Հաշվեքննիչ պալատի մասին օրենքը «հարստացվել է» ժողովրդավարությամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+19.09 oC

Հաշվեքննիչ պալատի մասին օրենքը «հարստացվել է» ժողովրդավարությամբ

11:34 02.10.2018

Ազգային ժողովի այսօրվա նիստում քննարկվող առաջին հարցը վերաբերում է Հայաստանի հաշվեքննիչ պալատին։ «Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը քննարկվում է արդեն երկրորդ ընթերցմամբ։

Նախագծի հեղինակներից ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանը («Հանրապետական» խմբակցություն) տեղեկացրեց, որ ժողովրդավարական երկրներում կա Հաշվեքննիչ պալատի և խորհրդարանի միասնական նիստեր անցկացնելու պրակտիկա։ Սա, ըստ Մինասյանի, ավելացնում է երկու անկախ կառույցների հաշվետվողականությունը։ Գագիկ Մինասյանը երկրորդ ընթերցմամբ այս հարցը ներկայացնելիս նշեց, որ իրենք հարստացրել են նախագիծը՝ ավելացնելով այդ կետը։

Ազգային ժողովի պատգամավորների համար այս հարցը, կարծես, ամբողջությամբ ընկալելի էր, որովհետև նախագիծը ներկայացնողին որևէ հարց չուղղվեց:

Ելույթով հանդես եկավ նաև հարակից զեկուցող, ԱԺ պատգամավոր Սամվել Նիկոյանը («Հանրապետական» խմբակցություն) և նշեց, որ սա այն հազվագյուտ օրենքի նախագծերից է, որն ամբողջությամբ մշակվել է ԱԺ պատգամավորների կողմից։ Նիկոյանը բացատրեց, որ բարձրագույն աուդիտորական մարմնի հետ Ազգային ժողովի նման համագործակցությունը կարող է արդյունավետ լինել։

«Բարձրագույն աուդիտորական մարմինը, ինչպես ընդունված է արևմտյան շատ երկրներում ասել, ասպետ է, որն ունի բոլոր գործիքները, միայն նրա ձեռքին չկա սուր։ Այդ սուրը Ազգային ժողովն է»,– նշեց Նիկոյանը։

Նիկոյանից հետո ելույթ ունեցավ նաև օրինագծի հեղինակներից մյուսը՝ Գևորգ Գորգիսյանը («Ելք» խմբակցություն)։ Նա նշեց, որ խոսքը կառավարության նկատմամբ ֆինանսական վերահսկողության իրականացումն է։ Եվ որպեսզի Ազգային ժողովը կարողանա աշխատել այս մարմնի հետ, պետք է այս մարմինը պարբերաբար հաշվետվություն տա խորհրդարանին։ Սրանով հարցի քննարկումն ավարտվեց։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խաչանովը պարտվեց Փոլին․ Մադրիդի «Մասթերս»

17:14 29.04.2025

Խաչանովը պարտվեց Փոլին․ Մադրիդի «Մասթերս»

Ռուսաստանը ներկայացնող և չեզոք դրոշի ներքո հանդես եկող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը երկրորդ մրցախաղը անցկացրեց Մադրիդի «Մասթերսում»: Երրորդ շրջանում աշխարհի 25-րդ ռակետի մրցակիցը 12-րդ ռակետ, ամերիկացի Թոմի Փոլն էր: Մրցախաղն ավարտվեց ամերիկացու հաղթանակով՝ 6-3, 3-6, 6-2։ Փոլը 1/8 եզրափակչում կմրցի Ջեք Դրեյփեր – Մատեո Բերետինի մրցախաղի հաղթողի հետ: Madrid Open-ը մեկնարկել է ապրիլի 24-ին և […] ...

Ազգային պարին նվիրված ֆլեշմոբ՝ Երևանում և մարզերում

17:06 29.04.2025

Ազգային պարին նվիրված ֆլեշմոբ՝ Երևանում և մարզերում

Ապրիլի 29-ին՝ ժամը 18:00-ին, ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ Երևանում և ՀՀ մարզերում կիրականացվի ֆլեշմոբ՝ նվիրված Պարի միջազգային օրվան: Պարային հանդիսությանը մասնակից կդառնան ՀՀ պարային խմբերը․ ուղիղ ժամը 18:00-ին ընտրված հարթակներում կհնչի ավանդական քոչարու երաժշտությունը, որը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։ Երևանում ֆլեշմոբը կիրականացվի 4 հարթակում՝ Ազատության հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Հանրապետության հրապարակում և ԿԳՄՍ […] ...

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը Ստոկհոլմում է

16:57 29.04.2025

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը Ստոկհոլմում է

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի միջեւ ժողովրդավարական համագործակցության զարգացման ծրագրի շրջանակում ապրիլի 28-29-ը Ստոկհոլմում է գտնվում ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի եւ ՇԹ Ռիկսդագի միջեւ ժողովրդավարական համագործակցության զարգացման ծրագրի աշխատանքային խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ՀՀ […] ...

Պարի միջազգային օրվա շրջանակում ոլորտի մի շարք ներկայացուցիչներ պարգևատրվել են

16:50 29.04.2025

Պարի միջազգային օրվա շրջանակում ոլորտի մի շարք ներկայացուցիչներ պարգևատրվել են

Այսօր Պարի միջազգային օրն է․ այդ կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ոլորտի մի շարք ներկայացուցիչների պարգևատրել է ԿԳՄՍՆ մեդալով, պատվոգրերով ու շնորհակալագրերով: Պարգևների հանձնման արարողությանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Պարգևատրվել են ՀՀ մարզերի և Երևանի պետական և ոչ պետական համույթների ներկայացուցիչներ: Ոլորտում երկարատև գործունեության և […] ...

Ծանրամարտի կանանց և տղամարդկանց Հայաստանի հավաքականները` դասակարգման առաջատարներ

16:44 29.04.2025

Ծանրամարտի կանանց և տղամարդկանց Հայաստանի հավաքականները` դասակարգման առաջատարներ

Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիան թարմացրել է կանանց և տղամարդկանց հավաքականների դասակարգման աղյուսակները` ներկայացնելով թոփ-6-երը: Կանանց և տղամարդկանց Հայաստանի հավաքականները առաջատարներն են: Կանանց հավաքականը 581 միավորով է առաջին տեղում, տղամարդկանցը` 652 միավորով: Հիշեցնենք, որ Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում կանանց և տղամարդկանց Հայաստանի հավաքականները հաղթել էին թիմային պայքարում: ...

Տալլինում համատեղ ասուլիս են տվել Հայաստանի և Էստոնիայի վարչապետերը

16:37 29.04.2025

Տալլինում համատեղ ասուլիս են տվել Հայաստանի և Էստոնիայի վարչապետերը

Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորի, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի, ԵՄ հետ հարաբերությունների խորացման և մի շարք այլ ուղղությունների շուրջ Տալլինում համատեղ մամուլի ասուլիս են տվել Հայաստանի և Էստոնիայի վարչապետերը: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

BACK_TO_TOP