Ֆրանկոֆոնիայի շրջանակում Հայաստան կժամանի 40-ից ավելի երկրի նախագահ. ի՞նչ փուլում են նախապատրաստական աշխատանքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+6.09 oC

Ֆրանկոֆոնիայի շրջանակում Հայաստան կժամանի 40-ից ավելի երկրի նախագահ. ի՞նչ փուլում են նախապատրաստական աշխատանքները

12:46 02.10.2018

«Հոկտեմբերի 7-ից Երևանում տիրելու է ֆրանկոֆոն մթնոլորտ: Այդ օրվանից կմեկնարկեն Ֆրանկոֆոն օրերը և կավարտվեն 12-ին՝ գագաթնաժողովով: Հոկտեմբերի 7-ին տեղի կունենա մշտական խորհրդի 105-րդ նիստը, հաջորդ օրը՝ Ֆրանկոֆոնիայի  35-րդ նախարարական նիստը՝ ֆրանկոֆոն երկրների արտգործնախարարների մասնակցությամբ: Հոկտեմբերի 9-ին տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի պաշտոնական բացման արարողությունը, որին կմասնակցեն ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանը», – հոկտեմբերի 2-ին կայացած ասուլիսի ժամանակ, ամփոփելով Ֆրանկոֆոնիայի նախապատրաստական աշխատանքները, ասաց ԱԳՆ գլխավոր քարտուղար, աշխատանքային հանձնաժողովի ղեկավար Վահագն Մելիքյանը:

Քանի որ հոկտեմբերի 9-ին նաև Երիտասարդների միջազգային օրն է նշվում, ուստի Ֆրանկոֆոնիայի շրջանակում առանձնահատուկ տեղ է հատկացվելու նաև երիտասարդությանն ու նրանց խնդիրներին: Միջոցառումներին մեծ է լինելու նաև երիտասարդության մասնակցությունը:

Հոկտեմբերի 10-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հովանու ներքո «Թումո» կենտրոնում կմեկնարկի տնտեսական ֆորումը:  Հոկտեմբերի 11-ին կմեկնարկի արդեն գագաթնաժողովը, որը կշարունակվի նաև հաջորդ օրը: Հանրապետության հրապարակում նաև նախատեսված է համերգային մեծ ծրագիր՝ բաղկացած երեք մասից: Համերգին իրենց մասնակցությունը կունենան համաշխարհային ճանաչում ունեցող աստղեր, իսկ համերգային ծրագրի ավարտից հետո երեկոն կշարունակի կրկին համաշխարհային ճանաչում ունեցող ֆրանսիացի DJ-ի մասնակցությամբ դիսկոտեկը:

«83 անդամ ասոցացված երկրների և կառավարությունների ներկայացուցիչներ և գործընկեր միջազգային կառույցների ներկայացուցիչներ են ժամանելու: Մասնակցելու համար ժամանելու են 3500 ներկայացուցիչներ` պաշտոնական պատվիրակություններ, գործարարներ, արվեստի գործիչներ ու լրագրողներ: Վերջին ամիսներին աշխատանքը, մոբիլիզացումը և ներգրավվածությունն աննախադեպ է եղել: Երևանն ամբողջովին պատրաստ է ընդունել հյուրերին: Այս միջոցառումն իսկապես աննախադեպ է Ֆրանկոֆոնիայի պատմության մեջ, կազմակերպիչները դժվարացան հիշել որևէ միջոցառում, որտեղ 30-ից ավելի երկրների ղեկավարներ են մասնակցել, իսկ Հայաստան ժամանելու են 40-ից ավելի երկրների նախագահներ և կառավարության ղեկավարներ»,- ասաց Մելիքյանը:

Կազմակերպչական հարցերի կազմակերպման նպատակով ներդրված են հսկայական մարդկային ռեսուրսներ, տեղական արտադրողին խրախուսելու համար բազմաթիվ ընկերություններ` կազմակերպչական տարբեր ուղղություններով, ևս ներգրավված են: Օգնելու համար կամավորների մեծ բանակ է աշխատում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը ևս դուրս են եկել եզրափակիչ․ Աշխարհի գավաթ

09:30 11.04.2025

Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը ևս դուրս են եկել եզրափակիչ․ Աշխարհի գավաթ

Խորվաթիայի Օսյեկ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլի նժույգ թափեր վարժությունում Հայաստանը ներկայացնող Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը դուրս են եկել եզրափակիչ: Երիտասարդների աշխարհի չեմպիոն Մանուկյանը որակավորման փուլում վաստակել է 14,433, Մամիկոն Խաչատրյանը` 14,466 միավոր: Հիշեցնենք, որ մինչ այս օղակների վարժությունում եզրափակիչ են դուրս եկել Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը: Հենացատկում էլ […] ...

Kan․ Իսրայելն ու Թուրքիան Ադրբեջանում չեն կարողացել համաձայնության գալ Սիրիայի հարցով

09:25 11.04.2025

Kan․ Իսրայելն ու Թուրքիան Ադրբեջանում չեն կարողացել համաձայնության գալ Սիրիայի հարցով

Իսրայելն ու Թուրքիան չկարողացան համաձայնության գալ Սիրիայում իրենց միջև լարվածությունը կանխելու համար Ադրբեջանում կայացած բանակցությունների փուլի ընթացքում։ Այսպիսի հայտարարություն է արել Իսրայելի պետական ​​հեռուստառադիոընկերությունը՝ Kan-ը։ Բանակցությունները, որոնց ընթացքում իսրայելական և թուրքական կողմերը փորձում են պայմանավորվել Սիրիայում իրենց միջև հակամարտությունները կանխելու մեխանիզմի ստեղծման շուրջ, պետք է շարունակվեն հրեական Պասեքի տոնի ավարտից հետո, որն այս տարի ապրիլի […] ...

Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապվածuu խնդիրները պետք է գտնվեն հատուկ ուշադրության կենտրոնում. Անահիտ Մանասյանը մասնակցել է ոլորտային քննարկման

09:19 11.04.2025

Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապվածuu խնդիրները պետք է գտնվեն հատուկ ուշադրության կենտրոնում. Անահիտ Մանասյանը մասնակցել է ոլորտային քննարկման

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 10-ին մասնակցել է Հայաստանի Ազգային ժողովի կողմից՝ Անվտանգության ոլորտի կառավարման ժնևյան կենտրոնի (DCAF) աջակցությամբ կազմակերպված «Մարդու իրավունքների խթանումը Հայաստանի զինված ուժերում» երկօրյա քննարկմանը և հանդես եկել բացման խոսքով, հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։ «Միջոցառման նպատակն է պաշտպանության ոլորտի կառավարման և վերահսկողության հիմնական շահագրգիռ կողմերի հետ քննարկելու, թե ինչպես ապահովել և […] ...

Վենեսուելայի խորհրդարանը հաստատել է արտակարգ տնտեսական դրության մասին հրամանագիրը

09:15 11.04.2025

Վենեսուելայի խորհրդարանը հաստատել է արտակարգ տնտեսական դրության մասին հրամանագիրը

Վենեսուելայի Ազգային ժողովը (խորհրդարանը) միաձայն հաստատել է երկրի ողջ տարածքում արտակարգ տնտեսական դրության մասին հրամանագիրը։ «Հրամանագիրը նպատակ ունի համակողմանիորեն պաշտպանել երկրի բոլոր արտադրողական հատվածները մաքսատուրքերի պատերազմից, որը սանձազերծել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը», – ասել է Վենեսուելայի գործադիր փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը խորհրդարանի լիագումար նիստում։ Հեռարձակումն իրականացրել է Venezolana de Televisión հեռուստաալիքը։ Ռոդրիգեսը նշել է, […] ...

ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի նախագահները շնորհավորել են Արմեն Մելիքբեկյանին

09:05 11.04.2025

ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի նախագահները շնորհավորել են Արմեն Մելիքբեկյանին

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն շնորհավորել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանին ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի անդամի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ «Կասկած չունեմ, որ Ձեր փորձը, գիտելիքները, չխոսելով անգամ ֆուտբոլի հանդեպ ունեցած Ձեր սիրո և մարդկային որակների մասին, կօգնեն դիմակայել ապագա բոլոր մարտահրավերներին՝ ի ծառայություն եվրոպական ֆուտբոլային հանրության: Համոզված եմ, որ որպես ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամ՝ Դուք […] ...

Al Jazeera․ Իսրայելի հարվածները Գազայում 24 ժամում 29 մարդու կյանք են խլել

09:00 11.04.2025

Al Jazeera․ Իսրայելի հարվածները Գազայում 24 ժամում 29 մարդու կյանք են խլել

Գազայի հատվածում վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի հարվածների հետևանքով առնվազն 29 պաղեստինցի է զոհվել։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Փրկարարները շարունակում են անհետ կորածների որոնումները այն բանից հետո, երբ չորեքշաբթի Իսրայելը հարվածներ հասցրեց Գազայի արևելյան ալ-Շուջայա շրջանում գտնվող բնակելի թաղամասին, ինչի հետևանքով զոհվեց 35 մարդ: Մարտի 18-ին իսրայելական բանակը վերսկսել է ռազմական […] ...

BACK_TO_TOP