11:43 02.10.2018
Քիչ առաջ երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Երևանի թ. 42 ավագ դպրոցի տնօրենի պաշտոնավարությունը կասեցնելու վերաբերյալ բողոքի ակցիայի և ԿԳՆ պաշտոնյայի տարօրինակ հայտարարության մասին:
Գրառումը ամբողջությամբ ներկայացնում են ստորև․
«Երևանի թ.42 ավագ դպրոցի տնօրենի պաշտոնավարությունը կասեցնելու վերաբերյալ բողոքի ակցիա են սկսել դպրոցի 23 մանկավարժներից 12-ը: Ինչո՞ւ, որովհետև քննչական մարմնին դպրոցի փոխտնօրենի կողմից ուղարկված փաստերի հիման վրա առնվազն մեկը՝ արտերկրում գտնվող աշակերտին ատեստատ տալու փաստը, ըստ քննիչի ստորև ներկայացված ծանուցման, հաստատվել է, որն ուղիղ կապ ունի տվյալ դպրոցում կազմակերպվող կրթության որակի հետ: Մնացած փաստերն ուսումնասիրելու համար մանկավարժները պահանջում են ժամանակավորապես կասեցնել տնօրենի գործունեությունը, որպեսզի նա չխոչընդոտի նախաքննությանը, որի մեջ առաջին շահագրգռված կողմը պետք է լինի Կրթության նախարարությունը: Ու այդ գործողությունը, քննչականի առաջարկով իրավունք ունի անել միայն տնօրենի հետ աշխատանքային պայմանագիր կնքած պետական լիազոր մարմինը, որն այս դեպքում ԿԳ նախարարն է:
Այնինչ, Հանրային հեռուստատեսության ռեպորտաժում ԿԳՆ հանրակրթության վարչության պետ պարոն Արշակյանը հայտարարեց, թե ինքը որևէ խնդիր չի լսել կրթության որակի, դասապրոցեսի վերաբերյալ: Այսինքն ԿԳՆ-ն խնդիր չի տեսնում այն երևույթի մեջ, երբ աշակերտները գիտեն, որ մատյանում գրված ցուցակում կա մի աշակերտ, որը բացակայում է երկրից, սակայն նրա անվան դիմաց ոչ միայն բացականեր չեն դրվում, այլև գնահատականներ են հայտնվում, լինելով բացակա, մասնակցում է քննություններին ու ստանում ատեստատ: Այսքանից հետո, եթե Կրթության նախարարության պաշտոնյան ՀՀ ապագա քաղաքացիների այս ակնհայտ կոռուպցիոն երևույթին մասնակցած աշակերտների կրթության որակը վտանգված չի տեսնում, ապա ինքը և ոչ միայն, թավշյա հեղափոխության երկրում արդարություն հաստատելու ամենաարժեքավոր կարգախոսը դնում է շատ լուրջ վտանգի տակ: Այսպիսի երևույթներ բազմաթիվ դպրոցներում եղել են, որոնցից մեկը հայտնաբերելու մասին հունիսին անձամբ ԿԳ նախարարը հայտարարեց, սակայն չասվեց, թե ո՞ր դպրոցում և ի՞նչ ընթացք ունեցավ այդ գործը: Ինչո՞ւ ԿԳ նախարարը չհրապարակայնացրեց այդ կոռուպցիոն երևույթը, ինչո՞ւ ԿԳՆ պաշտոնյան այդ հանցավոր երևույթի մեջ չտեսավ կրթության որակին հարվածող արարք, շատ տարօրինակ է»,- գրել է Անահիտ Բախշյանը:
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱնթալիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...
15:06 11.04.2025
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...
14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...