ԲՀԿ-ն առաջարկում է սահմանել «Գազի և էլեկտրաէներգիայի սակագների հիմնավորվածությունն ուսումնասիրող հանձնաժողովի» թիվը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
8:21:51
Ամսաթիվ
08 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    391.14
  • RUBLE
    4.55
  • 428.65
WEATHER
+12.09 oC

ԲՀԿ-ն առաջարկում է սահմանել «Գազի և էլեկտրաէներգիայի սակագների հիմնավորվածությունն ուսումնասիրող հանձնաժողովի» թիվը

12:21 02.10.2018

ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը հոկտեմբերի 2-ին խորհրդարանում ներկայացրեց «ՀՀ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման և բաշխման համակարգերի գործունեությունը, գազի և էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունն ուսումնասիրելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին» նախագիծը:

Նա հայտնեց, որ նախորդ գումարմանը խորհրդարանը մանրամասն քննարկել է 1 տարի ժամկետում գազամատակարարման և բաշխման համակարգի խնդիրները:

«Ստեղծվել էր հանձնաժողով, այն ժամանակվա կարևորագույն գործիքներից մեկը` ԱԺ-ն, մեծ հաշվետվություն ընդունեց, անցել է 5 տարի: Այդ տարիներին ԱԺ ընդունած որոշման դրույթների 90 տոկոսից ավելին կյանքի չի կոչվել` կորուստների նվազեցման, գնումների համակարգի, կալորիականության և այլ խնդիրների վերաբերյալ»,- ասաց պատգամավորը:

Մելքումյանը նշեց, որ վերջին մի քանի տարիներին գերարդիական է մնում, մեր ողջ բնակչությանն ու բիզնես միջավայրին հետաքրքրում է գազի և դրանից բխող՝ էլեկտրաէներգիայի սակագների հիմնավորվածության հարցը: Պատգամավորի խոսքով` պետք է ուսումնասիրել հիմնական գործող երկու բնական մենաշնորհների` «Գազպրոմ Արմենիայի» և ՀԷՑ գործունեության առանձնահատկությունները` հասկանալու համար, որ գազի գործող սակագները հիմնավորված են, ինչ-որ ռեզերվներ կան, թե ոչ:

ԲՀԿ-ական պատգամավորը կարծիք հայտնեց, որ այդպիսի ռեզերվներ գոյություն ունեն: Նա նշեց, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքի և սահմանադրության համապատասխան օրենքների համաձայն` քննիչ հանձնաժողովը ստեղծվել է, մնում է, որ դրա կազմի համամասնությունը սահմանվի:

Նախագծով առաջարկվում է ստեղծել 11 անդամից բաղկացած քննիչ հանձնաժողով` հետևյալ համամասնությամբ. ՀՀԿ` 5, ԲՀԿ` 3, «Ելք»` 2, ՀՅԴ`1 անդամ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ապօրինի զենք պահելու կասկածը հաստատվեց․ երիտասարդը ներկայացվել է քննչական բաժին

12:12 08.04.2025

Ապօրինի զենք պահելու կասկածը հաստատվեց․ երիտասարդը ներկայացվել է քննչական բաժին

Ապրիլի 5-ին Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները տեղեկություններ են ստացել, որ 21-ամյա մի քաղաքացի ապօրինի պահում և կրում է զենք։ Նույն օրը տղամարդը հայտնաբերվել է Երևանի Բաբաջանյան փողոցում, ձերբակալվել և ներկայացվել Մալաթիայի բաժին։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է ատրճանակ՝ լիցքավորված 4 փամփուշտով ու ևս 4 փամփուշտ։ Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։ ...

Կրթության ոլորտում մասնագիտական զարգացման և խրախուսման ծրագրերը կշարունակվեն. միջնաժամկետ ծախսային ծրագրի քննարկում

12:05 08.04.2025

Կրթության ոլորտում մասնագիտական զարգացման և խրախուսման ծրագրերը կշարունակվեն. միջնաժամկետ ծախսային ծրագրի քննարկում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է հանրակրթության, նախադպրոցական և միջին մասնագիտական կրթության ոլորտների 2026-2028 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտի նախագիծը: Հանդիպմանը ներկա են եղել ոլորտային ստորաբաժանումների և կառույցների ներկայացուցիչներ: Կշարունակվի 300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագիրը Ներկայացնելով միջնաժամկետ ծախսային ծրագրերի հիմնական ուղղությունները՝ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը […] ...

SHANTNEWS

12:00 08.04.2025

SHANTNEWS

Հակոբ Արշակյանը ԵԽ փոխնախագահի հետ քննարկել է տարբեր ոլորտներում համագործակցության նոր հնարավորությունների վերաբերյալ հարցեր

11:53 08.04.2025

Հակոբ Արշակյանը ԵԽ փոխնախագահի հետ քննարկել է տարբեր ոլորտներում համագործակցության նոր հնարավորությունների վերաբերյալ հարցեր

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Տաշքենդում հանդիպել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Նիկոլաե Շտեֆանուտայի հետ: Հանդիպման սկզբում Հակոբ Արշակյանը շնորհակալություն է հայտնել Եվրախորհրդարանին Հայաստանին եւ հայ ժողովրդին հուզող հարցերին անսասան ու հաստատուն աջակցության համար: Նա նշել է, որ Եվրոպական խորհրդարանն իր բազմաթիվ հայտարարություններով ու բանաձեւերով արտահայտել է իր անաչառ եւ արդար դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի ու […] ...

Մեծամոր համայնքի Նոր Կեսարիա բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

11:33 08.04.2025

Մեծամոր համայնքի Նոր Կեսարիա բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Ապրիլի 9-ին՝ ժամը 11:00-ին, Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նոր Կեսարիա բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, պատսպարում և տարհանում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...

Հայտնաբերվել է ՀՀ ներկրված առանձնապես խոշոր չափի` շուրջ 12 կգ քաշով «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց

11:24 08.04.2025

Հայտնաբերվել է ՀՀ ներկրված առանձնապես խոշոր չափի` շուրջ 12 կգ քաշով «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց

Քաղաքացիներին թմրամիջոցների և հոգեմետ նյութերի վնասակար ազդեցությունից զերծ պահելու, ինչպես նաև դրանց ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեպքերը կանխելու ուղղությամբ Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է սկզբունքային պայքարը: Օրերս «Ագարակ» անցման կետում, Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության աշխատակիցը ռենտգեն սարքավորման միջոցով մաքսային զննման է ենթարկել ԻԻՀ-ից ժամանած քաղաքացի Ն․Ա․-ի կողմից շահագործվող բեռնատար […] ...

BACK_TO_TOP