթացքում», – նշվում է հայտարարության մեջ:
ԿԺԴՀ-ի Արտաքին գործերի նախարարությունը հավելել է, որ լիակատար ոչնչացումից խուսափելու համար ԱՄՆ-ն պետք է դադարեցնի Հյուսիսային Կորեայի հետ քաղաքական, տնտեսական եվ ռազմական բախումը:
ԱՄՆ-ի պահանջով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է քվեարկություն անցկացնի Փհենյանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցով: ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևում առաջարկվում է Հյուսիսային Կորեայի նկատմամբ նավթային էմբարգո ներմուծել, արգելել հյուսիսկորեական տեքստիլի ձեռքբերումը և սահմանափակել արտասահմանում ԿԺԴՀ քաղաքացիներին աշխատանքի տեղավորելը:
Հիշեցնենք, որ վերջին ամիսներին Հյուսիսային Կորեան միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների ակտիվ փորձարկումներ է իրականացնում: Վերջին՝ թվով վեցերորդ փորձարկումը իրականացվել է ջրածնային ռումբով: Ի պատասխան նախորդ փորձարկումների՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն որոշում էր կայացրել խիստ պատժամիջոցներ սահմանել ԿԺԴՀ-ի դեմ, այդ թվում՝ ածխի, երկաթի, ծովամթերքի եվ այլ ապրանքների արտահանման արգելք, երկրում ներդրումների սահմանափակում:
11:18 30.11.2024
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի է խաղացել Մոլդովայի թիմի հետ10:36 30.11.2024
ՀՀ մի շարք ավտոճանապարհներին առկա է մերկասառույց09:28 30.11.2024
Ո՞րն է շաքարի օրական թույլատրելի չափաբաժինը23:25 29.11.2024
Պոգբան գրավիչ առաջարկ է ստացել Անգլիայից22:50 29.11.2024
Յամալը շարք է վերադարձել21:12 29.11.2024
Իտալիայում համընդհանուր գործադուլ է անցկացվել20:48 29.11.2024
Պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ19:57 29.11.2024
Հայ պատանի շախմատիստների հաջողությունները Իտալիայում19:07 29.11.2024
Գվարդիոլան պարզաբանել է ինքնավնասման մասին հայտարարությունը18:14 29.11.2024
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին18:05 29.11.2024
ՄԱԿ-ը հայտնում է, որ Սիրիայում 3 օրում 27 խաղաղ բնակիչ է զոհվել17:30 29.11.2024
Շոլցը Զելենսկիին պատմել է Պուտինի հետ զրույցի մանրամասները11:18 30.11.2024
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի է խաղացել Մոլդովայի թիմի հետՖուտբոլի կանանց Հայաստանի հավաքականը նոյեմբերի 28-ին Մոլդովայի Վադուլ Լուի Վոդա քաղաքում տեղի ունեցած ընկերական խաղում ոչ-ոքի է խաղացել Մոլդովայի թիմի հետ։ Կողմերը միմյանց դարպասը գրավել են մեկական անգամ։ Հայաստանի հավաքականից գոլի հեղինակ է դարձել Լառա Կազանչյանը: Կանանց Հայաստանի հավաքականը ևս մեկ ընկերական խաղ կանցկացնի Մոլդովայի թիմի հետ դեկտեմբերի 1-ին, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։ ...
11:12 30.11.2024
Հասմիկ Տոլմաջյանը հանդիպում է ունեցել Վալերի Ֆրելանի հետՆոյեմբերի 27-ին Ժնևի ՄԱԿ-ի Գրասենյակում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպում է ունեցել Հակամարտության գոտիներում մշակութային ժառանգության պաշտպանության դաշինքի (ԱԻՖ/ ALIPH) տնօրեն Վալերի Ֆրելանի հետ։ Հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: «Հանդիպման ընթացքում դեսպան Տոլմաջյանն ընդգծել է Հակամարտության գոտիներում մշակութային ժառանգության պաշտպանության դաշինքի գործունեության արդիականությունն ու կարևորությունը մշակութային ժառանգության պահպանության ու պաշտպանության հարցում։ ՀՀ մշտական […] ...
11:00 30.11.2024
ՄԱԿ. Գազայում մոտ 1 միլիոն մարդ չունի համապատասխան ձմեռային կացարաններԳազայի հատվածի առնվազն 1 միլիոն բնակիչ չունի համապատասխան կացարան՝ ձմեռային ցուրտ եղանակից պաշտպանելու համար։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի զեկույցում։ «Գազայի հատվածում բնակարանային կարիքների մեկ քառորդից պակասն է բավարարված, ինչը մոտ 1 միլիոն մարդու վտանգի տակ է դնում դաժան եղանակային պայմաններում, քանի որ մոտենում է ձմեռը»,-նշվում է փաստաթղթում: Միջազգային կազմակերպության տվյալներով՝ […] ...
10:52 30.11.2024
«Բարսելոնան» նշում է հիմնադրման 125-ամյակըՈւղիղ 125 տարի առաջ՝ 1899 թվականի նոյեմբերի 29-ին, հիմնադրվել է «Բարսելոնան»։ Այս առիթով կատալոնական ակումբը սոցցանցերում հրապարակում է արել։ «1899 թ. նոյեմբերի 29-ին Ժոան Գամպերը և տասնմեկ այլ տղամարդիկ հանդիպեցին Գիմնաս Սոլում՝ ստեղծելու մի ասոցիացիա, որը կրելու էր քաղաքի անունը և զինանշանը: Նույն օրը հիմանդրվեց «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբը։ Շնորհավոր 125-ամյակդ, «Բարսելոնա»: Մենք կարող ենք շատ […] ...
10:46 30.11.2024
Իսրայելի պաշտպանության բանակը թույլ է տվել սկսել քաղաքների վերակառուցումը Լիբանանի հետ սահմանինԻսրայելի պաշտպանության բանակի հյուսիսային հրամանատարությունը թույլ է տվել Լիբանանի հետ սահմանին գտնվող քաղաքների քաղաքապետերին սկսել վերականգնողական աշխատանքները։ Այս մասին հայտնում է The Times of Israel թերթը։ Նման հրաման է տվել երկրի զինված ուժերի Հյուսիսային հրամանատարության ղեկավար, գեներալ-մայոր Օրի Գորդինը քաղաքների նահանգապետերի հետ հանդիպման ժամանակ։ Նա նաև նշել է, որ բանակն ուժեղացնում է իր սահմանային պաշտպանությունը […] ...
10:36 30.11.2024
ՀՀ մի շարք ավտոճանապարհներին առկա է մերկասառույցՆոյեմբերի 30-ին՝ ժամը 10։30-ի դրությամբ, Աշոցքի, Ամասիայի, Արագածի, Սևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ «Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,-նշված է հաղորդագրության մեջ։ ...